logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7

Գարեգին Ալբերտի Բարխուդարյան

Ծնվել է 1990թ.-ի հոկտեմբերի 31-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ աշխատավորի ընտանիքում:
1997-2007թթ.-ին սովորել է Գորիս քաղաքի «Ակսել Բակունցի» անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:
2007-2014թթ.-ին սովորել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի «Պատմություն» բաժնում՝ մանկավարժի որակավորմամբ:
2008-2010թթ.-ին ծառայել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ զորամասում: Ծառայության ընթացքում աչքի է ընկել օրինակելի կարգապահությամբ և ռազմական բարձր գիտելիքներով, այդ իսկ պատճառով զորամասի հրամանատարության կողմից արժանացել է մեկ տասնյակից ավելի պատվոգրերի և շնորհակալագրերի:
2012-2014թթ.-ին ուսման հետ համատեղ աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ:
2016-2017թթ.-ին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի «Աբրահամ և Էլիզաբեթ Պողոսյանների» անվան միջնակարգ դպրոցում՝ որպես «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցիչ, քաղպաշտպանության գծով տնօրենի տեղակալ:
2006թ.-ից «Սյունյաց Արծիվներ» հասարակական կազմակերպության, այնուհետև 2010թ.-ից՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամ է:
2016թ.-ի ապրիլի 4-ից 28-ը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի 60 անդամների հետ, ջոկատի հրամանատար՝ գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ մասնակցել է Արցախի հարավ-արևելյան շրջանի պաշտպանությանը:
2016թ.-ի հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
2017թ.ի մարտի 4-ից նշանակվել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության աշխատակազմի ղեկավար:
Պահեստազորի ավագ սերժանտ:
Ամուսնացած չէ:

g