logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7
 

Կարինե Ռուբենի Հարությունյան

Ծնվել է 1977 թ.-ի դեկտեմբերի 6-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
1984-1994 թթ.-ին սովորել և ոսկե մեդալով ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1994-1999 թթ.-ին սովորել և գերազանց ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2000 թ.-ից աշխատում է Արմավիրի Գյուղատնտեսական պետական քոլեջում որպես իրավագիտության ուսուցչուհի:
2006 թ.-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման կենտրոնում հանձնել է քննություններ և ստացել մագիստրոսի պետական դիպլոմ իրավագիտություն մասնագիտությամբ, իրավաբանի որակավորմամբ:
2008 թ.-ին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթություն և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի «Մասնագիտական մանկավարժություն» վերապատրաստման դասընթացին, 2009 թ.-ին`«Մոդուլային ուսուցման ծրագրերով ուսումնառության իրականացում» թեմայով դասընթացին, իսկ 2010թ.-ին` «Կարողությունների ձևավորմանը միտված մոդուլային ուսումնական ծրագրերով ուսումնառության գործընթացի կազմակերպում և իրականացում» թեմայով դասընթացին:
2010-2011 թթ.-ին մասնակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության կողմից դասընթացների «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում կազմակերպված թրաֆիքինգ (մարդկանց շահագործում) թեմայով:
2010 թ.-ին նշանակվել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դաստիարակչական գծով փոխտնօրեն:
2010 թ.-ից «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Արմավիրի տարածաշրջանային կազմակերպության անդամ է, իսկ 2011 թ.-ից «Հայոց Արծիվներ» հհկ-ի Արմավիրի տարածաշրջանային կազմակերպության ղեկավարն է:

Ամուսնացած է:

g