| 
              
                | 
                    
                      | 
                          
                            
                            
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  |  |  
                              |  |  
                              | 
                                
                                  | 2014  թվականի  մարտի 15-ին ՀՀ Արմավիրի մարզում  տեղակայված   ՊՆ   Մարշալ Հ. Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական  հասարակական կազմակերպության 3-րդ համագումարը՝  Կազմակերպության 300 մասնաճյուղերից ժամանած Կազմակերպության 1.070  պատվիրակներով: Կազմակերպության 3-րդ համագումարին մասնակցում էին ՀՀ  պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար,  գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը, գրող, հրապարակախոս, Արցախի  հերոս Զորի Բալայանը, ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական, պետական  գործիչներ, զինվորականներ: Կազմակերպության 3-րդ համագումարը բաց քվեարկությամբ  Խաչիկ Ասրյանին միաձայն վերընտրեց Կազմակերպության  նախագահ:   Կազմակերպության 3-րդ համագումարը միաձայն ընտրեց Կազմակերպության ղեկավար  կազմ՝ Խորհուրդ՝ 127 անդամներով, ինչպես նաև Վերահսկիչ Հանձնաժողով՝ 5  անդամներով:     Խաչիկ   Ասրյանը    ուժի   և   հզորության խորհրդանիշ  Սուր    նվիրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ինչպես նաև  Կազմակերպության խորհրդանիշ Արծիվ նվիրեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ  Վլադիմիր Գասպարյանին: Կազմակերպության բարձրագույն պարգևով՝ «Հայոց Արծիվ» ոսկյա  հուշամեդալով պարգևատրվեցին գրող, հրապարակախոս Զորի  Բալայանը և ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:Հայաստանի Հանրապետության պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության  4-րդ տարեդարձի կապակցությամբ գերատեսչական մեդալներով պարգևատրեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական  կազմակերպության  17 անդամների:
 Համագումարի աշխատանքների ավարտից հետո բոլոր պատվիրակները  կուռ շարքերով քայլեցին դեպի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանի հրաձգարան և համաձայն  կրակային պատրաստության ծրագրի կրակեցին մարտական փամփուշտներով:  /15.03.2014թ.
 |  |  |  |  |