| Ծնվել է 1953 թ.-ի հունիսի 12-ին Արարատի մարզի Աբովյան գյուղում:1970-1975 թթ.-ին  սովորել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվ. Պետական Մանկավարժական  ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը:
 1982-1986 թթ.-ին  սովորել և ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը:
 1975-1982 թթ.-ին  աշխատել է Արտաշատի շրջանի Աբովյան գյուղի միջնակարգ դպրոցում որպես մաթմատիկայի ուսուցիչ:
 1982-1991  թթ.-ին աշխատել է  ՀԿԿ Արտաշատի շրջկոմի  հրահանգիչ:
 1992-1993  թթ.-ին աշխատել է Արտաշատի միջշրջանային ջրմուղ-կոյուղու վարչությունում որպես  գլխավոր մեխանիկ, այնուհետև մինչև 1994 թ.-ը որպես ջրմուղ-կոյուղու պետ:
 1994-1997  թթ.-ին աշխատել է «Գառնի» դուստր ձեռնարկության վերանվանված Արտաշատի միջշրջանային ջրմուղ-կոյուղում որպես տնօրեն:
 1997-1998 թթ.-ին աշխատել է «Հայջրմուղկոյուղի» դ/ձ ծառայության պետ:
 1998-1999 թթ.-ին աշխատել է որպես Արտաշատ քաղաքի «Ջրմուղ-կոյուղու  տնտհաշվարկային տեղամաս» ՓԲԸ-ի տնօրեն:
 1999-2000 թթ.-ին աշխատել է «Արտաշատի բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ի  տնօրեն:
 2001-2002 թթ.-ին աշխատել է Երևանի «Համայնքային զարգացման ծրագրերի  ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկում որպես ջրամատակարարման և ջրահեռացման  մասնագետ, այնուհետև համատիրությունների և սպառողների հետ կապերի կորդինատոր:
 2002-2003 թթ.-ին աշխատել է Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի «Կենտրոն»  մասնաճյուղի տնօրեն:
 2003-2004 թթ.-ին աշխատել է  Երևանի  «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական և զարգացման բաժնի պետի տեղակալ:
 2004-2007 թթ.-ին աշխատել է «Նոր ակունք» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրենի  գլխավոր խորհրդական:
 2010 թ.-ից առ այսօր աշխատում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային  տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հատուկ հարցերով խորհրդական:
 2010 թ.-ից  «Հայոց  Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահն է ընդհանուր  հարցերով:
 Ամուսնացած է, ունի երկու զավակ:
 |