logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7
TT

Թաթուլ Էմիլի
Թամրազյան

Ծնվել է 1990թ.-ի մարտի 11-ին Տավուշի մարզի Իջևանի Այգեհովիտ գյուղում` զինվորականի ընտանիքում:
1997թ.-ին ընդունվել է Կայանի միջն. դպրոցը, 2007թ. գերազանցությամբ ավարտել է Հովհ. Հինդլյանի անվան միջն. դպրոցը:
2007թ.-ին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության բաժինը:
2008թ.-ի նոյեմբերին ընտրվել է ուսանողական խորհրդի նախագահ:
2009թ.-ին ընտրվել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության անդամ:
2009թ. մայիսից ընտրվել է Այգեհովիտի համայնքային գործունեության հանձնաժողովի նախագահ:
2010թ. փետրվարին ընտրվել է ԵՊՀ գիտխորհրդի անդամ:
2010թ.-ին անդամագրվել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությանը, նույն թվականի դեկտեմբերի 10-ին նշանակվել է Կազմակերպության Տավուշի մարզային կառույցի ղեկավար:
2011թ. հունիսին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՀԳ ֆակուլտետի պատմության բաժինը և նույն ժամանակահատվածում ընդունվել և այժմ սովորում է ԵՊՀ  պատմության ֆակուլտետի հայոց պատմության հին և միջին դարերի մագիստրատուրայի առաջին կուրսում:
Ամուսնացած չէ:

g