logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7
GH

Գեղամ Ավետիքի Հարությունյան

Ծնվել է 1983 թ.-ի հոկտեմբերի 23-ին Արարատի մարզի Աբովյան գյուղում:
1990-1998 թթ.-ին սովորել է Արարատի մարզի Աբովյան գյուղի միջնակարգ դպրոցում:
1998-2000թթ.-ին սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի քոլեջում:
2000-2006 թթ.-ին սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում որպես ճարտարագետ:
2008 թ.-ից ուսանում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում` հեռական ուսուցմամբ:
2006-2008 թթ.-ին աշխատել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնում որպես գլախավոր մասնագետ, այնուհետև բաժնի պետի տեղակալ:
2009-2011 թթ.-ին աշխատել է Արարատի մարզի Ջրմուղ կոյուղու Մասիսի մասնաճյուղում որպես ենթամասի պետ:
2010թ.-ից «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամ է, հանդիսանում է նաև Արտաշատի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար:

Ամուսնացած է:

g