| Ծնվել է 1949թ.-ի հունիսի 12-ին Սյունիքի մարզի Գորիս  քաղաքում:1956-1966 թթ.-ին միջնակարգ կրթություն է  ստացել Արարատի մարզի Արարատ քաղաքում:
 1968-1974 թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանը` ստանալով ինժեներ  - երկրաբան գեոֆիզիկի մասնագիտություն:
 1974-1976 թթ.-ին աշխատել է  երկրաբանական գեոֆիզիկական պարտիայում,  որպես  գեոֆիզիկ:
 1976-1987 թթ.-ին աշխատել է Արարատի թիվ  13 տեխնիկական ուսումնարանում  որպես տնօրենի  տեղակալ:
 1987-1993 թթ.-ին աշխատել  է «Արարատշին» տրեստում, սկզբում որպես  բաժնի պետ, կառավարչի տեղակալ, հետագայում` արհկոմի  նախագահ:
 1993-2000 թթ.-ին աշխատել  է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի կապիտալ  շինարարության պետ:
 1999-2001 թթ.-ին աշխատել է Արարատի ՍԾՏԿ-ի տնօրեն:
 2001-2002թթ.-ին  աշխատել է «Արարատ» ՈՀՇՄ-ում որպես առաջատար հիդրոտեխնիկ:
 2002-2003 թթ.-ին աշխատել է «Արարատցեմենտ» ՊՓԲԸ-ում որպես տնօրենի օգնական:
 2003 թ.-ին աշխատել է «Արարատ» ՋՕԸ-ի տնօրեն:
 2004 թ.-ին հունվարից աշխատում է Արարատի քաղաքապետարանում որպես  հաշվառման բաժնի պետ:
 2008թ.-ից առ այսօր զբաղեցնում է Արարատի քաղաքապետի աշխատակազմի   քարտուղարի պաշտոնը:
 2010թ.-ից  «Հայոց Արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամ, Արարատի տարածաշրջանային  կազմակերպության ղեկավար:
 Պարտադիր  զինվորական  ծառայության   մեջ  չի  գտնվել:   Մասնակցել  է  զինվորական   հավաքներին,  ունի  զինվորական   ավագ  լեյտենանտի  կոչում:
 Ամուսնացած  է,  ունի  4 զավակ:
 |