logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7
AK

Արմեն Հմայակի Կիրակոսյան

 

Ծնվել է 1975 թ.-ի նոյեմբերի 14-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում` ծառայողի ընտանիքում:
1982-92 թթ.-ին սովորել է Մասիս քաղաքի թիվ 2 միջն. դպրոցում:
1992-94 թթ. Սովորել և ավարտել է գյուղ Դարբնիկի Գյուղատնտեսական Տեխնիկումը տնտեսագետի որակավորմամբ:
Ծառայել է հայոց բանակում, մասնակցել Արցախյան ազատամարտին:
1997 թ.-ին պարգևատրվել է «1992-94թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով` ՀՀ ՊՆ նախարարի կողմից:
1997 թ.-ին ՌԴ Օրենբուրգ քաղաքում մասնակցել Է «Ռուսական ձեռնամարտի» աշխարհի առաջնությանը և գրավել առաջին մրցանակային տեղը:
1996-2002 թթ.-ին Մասիս քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում աշխատել է որպես մարզիչ-մանկավարժ:
2002-2009 թթ.-ին աշխատել է նույն մարզադպրոցում որպես տնօրեն:
2003-2008 թթ.-ին սովորել և ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտը:
2004-2010թթ-ին  աշխատել է Արարատի մարզի Սիս գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
2010 թ.-ից «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահն է կազմակերպչական, սոցիալական հարցերի ուղղությամբ:
2010 թ.-ի հուլիսի 8-ից Արարատի մարզի մարզպետի որոշման համաձայն նշանակվել է Սիս գյուղի միջն. դպրոցի տնօրենի պաշտոնակատար, այնուհետև տնօրեն:
2011թ.-ին  ՀՀ ՊՆ նախարարի կողմից պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
2012թ.-ին նշանակվել է Արբաթ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

g