«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը
(այսուհետ «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» ՀՀԿ)
հիմնադրվել է
27.01.2010 թվականին:
ՎԿԱՅԱԿԱՆ N 03 Ա 087188 |
|
Հասցեն` ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան
Երկաթուղայինների 2-րդ փողոց, տուն 2/3
Հեռ./ֆաքս (010) 43 50 34, բջջ. (+37498) 81 11 11, (+37494) 22 01 41,
e-mail: khachikasryan@hayocartsivner.am
hayocartsivner@yahoo.com, armenian_eagles@yahoo.com
Մեջբերումներ անելիս հղումը «Հայոց Արծիվներ» ՀՀԿ - ին պարտադիր է : |
|
|
|
Արժանապատի´վ հայեր |
Նորանկախ Հայաստանի Հանրապետության հասարակական և քաղաքական դաշտում ընդամենը երեք տարվա մեջ իր հաստատուն քայլերն է կատարում և օր օրի հզորանում «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որը ծնվել է Ձեզնից, ելել Ձեր ծոցից, և գործում է մեծ հավատքով, վճռականությամբ, հայրենասիրությամբ` հանուն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, ազգային բանակի հզորացման, ազգային քաղաքացիական հասարակության ձևավորման, հասարակության բարեկեցիկ կյանքի ապահովման և մեծ դեր է խաղում պատանիների, երիտասարդների, միջին տարիքի և տարեց մարդկանց մտավոր, հոգևոր և նյութական պահանջների բավարարման և հայրենասիրական դաստիարակության գործում:
|
|
Եվս մեկ անգամ հետադարձ հայացք ձգեք մեր Կազմակերպության երեք տարվա գործունեությանը, որը լի է բազմաբնույթ հայրենասիրական միջոցառումներով, և կհամոզվեք, որ այդ ամենը արվել է Ձեր և Ձեր ընտանիքի համար, հայրենի պետականությունը ավելի հզորացնելու համար: Երբեք չկորցնե´ք Ձեր հավատն Աստծո հանդեպ, Ձեր ծնողների, նախնիների, Հայոց Պետականության, Հայոց Նախագահի հանդեպ: Ճանաչելով, հավատալով, վստահելով «Հայոց Արծիվներին» Դուք կճանաչեք ինքներդ Ձեզ, ինքնավստահ կդառնաք, այնժամ դուք կլինեք անհաղթելի, և ապրելով ազգային- պետական- հայրենասիրական գաղափարախոսությամբ, առաջնորդվելով «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով, կրելով Ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը, յուրաքանչյուրդ պարտավոր եք հասարակական հիմունքներով ներդրում ունենալ Հայոց Պետականության անընդհատ զարգացման, Հայոց Ազգային Բանակի անընդհատ հզորացման և Հայոց Նախագահի ամենօրյա օրհնաբեր գործունեության մեջ:
Համախմբվելով միասնության տանիքի` Հայոց Պետականության, Ազգային Բանակի, Հայոց Նախագահի շուրջը, ապրելով ինքնաճանաչողությամբ, այսօր, քան երբևէ մենք կլինենք ավելի, էլ ավելի ուժեղ, հզոր և միասնական:
Այսօրվա հայ մարդը պետք է առաջնորդվի ցեղակրոնի հիմնարար երկու դրույթներով. «Մեր բոլոր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ և առաջ մենք» և «Մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ»:
Այսօրվա հայ մարդը պետք է առաջնորդվի միայն ու միայն արժանապատիվ հաղթանակներով, իսկ արժանապատիվ հաղթանակների հիմքը գաղափարախոսությունն է, նվիրվածությունն է, աշխատասիրությունն է, պատասխանատվությունն է:
Աստված մեզ բոլորիս պահապան:
|
|
|
|
|
|