logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7
VH

Վահան Մարտիկի

Հասրաթյան

 

        Ծնվել է 1965թ. նոյեմբերի 09-ին Արտաշատի շրջանի Վերին Արտաշատ գյուղում, ծառայողի ընտանիքում
        1971թ. ընտանիքով տեղափոխվել է Մասիսի շրջան Նոր-Խարբերդ գյուղ:      
        1973թ. հաճախել է Նոր-Խարբերդի N 2 միջնակարգ դպրոց և 1983թ. հաջողությամբ ավարտել նշված դպրոցը:
        1983թ. ընդունվել է Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքի գյուղատնտեսական ինստիտուտի «Գյուղատնտեսության մեքենայացում» ֆակուլտետը:
        1985թ. հուլիսի 1-ին զորակոչվել է սովետական բանակ պարտադիր զինվորական ծառայության:
        1987թ. մայիս ամսին  զորացրվել է  և շարունակել ուսումը:
       1990թ ավարտել է վերը նշված ինստիտուտը և ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում:
       1990թ. ընդունվել և 1991թ. ավարտել է նույն ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետի «Գյուղատնտեսության բնագավառի ղեկավար կադրերի որակավորման բարձրացման» ֆակուլտետը:
       1991թ. մարտի 7-ից մինչև 1991թ. օգոստոսի 1-ը նշանակվել է Մասիսի շրջանի Արևաբույր գյուղի կոլտնտեսությունում որպես գլխավոր տնտեսագետ:
      1994թ հուվարի 4-ից մինչև 1994թ. մարտի 1-ը աշխատել է Մասիսի վիճակագրական բաժնում որպես տնտեսագետ:
     1999թ. հուլիսի 1-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն  Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն,   որպես առաջատար մասնագետ:
     2001թ.-ից նշանակվել է նույն կենտրոնի աշխատանքի տեղավորման և սոց. երաշխիքների բաժնի պետ:
     2002թ.դեկտեմբերի 28-ից նշանակվել է Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալ և աշխատում է մինչ օրս:
     Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
      2010թ-ի օգոստոս ամսից հանդիսանում է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության   Մասիս քաղաքի տարածաշրջանային Խարբերդ գյուղի մասնաճյուղի ղեկավար:
     2014թ-ի մարտի 15-ին Կազմակերպության 3-րդ համագումարում նշանակվել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ:
     24.12.2011թ. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է «ՀՀ զինված ուժերի 20 տարի» և 30.09.2013թ. «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալներով:

                 Ամուսնացած է  ունի երկու դուստր և մեկ որդի:
g