logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ-ի նպատակները
Նպաս­տել հա­յոց ազ­գա­յին ան­կախ պե­տա­կա­նու­թյան ամ­րապնդ­մա­նը, զար­գաց­մանն ու հզո­րաց­մա­նը, ազ­գա­յին, պե­տա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը: Նպաս­տել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան` որ­պես ժո­ղովր­դա­վա­րա­կան, սո­ցի­ա­լա­կան և իրա­վա­կան պե­տու­թյան կա­յաց­մա­նը, ամ­րապնդ­մանն ու զար­գաց­մա­նը: Նպաս­տել քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան ինս­տի­տուտ­նե­րի կա­յաց­մա­նը, ամ­րապնդ­մանն ու զար­գաց­մա­նը: Աջակ­ցել հա­յոց ազ­գա­յին բա­նա­կի ամ­րապնդ­մանն ու հզո­րաց­մա­նը, հայ զին­վո­րի մար­տու­նակ ոգու անընդ­հատ բարձ­րաց­մա­նը, պա­տա­նի­նե­րի, երի­տա­սարդ­նե­րի և մի­ջին տա­րի­քի մարդ­կանց շր­ջա­նում ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյան դաս­տի­ա­րա­կու­թյա­նը: Նպաս­տել հա­սա­րա­կա­կան այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, այդ թվում` հայ­րե­նակ­ցա­կան մի­ու­թյուն­նե­րի, բա­րե­գոր­ծա­կան, մար­զա­կան, բնա­պահ­պա­նա­կան, գի­տա­կան, կր­թա­կան, հաշ­ման­դամ­նե­րի խն­դիր­նե­րով զբաղ­վող, ինչ­պես նաև երի­տա­սար­դա­կան կենտ­րոն­նե­րի հա­մախմբ­մա­նը` ի նպաստ պե­տու­թյան զար­գաց­ման, հզո­րաց­ման, ազ­գա­յին, հոգևոր կյան­քի ամ­րապնդ­ման, ինչ­պես նաև Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան:
Կազ­մա­կեր­պել և իրա­կա­նաց­նել մի­ջո­ցա­ռում­ներ` ուղղ­ված տա­րա­տե­սակ աղան­դա­վո­րա­կան շար­ժում­նե­րի` ՀՀ օրենսդ­րու­թյա­նը հա­կա­սող և Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու իրա­վունք­նե­րը ոտ­նա­հա­րող գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դեմ: Նպաս­տել հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում կա­նանց դե­րի բարձ­րաց­մանն ու ակ­տի­վաց­մա­նը: Նպաս­տել պա­տա­նի­նե­րի, երի­տա­սարդ­նե­րի, մի­ջին տա­րի­քի և տա­րեց մարդ­կանց մտա­վոր, հոգևոր և նյու­թա­կան պա­հանջ­մունք­նե­րի բա­վա­րար­մա­նը, աջակ­ցել նրանց իրա­վունք­նե­րի և օրի­նա­կան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյա­նը: Նպաս­տել պա­տա­նի­նե­րի, երի­տա­սարդ­նե­րի, մի­ջին տա­րի­քի և տա­րեց մարդ­կանց սո­ցի­ա­լա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­մա­նը, նոր աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­մա­նը, փոքր և մի­ջին բիզ­նե­սի զար­գաց­մա­նը: Օժան­դա­կել պա­տա­նի­նե­րի, երի­տա­սարդ­նե­րի դաս­տի­ա­րա­կու­թյա­նը, նրանց ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը, ու­նա­կու­թյուն­նե­րի և մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի զար­գաց­մա­նը` ստեղ­ծե­լով մաս­նա­գի­տա­կան վե­րա­պատ­րաստ­ման, կա­տա­րե­լա­գործ­ման և ու­սուց­ման կենտ­րոն­ներ: Կազ­մա­կեր­պու­թյա­նը կից ստեղ­ծել տար­բեր ակումբ­ներ, պա­տա­նի­նե­րի, երի­տա­սարդ­նե­րի, մի­ջին տա­րի­քի և տա­րեց մարդ­կանց մի­ա­վո­րում­ներ, տե­ղե­կատ­վա­կան կենտ­րոն և լրատ­վա­մի­ջոց­ներ, հրա­տա­րա­կել տե­ղե­կատ­վա­կան և այլ բնույ­թի նյու­թեր, պատ­րաս­տել տե­սա­ֆիլ­մեր կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նե­ու­թյան վե­րա­բեր­յալ` օրենսդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով: Նպաս­տել հայ ժո­ղովր­դի պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի վե­րա­կանգն­մա­նը, պահ­պան­մա­նը և տա­րած­մա­նը: Գործ­նա­կան կա­պեր հաս­տա­տել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նում և օտա­րերկր­յա պե­տու­թյուն­նե­րում գոր­ծող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ, ակ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցել առան­ձին ծրագ­րե­րի իրա­կա­նաց­ման, գի­տա­ժո­ղով­նե­րի, հան­դի­պում­նե­րի և այլ մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­ման հար­ցե­րում: Նպաս­տել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նում և օտա­րերկր­յա պե­տու­թյուն­նե­րում գոր­ծող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի միջև կա­պե­րի ստեղծ­մա­նը, օժան­դա­կել մշա­կու­թա­յին, մար­զա­կան, գի­տա­կան, բնա­պահ­պա­նա­կան, տեխ­նի­կա­կան, սո­ցի­ա­լա­կան, տն­տե­սա­կան, ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան գոր­ծու­նե­ու­թյան և այլ ոլորտ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ապա­հով­մա­նը: Ցու­ցա­բե­րել նյու­թա­կան, բա­րո­յա­կան աջակ­ցու­թյուն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նում և սփ­յուռ­քում բնակ­վող զոհ­ված և հաշ­ման­դամ դար­ձած ազա­տա­մար­տիկ­նե­րի, փախս­տա­կան­նե­րի ըն­տա­նիք­նե­րին` նպաս­տե­լով նրանց սո­ցի­ալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը: Հա­մախմ­բել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նում և սփ­յուռ­քում կր­թու­թյան, գի­տու­թյան, ար­վես­տի, մշա­կույ­թի, սպոր­տի և երի­տա­սար­դու­թյան, բնա­պահ­պա­նու­թյան և այլ բնա­գա­վառ­նե­րում գոր­ծող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին և կա­ռույց­նե­րին` հա­մա­հայ­կա­կան հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­մա­նը ներգ­րա­վե­լու, հա­մա­տեղ մի­ջո­ցա­ռում­ներ և ծրագ­րեր իրա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով: Նպաս­տել Հա­յաս­տան-սփ­յուռք կա­պե­րի ամ­րապնդ­մա­նը, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը` ուղղ­ված հա­մա­հայ­կա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը, տար­բեր ծրագ­րե­րի և մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­մանն ու իրա­կա­նաց­մա­նը: Իրա­կա­նաց­նել սույն կա­նո­նադ­րա­կան նպա­տակ­նե­րից բխող և օրեն­քով չար­գել­ված այլ գոր­ծու­նե­ու­թյուն: Կազ­մա­կեր­պու­թյու­նը իր նպա­տակ­ներն ու խն­դիր­նե­րը իրա­կա­նաց­նե­լու հա­մար հա­մա­գոր­ծակ­ցում է պե­տա­կան կա­ռա­վար­ման և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի, մի­ջազ­գա­յին և օտա­րերկր­յա հա­ման­ման կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նում պե­տա­կան գրան­ցում ստա­ցած այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ:
g
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ-ն հիմնադրել է
ԽՈՐՀՐ­ԴԱՆ­ՇԱՆ,
«ՀԱ­ՅՈՑ ԱՐ­ԾԻՎ» ՈՍԿ­ՅԱ ՀՈՒ­ՇԱ­ՄԵ­ԴԱԼ ԲԱՐՁ­ՐԱ­ԳՈՒՅՆ ՊԱՐ­ԳԵՎ,
«ՀԱ­ՅՈՑ ԱՐ­ԾԻՎ­ՆԵՐ» հհկ ՊԱՏ­ՎԱ­ՎՈՐ ՆԱ­ԽԱ­ԳԱՀ ԲԱՐՁ­ՐԱ­ԳՈՒՅՆ ԿՈ­ՉՈՒՄ,
«ՀԱ­ՅՈՑ ԱՐ­ԾԻՎ­ՆԵՐ» հհկ ՊԱՏ­ՎԱ­ՎՈՐ ԱՆ­ԴԱՄ ԿՈ­ՉՈՒՄ

Կազ­մա­կեր­պու­թյան խորհր­դան­շա­նը վերևից ներքև, հո­րի­զո­նա­կան ուղ­ղու­թյամբ կար­միր, կա­պույտ, ծի­րա­նա­գույն գույ­նե­րով շր­ջան է, որ­տեղ պատ­կեր­ված է թևերը տա­րա­ծած սպի­տակ գլ­խով և սպի­տակ պա­րա­նո­ցով շա­գա­նա­կա­գույն ար­ծիվ, արծ­վի գլ­խա­վերևից հետևի մա­սով մինչև ներքև ուղ­ղա­հա­յաց խաչ է արևի շո­ղե­րով, արծ­վի ոտ­քե­րից ներքև` սուր` հո­րի­զո­նա­կան, սրի և խա­չի հատ­ման կե­տում` արծ­վի ոտ­քե­րի տակ, ութ թեր­թիկ­նե­րով, աջ պտույ­տով հայ­կա­կան ավան­դա­կան հա­վեր­ժան­շան` ալ կար­միր և սպի­տակ գույ­նե­րով, հա­վեր­ժան­շա­նի ձախ ներքևի մա­սում` գիրք, հա­վեր­ժան­շա­նի աջ ներքևի մա­սում` փե­տու­րով գրիչ, շր­ջա­նի վերևի մա­սում` կի­սաշր­ջա­նով «ՀԱ­ՅՈՑ ԱՐ­ԾԻՎ­ՆԵՐ» ան­վա­նու­մը:
Կազ­մա­կեր­պու­թյունն ու­նի հիմ­նադ­րած «ՀԱ­ՅՈՑ ԱՐ­ԾԻՎ» ոսկ­յա հուշ­ա­մե­դալ, որը Կազ­մա­կեր­պու­թյան բարձ­րա­գույն պարգևն է և տր­վում է հա­յոց պե­տա­կա­նու­թյան կա­յաց­ման, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյան, բա­նա­կաշ­ի­նու­թյան, ազ­գա­յին, պե­տա­կան-­հայ­րե­նա­սի­րա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան տա­րած­ման, պա­տա­նի­նե­րի, երի­տա­սարդ­նե­րի և մի­ջին տա­րի­քի մարդ­կանց շր­ջա­նում հայ­րե­նա­սի­րու­թյան, ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյան դաս­տի­ա­րա­կու­թյան, ար­վես­տի, մշա­կույ­թի, սպոր­տի, կր­թու­թյան և գի­տու­թյան, տն­տե­սու­թյան, իրա­վա­կան հա­մա­կար­գի զար­գաց­ման, ազ­գա­յին, հոգևոր կյան­քի, օտա­րերկր­յա պե­տու­թյուն­նե­րում հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյան ամ­րապնդ­ման և Կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նե­ու­թյա­նը պար­բե­րա­բար աջակ­ցե­լու գոր­ծում բա­ցա­ռիկ ներդ­րում ու­նե­նա­լու հա­մար: «ՀԱ­ՅՈՑ ԱՐ­ԾԻՎ» ոսկ­յա հուշ­ա­մե­դա­լը պատ­կե­րում է Կազ­մա­կեր­պու­թյան խորհր­դան­շա­նը, որ­տեղ «ԱՐ­ԾԻՎ­ՆԵՐ» բա­ռի փո­խա­րեն գր­ված է «ԱՐ­ԾԻՎ»: «ՀԱ­ՅՈՑ ԱՐ­ԾԻՎ» ոսկ­յա հուշ­ա­մե­դա­լի շր­ջա­նի չափ­սը 38 մմ է, իսկ շր­ջա­նը վերևից օղա­կով ամրաց­ված է 15x25 մմ չափ­սե­րով եռա­գույն ուղ­ղանկ­յու­նով:
g
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ-ին անդամագրվելու և անդամությունից դուրս գալու կարգը
Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ կա­րող է դառ­նալ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան ցան­կա­ցած քա­ղա­քա­ցի, ինչ­պես նաև օտա­րերկր­յա քա­ղա­քա­ցի` ազ­գու­թյամբ հայ, որը ցան­կա­նում է մաս­նակ­ցել Կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նե­ու­թյա­նը և ըն­դու­նում է նրա կա­նո­նա­­դ­րու­թյու­նը:
Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ դառ­նա­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող ան­ձը գրա­վոր դի­մում է ներ­կա­յաց­նում Նա­խա­գա­հի անու­նով` Կազ­մա­կեր­պու­թյան մաս­նաճ­յու­ղի ղե­կա­վա­րին կամ Կազ­մա­կեր­պու­թյան սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րին:
Մինչև տասն­վեց տա­րե­կան ան­չա­փա­հաս ան­ձը Կազ­մա­կեր­պու­թյա­նը կա­րող է ան­դա­մագր­վել իր ցան­կու­թյամբ` օրի­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի դի­մու­մի հի­ման վրա:
Տասն­վեց տա­րե­կա­նից բարձր ան­ձը Կազ­մա­կեր­պու­թյանն ան­դա­մագր­վում է կա­մա­վոր հի­մունք­նե­րով, ան­հա­տա­կան
կար­գով, անձ­նա­կան դի­մու­մի հա­մա­ձայն:
Կազ­մա­կեր­պու­թյան ան­դա­մու­թյան շար­քե­րը ըն­դու­նե­լու հար­ցը որոշ­ում է Կազ­մա­կեր­պու­թյան Նա­խա­գա­հու­թյու­նը` իր կող­մից հաս­տատ­ված դի­մու­մի հա­մա­ձայն: Մաս­նաճ­յու­ղի ղե­կա­վա­րը յու­րա­քանչ­յուր ամս­վա վեր­ջում տե­ղե­կատ­վու­թյուն է տա­լիս Նա­խա­գա­հու­թյա­նը ան­դամ­նե­րի կազ­մի և քա­նա­կի վե­րա­բեր­յալ, եթե դրանք փո­փոխ­վել են:
Կազ­մա­կեր­պու­թյանն ան­դա­մագր­ված անձն ազատ է դուրս գա­լու Կազ­մա­կեր­պու­թյան շար­քե­րից: Կազ­մա­կեր­պու­թյան ան­դա­մու­թյու­նից զր­կու­մը տե­ղի է ու­նե­նում Խորհր­դի որոշ­մամբ:
g
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ-ի կառուցվածքը
Կազ­մակեր­պու­թյան բարձ­րա­գույն մար­մի­նը Հա­մա­գու­մարն է:
Կազ­մա­կեր­պու­թյունն ու­նի Նա­խա­գահ, Խոր­հուրդ, Վե­րահս­կիչ Հանձ­նա­ժո­ղով, որոնք ընտր­վում են Հա­մա­գու­մա­րում Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի կամ պատ­վի­րակ­նե­րի կող­մից եր­կու տա­րի ժամ­կե­տով:
Նա­խա­գա­հը իր լի­ա­զո­րու­թյուն­նե­րի ժամ­կե­տում ձևավո­րում է Նա­խա­գա­հու­թյան կազմ, Կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նե­ու­թյունն իրա­կա­նաց­նե­լու հա­մար: Նա­խա­գա­հու­թյու­նը հաշ­վե­տու է Խորհր­դին:
Նա­խա­գա­հու­թյան կազ­մի մեջ մտ­նում են Նա­խա­գա­հը, Նա­խա­գա­հի տե­ղա­կալ­նե­րը, Կազ­մա­կեր­պու­թյան քար­տու­ղա­րը, Նա­խա­գա­հի օգ­նա­կան­ներն ու խորհր­դա­կան­նե­րը, Կազ­մա­կեր­պու­թյան կազ­մա­կերպ­չա­կան, գա­ղա­փա­րա­քա­րոզ­չա­կան, տե­ղե­կատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի, սո­ցի­ա­լա­կան, տն­տե­սա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­նե­րը, Կազ­մա­կեր­պու­թյան Երևանի քա­ղա­քա­յին կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը, Կազ­մա­կեր­պու­թյան մար­զա­յին կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը, Կազ­մա­կեր­պու­թյան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը, Կազ­մա­կեր­պու­թյան երի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը, Կազ­մա­կեր­պու­թյան կա­նանց կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը, Կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րը:
Նա­խա­գա­հու­թյու­նը Կազ­մա­կեր­պու­թյան մշ­տա­կան աշ­խա­տանք­ներն իրա­կա­նաց­նող մար­մին է: Նա­խա­գա­հու­թյունն իրա­կա­նաց­նում է հա­մա­գու­մար­նե­րի միջև ըն­կած ողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի` եր­կու տար­վա գոր­ծու­նե­ու­թյու­նը, ինչ­պես նաև սույն կա­նո­նադ­րու­թյամբ իրեն վե­րա­պահ­ված գոր­ծա­ռույթ­ներ: Նա­խա­գա­հու­թյան նիս­տը հրա­վիր­վում է ոչ պա­կաս, քան ամի­սը մեկ ան­գամ: Նա­խա­գա­հու­թյան նիս­տը հա­մար­վում է կա­յա­ցած, եթե նիս­տին մաս­նակ­ցում են Նա­խա­գա­հու­թյան ան­դամ­նե­րի կե­սից ավե­լին: Նա­խա­գա­հու­թյան որոշ­ում­ներն ըն­դուն­վում են նիս­տին մաս­նակ­ցող Նա­խա­գա­հու­թյան ան­դամ­նե­րի ձայ­նե­րի կե­սից ավե­լի կողմ քվե­ար­կու­թյամբ:
Նա­խա­գա­հը և Նա­խա­գա­հու­թյան յու­րա­քանչ­յուր ան­դամ Կազ­մա­կեր­պու­թյան որևէ սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան պար­տա­դիր ան­դամ են:
Նա­խա­գա­հու­թյու­նը կա­րող է ստեղ­ծել, հիմ­նադ­րել, լու­ծա­րել սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, մաս­նաճ­յու­ղեր Երևան քա­ղա­քում, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­յին և գյու­ղա­կան հա­մայնք­նե­րում, ինչ­պես նաև օտա­րերկր­յա պե­տու­թյուն­նե­րում` այդ պե­տու­թյուն­նե­րի օրենսդ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան, Կազ­մա­կեր­պու­թյան Երևանի քա­ղա­քա­յին կազ­մա­կեր­պու­թյուն, Կազ­մա­կեր­պու­թյան մար­զա­յին կազ­մա­կեր­պու­թյուն, Կազ­մա­կեր­պու­թյան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան կազ­մա­կեր­պու­թյուն, Կազ­մա­կեր­պու­թյան երի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյուն, Կազ­մա­կեր­պու­թյան կա­նանց կազ­մա­կեր­պու­թյուն, Կազ­մա­կեր­պու­թյան հանձ­նա­ժո­ղով­ներ, Կազ­մա­կեր­պու­թյան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­ներ, Կազ­մա­կեր­պու­թյան կա­ռուց­ված­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­ներ, Կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նարկ­ներ, Կազ­մա­կեր­պու­թյան տն­տե­սա­կան ըն­կե­րու­թյուն­ներ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենսդ­րու­թյամբ չար­գել­վող այլ կա­ռույց­ներ:
Սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյունն իրա­կա­նաց­նում է սույն կա­նո­նադ­րու­թյամբ իրեն վե­րա­պահ­ված գոր­ծա­ռույթ­ներ, ինչ­պես նաև ղե­կա­վար­վում է Խորհր­դի կող­մից հաս­տատ­ված կա­նո­նադ­րու­թյամբ կամ կա­նո­նա­կար­գով: Սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը ձևավոր­վում է նվա­զա­գույ­նը քսան ան­ձանց ան­դա­մագ­րու­թյամբ` նա­խա­ձեռ­նող խմ­բի կող­մից անց­կաց­ված ժո­ղո­վի ժա­մա­նակ, որ­տեղ կե­սից ավե­լի կողմ ձայ­նե­րով ընտր­վում է սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար, որն էլ նշա­նա­կում, ազա­տում է տե­ղա­կալ կամ տե­ղա­կալ­ներ` առա­վե­լա­գույ­նը` եր­կու հո­գի: Սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան ընտր­ված ղե­կա­վա­րին հաս­տա­տում է Նա­խա­գա­հը: Սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը հաշ­վե­տու է Կազ­մա­կեր­պու­թյան մաս­նաճ­յու­ղին: Սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րի կամ սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի ոչ կա­նո­նադ­րա­կան գոր­ծու­նե­ու­թյան դեպ­քում տվ­յալ մաս­նաճ­յու­ղի ղե­կա­վա­րի պա­հան­ջով հրա­վիր­վում է ժո­ղով, որ­տեղ քն­նարկ­վում է տվ­յալ սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րի կամ սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի անվս­տա­հու­թյան հար­ցը:
Մաս­նաճ­յուղն իրա­կա­նաց­նում է սույն կա­նո­նադ­րու­թյամբ իրեն վե­րա­պահ­ված գոր­ծա­ռույթ­ներ, ինչ­պես նաև ղե­կա­վար­վում է Խորհր­դի կող­մից հաս­տատ­ված կա­նո­նադ­րու­թյամբ կամ կա­նո­նա­կար­գով: Մաս­նաճ­յու­ղը ձևավոր­վում է երեք կամ երե­քից ավե­լի սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում: Մաս­նաճ­յու­ղի ղե­կա­վա­րը ընտր­վում է տվ­յալ մաս­նաճ­յու­ղում ձևավոր­ված սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի կող­մից` եր­կու տա­րի ժամ­կե­տով` բաց կամ փակ քվե­ար­կու­թյամբ` ներ­կա­նե­րի ձայ­նե­րի կե­սից ավե­լի կողմ քվե­ար­կու­թյամբ: Ընտ­րու­թյու­նը հա­մար­վում է կա­յա­ցած, եթե ընտ­րու­թյա­նը մաս­նակ­ցել է մաս­նաճ­յու­ղի սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի կե­սից ավե­լին: Մաս­նաճ­յու­ղի ղե­կա­վա­րը նշա­նա­կում, ազա­տում է իր տե­ղա­կա­լին կամ տե­ղա­կալ­նե­րին` առա­վե­լա­գույ­նը` եր­կու հո­գի: Մաս­նաճ­յու­ղի ընտր­ված ղե­կա­վա­րին հաս­տա­տում է Նա­խա­գա­հը: Մաս­նաճ­յու­ղը հաշ­վե­տու է Կազ­մա­կեր­պու­թյան Երևանի քա­ղա­քա­յին կազ­մա­կեր­պու­թյա­նը, Կազ­մա­կեր­պու­թյան մար­զա­յին կազ­մա­կեր­պու­թյա­նը, Կազ­մա­կեր­պու­թյան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան կազ­մա­կեր­պու­թյա­նը: Մաս­նաճ­յու­ղի ղե­կա­վա­րի ոչ կա­նո­նադ­րա­կան գոր­ծու­նե­ու­թյան դեպ­քում տվ­յալ մաս­նաճ­յու­ղի սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի 1/3-ի պա­հան­ջով հրա­վիր­վում է ժո­ղով, որ­տեղ քն­նարկ­վում է մաս­նաճ­յու­ղի ղե­կա­վա­րի անվս­տա­հու­թյան հար­ցը:
Կազ­մա­կեր­պու­թյան Երևանի քա­ղա­քա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը իրա­կա­նաց­նում է սույն կա­նո­նադ­րու­թյամբ իրեն վե­րա­պահ­ված գոր­ծա­ռույթ­ներ, ինչ­պես նաև ղե­կա­վար­վում է Խորհր­դի կող­մից հաս­տատ­ված կա­նո­նադ­րու­թյամբ կամ կա­նո­նա­կար­գով: Երևանի քա­ղա­քա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը կա­րող է ձևավոր­վել Երևան քա­ղա­քում հիմ­նադր­ված նվա­զա­գույ­նը յոթ մաս­նաճ­յու­ղե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում: Երևանի քա­ղա­քա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը հա­մա­կար­գում է Երևան քա­ղա­քում հիմ­նադր­ված բո­լոր մաս­նաճ­յու­ղե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը: Երևանի քա­ղա­քա­յին կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րին նշա­նա­կում, ազա­տում է Նա­խա­գա­հը: Երևանի քա­ղա­քա­յին կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րի տե­ղա­կա­լին կամ տե­ղա­կալ­նե­րին` առա­վե­լա­գույ­նը եր­կու հո­գի, նշա­նա­կում, ազա­տում է Երևանի քա­ղա­քա­յին կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը` Նա­խա­գա­հի հա­մա­ձայ­նու­թյամբ: Երևանի քա­ղա­քա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը հաշ­վե­տու է Նա­խա­գա­հու­թյա­նը:
Կազ­մա­կեր­պու­թյան մար­զա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը իրա­կա­նաց­նում է սույն կա­նո­նադ­րու­թյամբ իրեն վե­րա­պահ­ված գոր­ծա­ռույթ­ներ, ինչ­պես նաև ղե­կա­վար­վում է Խորհր­դի կող­մից հաս­տատ­ված կա­նո­նադ­րու­թյամբ կամ կա­նո­նա­կար­գով: Մար­զա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը կա­րող է ձևավոր­վել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­սը մար­զե­րից որևէ մար­զում հիմ­նադր­ված նվա­զա­գույ­նը երեք մաս­նաճ­յու­ղե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում: Մար­զա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը հա­մա­կար­գում է տվ­յալ մար­զում հիմ­նադր­ված բո­լոր մաս­նաճ­յու­ղե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը: Մար­զա­յին կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րին նշա­նա­կում, ազա­տում է Նա­խա­գա­հը: Մար­զա­յին կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րի տե­ղա­կա­լին կամ տե­ղա­կալ­նե­րին` առա­վելագույնը երկու հոգի, նշանակում, ազատում է մարզային կազմակերպության ղեկավարը` Նախագահի համաձայնությամբ: Մարզա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը հաշ­վե­տու է Նա­խա­գա­հու­թյա­նը:
Կազ­մա­կեր­պու­թյան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան կազ­մա­կեր­պու­թյու­նը իրա­կա­նաց­նում է սույն կա­նո­նադ­րու­թյամբ իրեն վե­րա­պահ­ված գոր­ծա­ռույթ­ներ, ինչ­պես նաև ղե­կա­վար­վում է Խորհր­դի կող­մից հաս­տատ­ված կա­նո­նադ­րու­թյամբ կամ կա­նո­նա­կար­գով: ԼՂՀ կազ­մա­կեր­պու­թյու­նը կա­րող է ձևավոր­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նում հիմ­նադր­ված նվա­զա­գույ­նը երեք մաս­նաճ­յու­ղե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում: ԼՂՀ կազ­մա­կեր­պու­թյու­նը հա­մա­կար­գում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նում հիմ­նադր­ված բո­լոր մաս­նաճ­յու­ղե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը: ԼՂՀ կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րին նշա­նա­կում, ազա­տում է Նա­խա­գա­հը: ԼՂՀ կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րի տե­ղա­կա­լին կամ տե­ղա­կալ­նե­րին` առա­վե­լա­գույ­նը եր­կու հո­գի, նշա­նա­կում, ազա­տում է ԼՂՀ կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը` Նա­խա­գա­հի հա­մա­ձայ­նու­թյամբ: ԼՂՀ կազ­մա­կեր­պու­թյու­նը հաշ­վե­տու է Նա­խա­գա­հու­թյա­նը:
Կազ­մա­կեր­պու­թյան երի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը և Կազ­մա­կեր­պության կա­նանց կազ­մա­կեր­պու­թյու­նը իրա­կա­նաց­նում են սույն կա­նո­նադ­րու­թյամբ իրենց վե­րա­պահ­ված գոր­ծա­ռույթ­ներ, ինչ­պես նաև ղե­կա­վար­վում են Խորհր­դի կող­մից հաս­տատ­ված կա­նո­նադ­րու­թյուն­նե­րով կամ կա­նո­նա­կար­գե­րով:
Մաս­նաճ­յու­ղի ղե­կա­վա­րի, սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րի հեր­թա­կան կամ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում հեր­թա­կան Հա­մա­գու­մա­րից առաջ ոչ ուշ, քան 25 օր­վա ըն­թաց­քում կամ Նա­խա­գա­հի առա­ջար­կով Խորհր­դի հա­մա­պա­տաս­խան որոշ­ու­մից հե­տո:
g
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ-ի կառավարման կարգը

Կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նե­ու­թյան և կա­ռա­վար­ման ցան­կա­ցած հար­ցի վերջ­նա­կան լուծ­ման իրա­վուն­քը պատ­կա­նում է Կազ­մա­կեր­պու­թյան բարձ­րա­գույն մարմ­նին` Հա­մա­գու­մա­րին, որի ըն­դու­նած որոշ­ում­նե­րը պար­տա­դիր են Կազ­մա­կեր­պու­թյան բո­լոր մար­մին­նե­րի և ան­դամ­նե­րի հա­մար: Հա­մա­գու­մա­րում ընտր­ված և Կազ­մա­կեր­պու­թյան կա­նո­նադ­րու­թյամբ սահ­ման­ված մար­մին­նե­րը հաշ­վե­տու են Հա­մա­գու­մա­րին:
Հա­մա­գու­մա­րը հրա­վիր­վում է եր­կու տա­րին մեկ ան­գամ: Հա­մա­գու­մա­րը հրա­վի­րում, դրա անց­կաց­ման կարգն ու ժամ­կետ­նե­րը որոշ­ում է Խոր­հուր­դը: Եթե Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի թվա­քա­նա­կը անց­նում է հինգ հար­յու­րի սահ­մա­նը, ապա Խորհր­դի կող­մից սահ­ման­ված կար­գով Հա­մա­գու­մա­րին կա­րող են մաս­նակ­ցել բո­լոր ան­դամ­նե­րը կամ ան­դամ­նե­րի կող­մից ընտր­ված ներ­կա­յա­ցուց­չա­կան պատ­վի­րակ­նե­րը:
Ար­տա­հերթ Հա­մա­գու­մար հրա­վիր­վում է Վե­րահս­կիչ Հանձ­նա­ժո­ղո­վի կամ Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի մեկ եր­րոր­դի պատ­ճա­ռա­բան­ված պա­հան­ջով` Խորհր­դի կող­մից` պա­հան­ջող կող­մի հաս­տա­տած օրա­կար­գով` ոչ ուշ, քան 14 օրա­ցու­ցա­յին օր­վա ըն­թաց­քում: Եթե Խոր­հուր­դը հրա­ժար­վում է ար­տա­հերթ Հա­մա­գու­մար հրա­վի­րել, ապա ար­տա­հերթ Հա­մա­գու­մար հրա­վի­րում է պա­հան­ջող կող­մը:
Հա­մա­գու­մա­րի բա­ցա­ռիկ իրա­վա­սու­թյան հար­ցերն են`
լսում և հաս­տա­տում է Նա­խա­գա­հի հաշ­վետ­վու­թյու­նը` Նա­խա­գա­հու­թյան և Խորհր­դի գոր­ծու­նե­ու­թյան մա­սին.
քն­նար­կում և հաս­տա­տում է Կազ­մա­կեր­պու­թյան կա­նո­նադ­րու­թյան մեջ առա­ջարկ­վող փո­փո­խու­թյուն­ներն ու լրա­ցում­նե­րը.
Իրա­կա­նաց­նում է Կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար կազ­մի` Նա­խա­գա­հի, Խորհր­դի ու Վե­րահս­կիչ Հանձ­նա­ժո­ղո­վի ընտ­րու­թյու­նը, փո­փո­խու­մը և հետ կան­չու­մը.
Քն­նար­կում և հաս­տա­տում է Կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նե­ու­թյան և գույ­քի օգ­տա­գործ­ման հաշ­վետ­վու­թյուն­նե­րը, առա­ջի­կա ծրա­գի­րը.
լսում և հաս­տա­տում է Վե­րահս­կիչ Հանձ­նա­ժո­ղո­վի հաշ­վետ­վու­թյու­նը.
որոշ­ում է Վե­րահս­կիչ Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րի թի­վը և ընտ­րում Վե­րահս­կիչ Հանձ­նա­ժո­ղով.
Քն­նար­կում և հաս­տա­տում է Կազ­մա­կեր­պու­թյան լու­ծար­ման և վե­րա­կազ­մա­կերպ­ման մա­սին որոշ­ում­նե­րը:
Հա­մա­գու­մա­րը կա­րող է հար­ցեր քն­նար­կել և որոշ­ում­ներ ըն­դու­նել, եթե նրան մաս­նակ­ցում են Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի կամ ընտր­ված բո­լոր պատ­վի­րակ­նե­րի կե­սից ավե­լին: Հար­ցե­րի քն­նարկ­ման ժա­մա­նակ որոշ­ում­ներն ըն­դուն­վում են Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի կամ ընտր­ված պատ­վի­րակ­նե­րի, ներ­կա­նե­րի ձայ­նե­րի պարզ մե­ծա­մաս­նու­թյամբ` բաց կամ փակ քվե­ար­կու­թյամբ: Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում փակ քվե­ար­կու­թյունն իրա­կա­նաց­վում է Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի կամ ընտր­ված պատ­վի­րակ­նե­րի ներ­կա­նե­րի ձայ­նե­րի 2/3-ի պա­հան­ջով:
Կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար մար­մի­նը Խոր­հուրդն է, որն ընտր­վում է Հա­մա­գու­մա­րի կող­մից` եր­կու տա­րի ժա­մա­նա­կով: Խորհր­դի ան­դամ­նե­րի թի­վը որոշ­ում է Հա­մա­գու­մա­րը: Խոր­հուրդն իր աշ­խա­տանք­ներն իրա­կա­նաց­նում է նիս­տե­րի ձևով, որոնք հրա­վիր­վում են Նա­խա­գա­հի կող­մից ոչ ուշ, քան երեք ամի­սը մեկ ան­գամ: Խորհր­դի նիստ կա­րող է հրա­վիր­վել նաև Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի 20%-ի կամ Խորհր­դի ան­դամ­նե­րի մեկ եր­րոր­դի պա­հան­ջով:
Խոր­հուր­դը.
Խոր­հուր­դը իր գոր­ծու­նե­ու­թյունն իրա­կա­նաց­նում է Խորհր­դի նիս­տե­րի, որոշ­ում­նե­րի ըն­դուն­ման, Հա­մա­գու­մա­րի որոշ­ում­նե­րի կա­տար­ման մի­ջո­ցով:
Խորհր­դի ան­դա­մու­թյան թեկ­նա­ծու­նե­րը Հա­մա­գու­մա­րում կա­րող են առա­ջադր­վել Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի կամ պատ­վի­րակ­նե­րի, Նա­խա­գա­հի, Նա­խա­գա­հու­թյան ան­դամ­նե­րի կող­մից, ինչ­պես նաև Խորհր­դի ան­դա­մու­թյան թեկ­նա­ծու­նե­րի մեջ ի պաշ­տո­նե կա­րող են ընդգրկ­վել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան
Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը, Երևան քա­ղա­քի քա­ղա­քա­պե­տը, Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի քա­ղա­քա­պե­տը, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան մարզ­պետ­նե­րը:
կազ­մա­կեր­պում, ղե­կա­վա­րում և վե­րահս­կում է Հա­մա­գու­մա­րի որոշ­ում­նե­րի կա­տար­ման ըն­թաց­քը.
հրա­վի­րում է Կազ­մա­կեր­պու­թյան հեր­թա­կան Հա­մա­գու­մար և նա­խա­պատ­րաս­տում դրա անց­կա­ցու­մը.
որոշ­ում է կա­յաց­նում Հա­մա­գու­մա­րի օրա­կար­գի նա­խա­գի­ծը հաս­տա­տե­լու մա­սին.
որոշ­ում է Հա­մա­գու­մա­րի անց­կաց­ման օրը, պատ­վի­րակ­նե­րի ընտ­րու­թյան կար­գը, ընդ­հա­նուր թի­վը.
որոշ­ում է կա­յաց­նում Խորհր­դի ար­տա­հերթ նիստ գու­մա­րե­լու մա­սին.
որոշ­ում է կա­յաց­նում սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, մաս­նաճ­յու­ղե­րի, Երևանի քա­ղա­քա­յին կազ­մա­կեր­պու­թյան, մար­զա­յին կազ­մա­կեր­պու­թյան, ԼՂՀ կազ­մա­կեր­պու­թյան, երի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան, կա­նանց կազ­մա­կեր­պու­թյան ար­տա­հերթ նիս­տեր (ժո­ղով­ներ) հրա­վի­րե­լու և նիս­տե­րում (ժո­ղով­նե­րում) պար­տա­դիր քն­նարկ­ման են­թա­կա հար­ցե­րի մա­սին.
անհ­րա­ժեշ­տու­թյան կամ բո­ղո­քարկ­ման դեպ­քե­րում կա­րող է վե­րա­նա­յել Կազ­մա­կեր­պու­թյան կա­ռույց­նե­րի որոշ­ում­նե­րը.
հաս­տա­տում է Նա­խա­գա­հի հաշ­վետ­վու­թյուն­նե­րը, այդ թվում` Հա­մա­գու­մա­րին ներ­կա­յաց­վող հաշ­վետ­վու­թյու­նը.
առա­ջար­կու­թյուն­ներ է ներ­կա­յաց­նում Հա­մա­գու­մա­րին` նրա բա­ցա­ռիկ իրա­վա­սու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցե­րի վե­րա­բեր­յալ.
Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի նկատ­մամբ կի­րա­ռում է խրա­խու­սանք­ներ և տույ­ժի մի­ջոց­ներ.
Նա­խա­գա­հի կամ Խորհր­դի ան­դամ­նե­րի 2/3-ի առա­ջար­կով Խոր­հուր­դը մինչև Հա­մա­գու­մար կա­րող է կա­սեց­նել Խորհր­դի ան­դա­մի կամ Խորհր­դի ան­դամ­նե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը Խորհր­դի կազ­մում` ոչ կա­նո­նադ­րա­կան գոր­ծու­նե­ու­թյան հա­մար` Խորհր­դի ան­դամ­նե­րի կե­սից ավե­լի­ի կողմ քվե­ար­կու­թյամբ.
հաս­տա­տում է Նա­խա­գա­հի կող­մից ներ­կա­յաց­ված ան­ձի կամ ան­ձանց պարգևատր­ման ցու­ցա­կը Կազ­մա­կեր­պու­թյան բարձ­րա­գույն պարգևով` «ՀԱ­ՅՈՑ ԱՐ­ԾԻՎ» ոսկ­յա հուշ­ա­մե­դա­լով պարգևատ­րե­լու հա­մար.
սահ­մա­նում է Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի կող­մից ան­դա­մավ­ճա­րի մուծ­ման կար­գը, չա­փը և ձևը.
հաս­տա­տում է սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, մաս­նաճ­յու­ղե­րի, Երևանի քա­ղա­քա­յին կազ­մա­կեր­պու­թյան, մար­զա­յին կազ­մա­կեր­պու­թյան, ԼՂՀ կազ­մա­կեր­պու­թյան, երի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան, կա­նանց կազ­մա­կեր­պու­թյան, Կազ­մա­կեր­պու­թյան հանձ­նա­ժո­ղով­նե­րի, ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րի, կա­ռուց­ված­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի, Կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նարկ­նե­րի, Կազ­մա­կեր­պու­թյան տն­տե­սա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի կա­նո­նադ­րու­թյուն­նե­րը կամ կա­նո­նա­կար­գե­րը.
Նա­խա­գա­հի առա­ջար­կով որոշ­ում է ըն­դու­նում կա­սեց­նել սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րի, մաս­նաճ­յու­ղի ղե­կա­վա­րի լի­ա­զո­րու­թյուն­նե­րը.
Նա­խա­գա­հի առա­ջար­կով հաս­տա­տում է Կազ­մա­կեր­պու­թյան «Պատ­վա­վոր Նա­խա­գահ» բարձ­րա­գույն կո­չու­մը մեկ ան­ձի և Կազ­մա­կեր­պու­թյան «Պատ­վա­վոր ան­դամ» կո­չու­մը մե­կից ավե­լի ան­ձանց շնոր­հե­լու մա­սին որոշ­ում­նե­րը.
իրա­վունք ու­նի քն­նար­կել և լու­ծել Կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նե­ու­թյանն ու կա­ռա­վար­մա­նը առնչ­վող ցան­կա­ցած հարց, բա­ցա­ռու­թյամբ Հա­մա­գու­մա­րի բա­ցա­ռիկ իրա­վա­սու­թյա­նը վե­րա­պահ­ված­նե­րից:
Խոր­հուր­դը իր նիս­տի ժա­մա­նակ կա­րող է հար­ցեր քն­նար­կել և որոշ­ում­ներ կա­յաց­նել, եթե Խորհր­դի նիս­տին մաս­նակ­ցում է Խորհր­դի ան­դամ­նե­րի կե­սից ավե­լին: Խորհր­դի որոշ­ում­ներն ըն­դուն­վում են Խորհր­դի նիս­տին ներ­կա ան­դամ­նե­րի ձայ­նե­րի պարզ մե­ծա­մաս­նու­թյամբ: Ձայ­նե­րի հա­վա­սա­րու­թյան դեպ­քում Նա­խա­գա­հի ձայ­նը վճ­ռո­րոշ է:
Նա­խա­գահն ընտր­վում է Կազ­մա­կեր­պու­թյան Հիմ­նա­դիր­նե­րի Ժո­ղո­վի կամ Հա­մա­գու­մա­րի կող­մից` եր­կու տա­րի ժա­մա­նա­կով:
Նա­խա­գահն ի պաշ­տո­նե Խորհր­դի ան­դամ է, որը մի­ա­ժա­մա­նակ Խորհր­դի Նա­խա­գահն է և իրա­կա­նաց­նում է Կազ­մա­կեր­պու­թյան ընդ­հա­նուր ղե­կա­վա­րու­մը`
ղե­կա­վա­րում է Խորհր­դի, Նա­խա­գա­հու­թյան աշ­խա­տանք­նե­րը, վա­րում է Խորհր­դի, Նա­խա­գա­հու­թյան նիս­տե­րը, Հա­մա­գու­մա­րը.
ներ­կա­յաց­նում է Կազ­մա­կեր­պու­թյունն առանց լի­ա­զո­րագ­րի.
ներ­կա­յաց­նում է Կազ­մա­կեր­պու­թյու­նը, նրա շա­հե­րը և դիր­քո­րոշ­ու­մը պե­տա­կան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի, հա­սա­րա­կա­կան և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ ու­նե­ցած հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կամ այդ նպա­տա­կով լի­ա­զո­րում է Կազ­մա­կեր­պու­թյան այլ ան­դամ­նե­րի.
հրա­վի­րում է Նա­խա­գա­հու­թյան, Խորհր­դի նիստ.
հեր­թա­կան կամ ար­տա­հերթ Հա­մա­գու­մա­րի հրա­վի­րու­մից մեկ ամիս առաջ հրա­վի­րում է Խորհր­դի նիստ, որ­տեղ որոշ­վում է Հա­մա­գու­մա­րի օրա­կար­գի նա­խա­գի­ծը.
հա­մա­կար­գում և հս­կո­ղու­թյուն է իրա­կա­նաց­նում Կազ­մա­կեր­պու­թյան լրատ­վա­մի­ջոց­նե­րի և հրա­տա­րակ­չա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծու­նե­ու­թյան նկատ­մամբ.
հաս­տա­տում է (ստո­րագ­րում է) Նա­խա­գա­հու­թյան որոշ­ում­նե­րը Կազ­մա­կեր­պու­թյան պաշ­տո­նա­թեր­թի և այլ պար­բե­րա­կան­նե­րի հրա­տա­րակ­ման մա­սին.
հաս­տա­տում է սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան ընտր­ված ղե­կա­վա­րին, մաս­նաճ­յու­ղի ընտր­ված ղե­կա­վա­րին.
Կազ­մա­կեր­պու­թյան անու­նից հաս­տա­տում է (ստո­րագ­րում է) բո­լոր անհ­րա­ժեշտ փաս­տաթղ­թե­րը.
Խորհր­դի և (կամ) Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րից նշա­նա­կում է Նա­խա­գա­հու­թյան կազ­մի մեջ մտ­նող ան­ձանց, ինչ­պես նաև նշա­նա­կում է Նա­խա­գա­հու­թյան կազ­մի մեջ մտ­նող հանձ­նա­ժո­ղով­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, այլ մար­մին­նե­րի նա­խա­գահ­նե­րին, ղե­կա­վար­նե­րին, պա­տաս­խա­նա­տու­նե­րին, որոնց լի­ա­զո­րու­թյուն­նե­րը, իրա­վա­սու­թյուն­նե­րը և պար­տա­կա­նու­թյուն­նե­րը սահ­մա­նում է Նա­խա­գա­հը.
հաս­տա­տում և օրեն­քով սահ­ման­ված կար­գով ու ժամ­կե­տում պե­տա­կան լի­ա­զոր մարմ­նին է ներ­կա­յաց­նում Կազ­մա­կեր­պու­թյան ֆի­նան­սա­կան հաշ­վետ­վու­թյուն­նե­րը.
ար­ձա­կում է հրա­ման­ներ, տա­լիս է լի­ա­զո­րագ­րեր.
ձեռք է բե­րում, տի­րա­պե­տում, օգ­տա­գոր­ծում, տնօ­րի­նում, օտա­րում և դուրս գրում Կազ­մա­կեր­պու­թյան բո­լոր տե­սա­կի և ցան­կա­ցած ար­ժո­ղու­թյամբ ան­շարժ և շարժ­վող գույ­քը, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րը.
կազ­մա­վո­րում և հաս­տա­տում է Կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տա­կազ­մի հաս­տի­քա­ցու­ցա­կը, աշ­խա­տող­նե­րի վար­ձատ­րու­թյան կարգն ու չա­փե­րը.
հաս­տա­տում է Կազ­մա­կեր­պու­թյան հաշ­վա­պա­հա­կան հաշ­վառ­ման հաշ­վետ­վու­թյուն­նե­րը.
իրա­կա­նաց­նում է սույն կա­նո­նադ­րու­թյամբ և Հա­մա­գու­մա­րի կող­մից իրեն վե­րա­պահ­ված այլ լի­ա­զո­րու­թյուն­ներ.
անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում աշ­խա­տանք­նե­րի ծա­վա­լից և իր ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նից ել­նե­լով կա­րող է նշա­նակել Կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն, որի հետ Նա­խա­գա­հը կն­քում է աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գիր և սույն կա­նո­նադ­րու­թյամբ սահ­ման­ված լի­ա­զո­րու­թյուն­նե­րից բա­ցի, նրան տա­լիս լրա­ցու­ցիչ լի­ա­զո­րու­թյուն­ներ:
Գոր­ծա­դիր տնօ­րե­նը նշա­նակ­վում է մինչև եր­կու տա­րի ժա­մա­նա­կով:
Գոր­ծա­դիր տնօ­րե­նը`
սույն կա­նո­նադ­րու­թյամբ և աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րով իրեն տր­ված լի­ա­զո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում կազ­մա­կեր­պում և իրա­կա­նաց­նում է Կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նե­ու­թյու­նը.
օրեն­քով սահ­ման­ված կար­գով կն­քում է գոր­ծարք­ներ, ստո­րագ­րում է պայ­մա­նագ­րեր, ֆի­նան­սա­կան փաս­տաթղ­թեր, բա­ցում բան­կա­յին հաշ­իվ­ներ.
Նա­խա­գա­հի հաս­տատ­մանն է ներ­կա­յաց­նում աշ­խա­տա­կազ­մի հաս­տի­քա­ցու­ցա­կը.
իր լի­ա­զո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում ար­ձա­կում է հրա­ման­ներ, հաս­տի­քա­յին և պայ­մա­նագ­րա­յին աշ­խա­տող­նե­րին տա­լիս հանձ­նա­րա­րա­կան­ներ.
իր գոր­ծու­նե­ու­թյան մա­սին պար­բե­րա­բար հաշ­վետ­վու­թյուն է ներ­կա­յաց­նում Նա­խա­գա­հին` Նա­խա­գա­հի կող­մից սահ­ման­ված կար­գով և ժամ­կետ­նե­րում, խորհր­դակ­ցա­կան ձայ­նի իրա­վուն­քով մաս­նակ­ցում է Խորհր­դի նիս­տե­րին:
Գոր­ծա­դիր տնօ­րե­նի հաս­տի­քի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում կամ մինչև գոր­ծա­դիր տնօ­րեն նշա­նա­կե­լը, կամ գոր­ծա­դիր տնօ­րե­նին պաշ­տո­նից ազա­տե­լուց հե­տո, կամ գոր­ծա­դիր տնօ­րե­նի եր­կա­րատև բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում սույն կա­նո­նադ­րու­թյամբ նրան վե­րա­պահ­ված բո­լոր լի­ա­զո­րու­թյուն­ներն իրա­կա­նաց­նում է Նա­խա­գա­հը:

g
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հհկ Վերահսկիչ Հանձնաժողովը
Կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նե­ու­թյան վե­րահսկ­ման նպա­տա­կով Հա­մա­գու­մա­րի կող­մից եր­կու տա­րի ժամ­կե­տով ընտր­վում է Կազ­մա­կեր­պու­թյան Վե­րահս­կիչ Հանձ­նա­ժո­ղով:
Վե­րահս­կիչ Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դա­մը չի կա­րող մի­ա­ժա­մա­նակ լի­նել Խորհր­դի, Նա­խա­գա­հու­թյան ան­դամ, սկզբ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան, մաս­նաճ­յու­ղի կամ Նա­խա­գա­հու­թյան կող­մից հիմ­նադր­ված այլ կա­ռուց­ված­քա­յին ստո­րա­բա­ժան­ման, հիմ­նար­կի, ըն­կե­րու­թյան ղե­կա­վար:
Վե­րահս­կիչ Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­ներն իրենց կազ­մից ընտ­րում են Վե­րահս­կիչ Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ:
Վե­րահս­կիչ Հանձ­նա­ժո­ղո­վը հաշ­վե­տու է Հա­մա­գու­մա­րին:
Վե­րահս­կիչ Հանձ­նա­ժո­ղո­վը`
վե­րահս­կում է Կազ­մա­կեր­պու­թյան դրա­մա­կան մի­ջոց­նե­րի ձևավոր­ման և ծախս­ման գոր­ծըն­թաց­նե­րը.
ստու­գում է դրա­մա­կան մի­ջոց­նե­րի մուտ­քե­րի և ել­քե­րի օրի­նա­կա­նու­թյու­նը.
վե­րահս­կում է Կազ­մա­կեր­պու­թյան գույ­քի տնօ­րին­ման, տի­րա­պետ­ման և օգ­տա­գործ­ման գոր­ծըն­թաց­նե­րը.
ստու­գում է Կազ­մա­կեր­պու­թյան գույ­քի հետ կապ­ված գոր­ծըն­թաց­նե­րը.
վե­րահս­կո­ղու­թյուն է իրա­կա­նաց­նում Հա­մա­գու­մա­րի, Խորհր­դի և Նա­խա­գա­հի ըն­դու­նած որոշ­ում­նե­րի կա­տար­ման նկատ­մամբ:
g