logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7
AA

Արտուշ Արշալույսի Հարությունյան

Ծնվել է 1981թ.-ի դեկտեմբերի 23-ին Լոռու մարզի Կիրովական քաղաքում:
1988-1998 թթ.-ին սովորել է ք.Վանաձորի թիվ 28 միջնակարգ դպրոցում:
1990 թ.-ից զբաղվել է ծանրամարտով, եղել է մարզի առաջնություններում բազմակի հաղթող, ՀՀ կրկնակի չեմպիոն և բազմակի մրցանակակիր, սպորտի վարպետ, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր: Կատարել է ծանրամարտի  վերաբերյալ գիտական աշխատանք, ունի հոդվածներ հանրագիտարանում: Նրա սաները դարձել են հանրապետության առաջնությունների հաղթող և մրցանակակիրներ:
1999-2003 թթ.-ին սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:
2001-2003 թթ.-ին աշխատել է ք.Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ:
2003-2009 թթ.-ին աշխատել է Սյունիքի մարզի գ. Ծավի Մ.Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
2006-2010 թթ.-ին սովորել է ք.Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:
2006-2009 թթ.-ին աշխատել է Սյունիքի մարզի «Ն.Հանդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում որպես տնօրենի պաշտոնակատար:
2010թ.-ին նշանակվել է Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ:
2011թ.-ի հունվարից անդամագրվել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությանը, հանդիսանում է «Հայոց Արծիվներ» հհկ Լոռու մարզի Վանաձորի տարածաշրջանային կազմակերպության ղեկավարը:
Ամուսնացած չէ:

g