logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7
Рус

ԽԱՉԻԿ ՄԱՅԻՍԻ ԱՍՐՅԱՆ

«Հա​յոց Ար​ծիվ​ներ» հայ​րե​նա​սի​րա​կան

հա​սա​րա​կա​կան կազ​մա​կեր​պու​թյան

հիմ​նա​դիր նա​խա​գահ,

ՀՀ ս​պոր​տի և ե​րի​տա​սար​դու​թյան​

հար​ցե​րի​ փոխ​նա​խա​րար

 


Ծն​վել է 1970թ-ի փետր​վա​րի 13-ին` Սյու​նի​քի մար​զի Գո​րիս քա​ղա​քում:

1977-87թթ​-ին սո​վո​րել է Գո​րի​սի թիվ 2 միջն. դպ​րո​ցում:

1988-91թթ​-ին ծա​ռա​յել է Խորհր​դա​յին բա​նա​կում` Հե​ռա​վոր Արևել​քում, Ճա​պո​նա​կան ծո​վի հարևանու​թյամբ` ծո​վա​յին հետևակ:

1991թ. Սյու​նի​քում, իր նա​խա​ձեռ​նու​թյամբ ստեղ​ծել է ամե​նա​ե​րի​տա​սարդ ջո​կա​տը` «Նժ​դեհ​յան գայ​լա​խումբ» ան​վամբ, որ​տեղ էլ ընդգրկ​վել են 15-18 տա​րե​կան պա​տա​նի​ներ և երի​տա​սարդ​ներ, որոնք էլ Տաթևում և Հա​լի​ձո​րում ստա​ցել են ֆի​զի​կական ​և տակտի​կա​կան խիստ մաս​նա​գի​տաց​ված դա​սըն​թաց​ներ: «Նժ​դեհ​յան գայ​լա​խումբ» ջո​կա​տով մաս​նակ​ցել է (1992-1994թթ.) Լա​չի​նի, Սաֆ​յա​նի, Սվա​րա​սի​ի, Գո​րի​սի և Կա​պա​նի սահ​ման​նե​րի պաշտ​պա​նա​կան մար​տե​րին:

1991-95թթ. սո​վո​րել և ավար​տել է Գո​րի​սի «Սյու​նիք» ինս​տի​տու​տի իրա​վա​բա​նա​կան ֆա​կուլ​տե​տը, մի​ա​ժա​մա​նակ մար​զե​լով թվով 100-120 պա​տա​նի​նե​րի և երի​տա​սարդ​նե​րի` արևել​յան մար​տար​վես​տով:

1992-93թթ​-ին նկա​րա​հա​նել է «Ար​յան հետ​քե​րով» գե​ղար​վես​տա​կան տե​սա​ֆիլ​մը` նվիր​ված ար​ցախ​յան հե​րո​սա​մար​տին:

1994թ-ի աշ​նա​նը Կա​պա​նում, Սյու​նի​քի օլիմ​պի​ա​դա​յում 3 կմ վազ​քա​տա​րած​քում դար​ձել է բա​ցար​ձակ չեմ​պի​ոն:

1996-97թթ​-ին աշ​խա​տել է Սյու​նի​քի մար​զա​յին ոս​տի​կա​նու​թյու​նում` որ​պես ու​ղեկ​ցող խմ​բի հրա​մա​նա​տար:

1998թ-ին Սանտկ-​Պե​տեր​բուր​գում մաս​նակ​ցել է ՅՈՒ​ՆԵՍ​ԿՕ-​ի եռամս​յա ռե​ժի​սո​րա​կան և պրոդ​յու​սե​րա​կան դա​սըն​թաց​նե​րին և ստա​ցել հա​մա​պա​տաս​խան վկա​յա​կան:

1991թ-ի սեպտեմբերից մինչև 1999թ-ի սեպտեմբերը Սյունիքի մարզում կազմակերպել է 180-ից ավել հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:

1999թ-ի հոկ​տեմ​բե​րի 9-ին Սյու​նի​քում հիմ​նադ​րել է ար​ցախ​յան պա​տե​րազ​մի ազա​տա​մար​տիկ-հ​րա​մա​նա​տար, նա​հա​տակ Սամ​վել Գևորգ​յա​նի ան​վան «Սյու​նիք» կիոընկերությունը:

1999թ-ի հոկ​տեմ​բե​րի 9-16-ը Կա​պան քա​ղա​քում կազ​մա​կեր​պել է հայ-​ռու​սա​կան բարեկամության մի​ջազ​գա​յին 1-ին կի​նո​փա​ռա​տո​նը:

1999-2002թթ​-ին «Սյու​նիք» կի​նո​ըն​կե​րու​թյու​նը դպ​րո​ցա​կան​նե​րի, ու​սա​նող​նե​րի և երիտասարդների շր​ջա​նում իրա​կա​նաց​րել է մշա​կու​թա​յին, սպոր​տա​յին, ար​վես​տին վե​րա​բե​րող 230-ից ավել բազ​մա​բո​վան​դակ մի​ջո​ցա​ռում​ներ:

2002թ-ի սեպ​տեմ​բե​րի 26-ին Սյու​նի​քում հիմ​նադ​րել է «Սյուն​յաց Ար​ծիվ​ներ» երիտասարդական հա​սա​րա​կա​կան կազ​մա​կեր​պու​թյու​նը (www.hayocartsivner.am):

2002թ-ի սեպտեմ​բե​րից մինչև 2009թ-ի դեկ​տեմ​բե​րը Լեռ​նա​հա​յաս​տա​նում կազ​մա​կեր​պել է 820-ից ավել բազ​մա​բո​վան​դակ հայ​րե​նա​սի​րա​կան մի​ջո​ցա​ռում​ներ (www.hayocartsivner.am):

2010թ-ի հուն​վա​րի 27-ին Երևան քա​ղա​քում հիմ​նադ​րել է «Հա​յոց Ար​ծիվ​ներ» հայրենասիրական հա​սա​րա​կա​կան կազ​մա​կեր​պու​թյու​նը (www.hayocartsivner.am):

2010թ-ի փետր​վա​րից մինչև 2012թ-ի նո​յեմ​բե​րի 30-ը Հա​յաս​տա​նի Հան​րա​պե​տու​թյան 300 համայնքներում հիմ​նադ​րել է «Հա​յոց Ար​ծիվ​ներ» հայ​րե​նա​սի​րա​կան հա​սա​րա​կա​կան կազմակեր​պու​թյան 300 մաս​նաճ​յու​ղեր-գ​րա​սեն​յակ​ներ:

2014թ-ի հունիսի 15-ին Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 301-րդ մասնաճյուղ-գրասենյակը:

2011թ-ին Հա​յոց Ան​կա​խու​թյան 20-րդ տա​րե​դար​ձի կա​պակ​ցու​թյամբ ազ​գա​յին բա​նա​կի տարբեր զո​րա​մա​սե​րում իրա​կանաց​րել է 20 խոշ​որ հայ​րե​նա​սի​րա​կան մի​ջո​ցա​ռում​նե​րի շարք:

2012թ-ին Հա​յոց ազ​գա​յին բա​նա​կի 20-րդ տա​րե​դար​ձին նվիր​ված ռազ​մա​հայ​րե​նա​սի​րա​կան 20 խոշ​որ մի​ջո​ցա​ռում​ներ է կազմակերպել և անցկացրել ՀՀ և ԼՂՀ ՊՆ տար​բեր զո​րա​մա​սե​րում:

2013թ-ին Հա​յաս​տա​նի Հան​րա​պե​տու​թյան և Լեռ​նա​յին Ղա​րա​բա​ղի Հան​րա​պե​տու​թյան 1800 կրթօջախնե​րին նվի​րել է 1800 օդաճն​շիչ հրա​ցան:

2016թ-ին Հայոց Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ազգային բանակի տարբեր զորամասերում և ՀՀ սահմանամերձ համայնքներում կազմակերպել և անցկացրել է 25 հայրենասիրական միջոցառում:

2016թ-ի ապրիլի 4-ից 28-ը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի 60 անդամները ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամիավորման հրամանատարության ներքո մասնակցել են Արցախի հարավարևելյան շրջանի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ, մեծ պատասխանատվությամբ և անթերի կատարելով իրենց առջև դրված մարտական խնդիրները:

2016թ-ի հունիսի 18-ին, Երևան քաղաքում կազմակերպել է «Արծիվների» գործունեության 13-րդ տարեդարձին և Կազմակերպության 9-րդ համագումարին նվիրված պաշտոնական միջոցառումը:

2017թ-ի մարտի 4-ին, Երևան քաղաքում կազմակերպել է «Արծիվների» գործունեության 14-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը («Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2017 թվականի մարտի 4-ը կազմակերպել է 616 միջոցառում: «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2002 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը կազմակերպել է 821 միջոցառում):

2010թ-ի փետր​վա​րից մինչև 2017թ-ի սեպտեմբերը Հա​յաս​տա​նի Հան​րա​պե​տու​թյու​նում և Արցախում կազմակեր​պել է 630-ից ավել հայ​րե​նա​սի​րա​կան բազ​մա​բո​վան​դակ մի​ջո​ցա​ռում​ներ (www.hayocartsivner.am):

Հիմ​նադ​րել է. 26.04.2003թ.` «Նժ​դեհ​յան մր​ցա​նակ» ամե​նամ​յա մր​ցա​նա​կա​բաշ​խու​թյու​նը, 16.05.03թ.` Գ. Նժ​դե​հի ան​վան կա​րա​տե​ի ման​կա​պա​տա​նե​կան ամե​նամ​յա բաց առաջ​նու​թյու​նը, 22.04.04թ.` «Լեռ​նա​հա​յաս​տա​նի Ար​ծիվ» ոսկ​յա հուշ​ա​մե​դա​լը, 09.06.05թ.` «Ռազմահայրենասիրա​կան ծրագ​րե​րի իրա​կա​նաց​ման կենտ​րո​նը», 09.06.05թ.` «Սյու​նի​քի ուսանող​նե​րի մի​ու​թյու​նը», 27.01.10թ.` «Հա​յոց Ար​ծիվ» ոսկ​յա հուշ​ա​մե​դա​լը:

1991 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 1.861-ից ավել հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:

2005-09թթ. սո​վո​րել և ավար​տել է ՀՀ ֆի​զի​կա​կան կուլ​տու​րա​յի հայ​կա​կան պե​տա​կան ինստիտու​տը` «Փր​կա​րար գործ» մաս​նա​գի​տու​թյամբ:

2007թ-ի հու​լի​սի 14-ից աշ​խա​տում է որ​պես ՀՀ սպոր​տի և երի​տա​սար​դու​թյան հար​ցե​րի փոխնա​խա​րար:

2007թ-ի հուլիսի 14-ից մինչև 2017թ-ի մայիսը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 80-ից ավել մարզական մասսայական միջոցառումներ:

Հա​յաս​տա​նի Հան​րա​պե​տա​կան Կու​սակ​ցու​թյան Խորհր​դի ան​դամ է:

Քիք-​բոք​սին​գի մի​ջազ​գա​յին ֆե​դե​րա​ցի​ա​յի Պատ​վա​վոր ան​դամ է:

Շո​տո​կան կա​րա​տե​ի ֆե​դե​րա​ցի​ա​յի ան​դամ է, ու​նի սև գո​տի:

Պարգևատրվել է.

Հա​յաս​տա​նի Հան​րա​պե​տու​թյան Նա​խա​գահ Սերժ Սարգս​յա​նի կող​մից շնոր​հա​կա​լագ​րե​րով (15.12.2008թ., 21.08.2011թ.):

Հա​յաս​տա​նի Հան​րա​պե​տու​թյան Նա​խա​գահ Սերժ Սարգս​յա​նի կող​մից «Մով​սես Խո​րե​նա​ցի» մե​դա​լով (29.12.2013թ.):

2014թ-ի դեկ​տեմ​բե​րի 22-ին ՀՀ սպոր​տի և երի​տա​սար​դու​թյան հար​ցե​րի նա​խա​րա​րի կող​մից ար​ժա​նա​ցել է ֆի​զի​կա​կան կուլ​տու​րա​յի և սպոր​տի «Պատ​վա​վոր աշ​խա​տո​ղի» կոչ​մա​նը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով (19.02.2015թ.):

Պարգևատր​վել է.

«Լեռ​նա​հա​յաս​տան. Գա​րե​գին Նժ​դեհ» ոսկ​յա հուշ​ա​մե​դա​լով /14.11.04թ./, Երկ​րա​պահ Կա​մա​վո​րա​կան Մի​ու​թյան հուշ​ա​մե​դա​լով /19.03.05թ./, ՀՀ ՊՆ «Գա​րե​գին Նժ​դեհ» հուշ​ա​մե​դա​լով /23.09.05թ./, «Մա​հա​պարտ» ոսկ​յա հուշ​ա​մե​դա​լով` «Ար​ծիվ Մա​հա​պարտ​ներ» միու​թյան կող​մից /18.01.07թ./, «Հա​նուն հայ​րե​նի​քի» հուշ​ա​մե​դա​լով /06.03.07թ./, ՀՀ Քիք-​բոք​սին​գի ազ​գա​յին ֆե​դե​րա​ցի​ա​յի ոս​կե հուշ​ա​մե​դա​լով /23.12.07թ./, Երևանի օլիմ​պի​ա​կան հեր​թա​փո​խի պե​տա​կան մար​զա​կան քո​լե​ջի ոս​կե հուշ​ա​մե​դա​լով /23.12.07թ./, «Ոս​կե աստղ. ի պա​տիվ բարձր հար​գան​քի» հուշ​ա​մե​դա​լով` Մի​ջազ​գա​յին Ոս​տի​կա​նու​թյան կոր​պո​րա​ցի​ա​յի կող​մից /31.01.08թ./, ՀՀ ՊՆ «Անդ​րա​նիկ Օզան​յան» հուշ​ա​մե​դա​լով /01.02.08/, «Ախ​թա​լա» ԼՀԿ հուշ​ա​մե​դա​լով /20.09.08թ./, «Մայ​րա​կան երախ​տա​գի​տու​թյուն» հուշ​ա​մե​դա​լով /ԼՂՀ, 23.11.08թ./, «Վազ​գեն Սարգս​յան» շքան​շա​նով` «Ար​ծիվ մա​հա​պարտ​ներ» մի​ու​թյան կող​մից /20.05.09թ./, ԼՂՀ Պաշտպա​նու​թյան բա​նա​կի հուշ​ա​մե​դա​լով /20.11.2009թ./, ՀՀ Ոս​տի​կա​նու​թյան «Համագործակցու​թյան ամ​րապնդ​ման հա​մար» մե​դա​լով /19.12.2009թ./, «Հա​յոց Ար​ծիվ» մե​դա​լով` «Ան​մար կրակ​ներ» ռազ​մա​հայ​րե​նա​սի​րա​կան բա​րե​գոր​ծա​կան հա​սա​րա​կա​կան կազմակերպության կող​մից /28.01.2010թ./, Երևանի ճար​տա​րա​պե​տու​թյան և շի​նա​րա​րու​թյան պե​տա​կան հա​մալ​սա​րա​նի ոս​կե մե​դա​լով /20.04.2010թ./, ՀՀ կր​թու​թյան և գի​տու​թյան նա​խա​րա​րու​թյան բարձրա​գույն պարգևով` «Ոս​կե հուշ​ա​մե​դա​լով» /25.12.2010թ./, ՀՀ ՊՆ «Վազ​գեն Սարգս​յան» հուշա​մե​դա​լով /05.02.2011թ./, ՀՀ սպոր​տի և երի​տա​սար​դու​թյան հար​ցե​րի նա​խա​րա​րու​թյան ոսկե մե​դա​լով /11.02.2011թ./, «Զո​րա​վար Անդ​րա​նիկ» հայ​րե​նա​սի​րա​կան հա​սա​րա​կա​կան կազմա​կեր​պու​թյան «Անդ​րա​նիկ Զո​րա​վար» մե​դա​լով /07.05.2011թ./, Ռու​սաս​տա​նի անվտանգության դաշ​նա​յին ծա​ռա​յու​թյան սահ​մա​նա​պահ ծա​ռա​յու​թյան կող​մից «Ար​տաշ​ա​տի սահ​մա​նա​պահ ջո​կա​տի 55 ամ​յակ» հուշ​ա​մե​դա​լով /16.05.2011թ./, «Մի​ջազ​գա​յին Անվտանգության Աս​պե​տաց Ակա​դե​մի​ա»-ի կող​մից «Հայ​րե​նի​քի պաշտ​պա​նու​թյան» հա​մար կրծ​քան​շա​նով /24.09.2011թ./, ՀՀ ՊՆ «ՀՀ Զին​ված Ու​ժեր 20 տա​րի» հո​բել​յա​նա​կան մե​դա​լով /24.12.2011թ./, ՀՀ ՊՆ «Ծո​վա​կալ Հ.Ս. Իսա​կով» մե​դա​լով /30.09.2013թ./, Հա​յաս​տա​նի «Դի​նա​մո» մար​զա​կան հա​սա​րա​կա​կան կազ​մա​կեր​պու​թյան հուշ​ա​մե​դա​լով /24.10.2013թ./, Հա​յաս​տա​նի Հան​րա​պե​տու​թյան մշա​կույ​թի նա​խա​րա​րու​թյան «Ոս​կե մե​դա​լով» /13.12.2013թ./, «Ոստիկանության մի​ջազ​գա​յին ասո​ցի​ա​ցի​ա​յի 1-ին աս​տի​ճա​նի մե​դա​լով» /05.02.2014թ./, «Միասնու​թյուն» Մի​ջազ​գա​յին Հա​սա​րա​կա​կան Իրա​վա​պաշտ​պան Շար​ժում» կազմակերպության կող​մից «Մի​աս​նու​թյուն» շքան​շա​նով /30.12.2014թ./, Հայաստանի Ազգային Պարարվեստի միության բարձրագույն պարգևով՝ «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ հուշամեդալով /15.05.2015թ./, Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Մեծն Տիգրան» շքանշանով /21.09.2015թ./, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ III Արշակունի» մեդալով /28.12.2015թ./, Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով /18.06.2016թ./, ՀՀ ՊՆ «Մարշալ Հ.Ք. Բաղրամյան» մեդալով /01.07.2016թ./, ինչ​պես նաև 190-ից ավել պատ​վոգ​րե​րով:

Պա​հես​տա​զո​րի գն​դա​պետ է:

Մի շարք հա​սա​րա​կա​կան, քա​ղա​քա​կան հոդ​ված​նե​րի հե​ղի​նակ է:

Ամուս​նա​ցած է, ու​նի մեկ որդի և երկու դուստր:

xa

 Խաչիկ Ասրյանի ընտանիքը (13.02.2017թ.)

g