logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7
«Հայոց Արծիվների» 3-րդ համագումարը
15.03.2014թ.

Մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում 1070 պատվիրակի եւ բազմաթիվ հրավիրյալների ներկայությամբ կայացավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարը:
Պատվիրակներն ու ներկաները բուռն ծափերով ընդունեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու շնորհավորանքը:
Համագումարի աշխատանքն սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան ազատամարտում և հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակը:
Համագումարն աշխատանքն սկսեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական օրհնությամբ, որը բերել էր Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հանդես գալով զեկույցով` նշեց, որ հանրապետության տարածքում հիմնադրվել է 300 մասնաճյուղ, կազմակերպությանն անդամագրվել է 44000-ից ավել քաղաքացի: Կազմակերպությունը համապետական, եկեղեցական և մարզամշակութային տոների ժամանակ մեծ շուքով ու գաղափարաբանությամբ կազմակերպել է 400 խոշոր միջոցառում, իսկ ռազմահայրենասիրական դաստիարակության եւ քարոզչության նպատակով հայոց բանակի զորամասերում և սահմանագծի մարտական հենակետերում իրականացրել 150 այցելություն ու միջոցառում: Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը նոր թափ հաղորդելու նպատակով ՀՀ և ԼՂՀ դպրոցներին կազմակերպությունը նվիրել է 1350 լրակազմ գերմանական արտադրության օդամղիչ հրացան: Այնուհետեւ նա ասաց.  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական  հասարակական   կազմակերպության 3-րդ համագումարը հրավիրվել է հայոց  պետականության ու  հայ ժողովրդի համար բախտորոշ ու էվոլյուցիոն զարգացումներով հարուստ պատմական ժամանակաշրջանում, երբ ընդունվում են վճռորոշ ու ապագային միտված համապետական կարևոր օրենքներ ու որոշումներ: Չնայած ներքին ու արտաքին մարտահրավերներինª ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերջին վեց տարվա ընթացքում հաջողվեց  ապահովել հայոց պետականության բնականոն զարգացումն ու գործունեությունը, խոսքի ու մամուլի ազատության բարձր մակարդակ, ժողովրդավարական ու հասարակական շարժումների ակտիվացում և ընդդիմադիր ուժերի անարգել ու օրինական մասնակցություն համապետական որոշումների քննարկմանն ու ընդունմանը: Հասարակական լայնամասշտաբ քաղաքացիական շարժումների գոյության փաստը հանրապետության նախագահի անդուլ ու տքնաջան գործունեության արդյունք է: Հայոց նախագահի բարձր հովանու և ուշադրության ներքո օրեցօր հզորանում են պետական ու հասարակական կառույցները, ամրապնդվում կուսակցություններն ու հասարակական շարժումները, հաստատվում բազմակարծության և մարդու համակողմանի ազատությունների մթնոլորտ»:

- Մենք՝ հայերս, հինգ հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք և մեր բոլոր պատմական ու տարածքային կորուստները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ կորցրել ենք մեր միասնությունը, պետականությունն ու պայքարի ոգին, - շարունակեց «Հայոց Արծիվների» առաջնորդը:
 Խաչիկ Ասրյանը կոչով դիմեց համագումարի պատվիրակներին. «Նոր պատմական մարտահրավերներին ընդառաջ պետք է ավելի սերտ համախմբվենք մեր պետականության, հայոց նախագահի և հայոց ազգային բանակի շուրջ՝ հանուն մեր հաղթական ու ինքնիշխան հարատևության: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գլխավոր նպատակը եղել  և մնում է անմնացորդ նվիրումն ու անդավաճան ծառայությունը հայոց պետականությանն ու հայ ժողովրդին, հայոց բանակին ու հայրենիքի պաշտպանունակությանըյուրաքանչյուր հայ ընտանիքին և սահմանապահ հայի օջախին»:

Համագումարում ողջույնի ու գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ  պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ով անթաքույց հիացմունքով գնահատեց կազմակերպության ռազմահայրենասիրական գործունեությունն ու ասաց. «Յուրաքանչյուր հասարակական կազմակերպության գործունեության հիմքում ընկած է գաղափարական հենքի ստեղծումը, որի հիմնական նպատակն է մեր երկրի հուսալի ապագայի համար պայքարելու ձգտումը: Այդպիսի գործունեություն է ծավալել «Հայոց Արծիվներ» կազմակերպությունը, որի ակտիվությունը, անցկացրած միջոցառումները և լարված աշխատանքն աննախադեպ են: Աննախադեպ է նաև այսօրվա համագումարը: Կազմակերպության գործունեությունն արժանի է մեր ժողովրդի բարձր գնահատականին, որովհետև այն նպաստում է մեր պետականության ամրապնդմանը, մեր պաշտպանության հզորացմանը և ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը: Ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարվող մեծամասշտաբ աշխատանքները նպաստում են ոչ միայն բանակի, այլև մեր երիտասարդության շրջանում հայրենասիրական վսեմ գաղափարների հաստատմանը»:
«Հայոց Արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարում ողջույնի ու բարեմաղթանքի խոսք ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենատ Մովսես Հակոբյանը. «Կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր: Ուրախալի է, որ  «Հայոց Արծիվներ» կազմակերպությունը իր շարքերում միավորում է երիտասարդության առավել ակտիվ հատվածին՝ նրանց եռանդն ուղղելով ճիշտ նպատակների: Կազմակերպության անդամներից շատերը համալրելու են բանակի շարքերը: Վստահ եմ, որ այդ երիտասարդներին ներարկված գաղափարները, նրանց ձեռք բերած ռազմամարզական որոշակի հմտությունները նպաստելու են, որ նրանք դառնան օրինակելի զինվորներ, հայրենիքի արժանավոր պաշտպաններ: Վստահ եմ նաև, որ հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում «Հայոց Արծիվները» կանգնելու է բանակի կողքին»:
Համագումարում ելույթ ունեցավ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ով բարձր գնահատելով կազմակերպության գործունեությունը` ասաց. «Հայոց Արծիվներ» կազմակերպության ղեկավարությանը հաջողվեց (ժողովներից, համագումարներից, ճառերից հոգնած մեր օրերում) կազմակերպության հերթական համաժողովն անցկացնել նախօրինակը չունեցող ձևաչափով, որը ոչ միայն հետաքրքիր ու գրավիչ դարձրեց այն, այլև համաժողովին հաղորդեց գործնական ուղղվածություն` հատկապես ռազմահայրենասիրական առումով: Եվ այսօր, ի դեմս «Հայոց Արծիվների», հանրապետությունում ունենք լիովին կազմավորված ու կայացած, հանրության ամենատարբեր շերտերում արմատներ ձգած, յուրօրինակ ծրագիր ու գործելակերպ որդեգրած հասարակական կազմակերպություն»: Սամվել Ալեքսանյանը նշեց նաեւ` «Ուզում ենք մեր հարգանքն ընծայել Խաչիկ Ասրյանին: «Հայոց Արծիվներ»  հասարակական կազմակերպության ծնունդն ու կայացած լինելու իրողությունը գլխավորապես նրա մտքի, ջանքի, անմնացորդ նվիրումի արգասիքն են: Բնատուր օժտվածություն, լիդերի անուրանալի ձիրք, երիտասարդներին ոտքի հանելու և առաջնորդելու ունակություն, դժվարին իրավիճակներում կողմնորոշվելու, չհուսալքվելու և առաջադրված խնդիրը լուծելու կամք ու վճռականություն, մարդկանց հետ շփվելու, նրանց մտածումներին կարեկից ու հաղորդակից լինելու շնորհ,  ահա բնութագրիչներից մի քանիսը, որ հատուկ է  Խաչիկ Ասրյանին: Եվ պատահական չէ ամենևին, որ մեր ընթացքի բազմաթիվ ուղղություններում ու տարածաշրջաններում սպասված գործչի ու կազմակերպչի վաստակած համարում ունի նա»:

Իր խոսքի ավարտին Սամվել Ալեքսանյանն ասաց` «Ուրեմն և՝ «Հայոց Արծիվներին» ողջամիտ, ստեղծագործ ու անվախճան երթ, երկրի տիրոջ զգացողություն, իսկ դրանից առաջ՝ երկրի ջրկիրն ու հողվորը, մեր քարափների անվախճանության երաշխավորն ու արթուն պահապանը լինելու զգացողություն, պատվախնդրություն, վարք: Եվ միայն այդ դեպքում ձեր ճախրանքը մերը կլինի, բոլորինս և յուրաքանչյուրինս կլինի, հայերեն կլինի, ինչը և սպասում ենք ձեզանից»:

Համագումարը միաձայն «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ վերընտրեց Խաչիկ Ասրյանին, ով իր ամփոփիչ խոսքում նախանշեց «Հայոց Արծիվների» գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները:
Առաջին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը այսուհետ ևս նպաստելու է ՀՀ օրենքների և պետականամետ, հայրենապաշտ գաղափարների անշեղ ու համակողմանի իրականացմանը:
Երկրորդ՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեծ եռանդով  շարունակելու է համագործակցությունը պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների հետ՝ հանուն օրինականության, ժողովրդավարության, հանուն համայնքների զարգացման ու սահմանամերձ գյուղերի ամրապնդման և հանուն Հայաստանի  քաղաքացիների բարեկեցության:
Երրորդ՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը անդուլ պայքար է մղելու կոռուպցիայի, այդ թվում կաշառակերության ու պրոտեկցիոնիզմի դեմ:
Չորրորդ՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կշարունակի և կընդլայնի համագործակցությունը հայոց ազգային բանակի հետ՝ հանուն ազգային բանակի անընդհատ հզորացման և մեր հայրենիքի պաշտպանունակության բարձրացման: Այդ նպատակով նոր թափ կառնեն այցելությունները զորամասեր, սահմանագծի մարտական հենակետեր և հայրենիքի սահմանները պաշտպանող սպաներին, պայմանագրային զինծառայողներին, զինվորներին, Արցախյան հերոսամարտի վետերաններին ու նրանց ընտանիքիներին:
Հինգերորդ՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայկական բարձրավանդակում գործող ամենամասսայական, ազգային-պետական-հայրենասիրական  գաղափարներով առաջնորդվող հայրենասիրական շարժումն է, և մեր նպատակն է լինելու կազմակերպության շարքերն այսուհետ եւս համալրել  նվիրյալ, պետականամետ և հայրենատեր  հայորդիներով:
Վեցերորդ՝ հայոց պետականության անընդհատ զարգացման, այդ թվում նաև ազգային բանակի հզորացման գործընթացներին անընդհատ մասնակցելու ժամանակ անվերապահորեն կատարել ՀՀ նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամաններն ու որոշումները:

Յոթերորդ՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայ ժողովրդի պատմական հայրենիքի՝ հայկական բարձրավանդակի արժանավոր ժառանգորդն է և հզոր ու միասնական Հայաստան կերտելու պահանջատերն ու իրականացնողը:

Համագումարն ընտրեց նաև կազմակերպության ղեկավար մարմին՝ 127 անդամից կազմված խորհուրդ, ինչպես նաև Վերահսկիչ հանձնաժողով՝ հինգ անդամով:
 «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության վերընտրված նախագահ Խաչիկ Ասրյանը համագումարին ներկայացրեց կազմակերպության նոր աշխատակազմը.
1.       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ՝ Խաչիկ Ասրյան,
2.       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ՝ Արմեն Կիրակոսյան,
3.       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ, կազմակերպության քարտուղար՝ Խաչատուր Մաթուլյան,
4.       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ՝ Վահան Հասրաթյան,
5.       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ, կազմակերպության մարզամշակութային հանձնաժողովի նախագահ, կազմակերպության աշխատակազմի ղեկավար՝ Տիգրան Առաքելյան,
6.       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ՝ Տիգրան Բաբախանյան,
7.       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության հանձնաժողովի նախագահ, կազմակերպության նախագահի խորհրդական՝ Մհեր Եղիազարյան,
8.       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կանանց հանձնաժողովի նախագահ, կազմակերպության նախագահի խորհրդական, կազմակերպության հիմնի խոսքի հեղինակ, գրող, հրապարակախոս՝ Ռուզան Ասատրյան,
9.       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Սարգիս Ղուկասյան,
10.     «Հայոց Արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահի խորհրդական՝ Արծրուն Եղիազարյան:
Կազմակերպության նախագահը տեղեկացրեց նաև, որ կազմակերպության սոցիալական հանձնաժողովը որոշ ժամանակով դադարեցնում է աշխատանքը:
Առաջիկայում կազմակերպության նախագահի աշխատակազմում կլինեն նոր նշանակումներ:
Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը երախտագիտություն հայտնեց ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին՝ «Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների կայացման ու հզորացման գործընթացում բացառիկ մասնակցություն և ներդրում ունենալու համար:

Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին աջակցելու համար:

Խաչիկ Ասրյանը երախտագիտության ու շնորհավորանքի խոսք ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ «Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ»  կազմակերպությունների ծրագրերին ու միջոցառումներին աջակցելու համարª նրան նվիրելով ուժի ու հզորության խորհրդանիշը՝ Սուր:
Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ կազմակերպության հայրենասիրական գործունեությանն աջակցելու համար և նրան նվիրեց կազմակերպության խորհրդանիշը՝ Արծիվ:
Խաչիկ Ասրյանը կազմակերպության բարձրագույն պարգևով՝ «Հայոց Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց Արցախի հերոս, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին և Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 4-րդ տարեդարձի կապակցությամբ գերատեսչական մեդալներով պարգևատրեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 17 անդամի:

Համագումարի աշխատանքների ավարտից հետո պատվիրակները կուռ շարքերով քայլեցին դեպի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանի հրաձգարան և, համաձայն կրակային պատրաստության ծրագրի, կրակեցին մարտական փամփուշտներով:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«Հայոց Արծիվներ». շնորհավո՛ր ծնունդդ, սպարապե՛տ
05.03.2014 թ.

        Այսօր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
        Մենք՝ «Հայոց Արծիվներս», անցյալ ժամանակով չենք ողջունում Ձեզ, սպարապե՛տ, որովհետև Դուք հաղթանակի բարձունքներից անդադար նայում եք մեզ և հպարտորեն հսկում  Եռաբլուրում Ձեր շուրջը շարված տղաների անվտանգությունը, Դուք խոսում եք Ձեր անունով կոչված ռազմական ակադեմիայի լսարաններից, զորամասից, դպրոցներից ու փողոցներից, Ձեր իսկ նախաձեռնությամբ ստեղծված Երկրապահ կամավորականների միության հավաքներից:
       Հրամանատար-զինվորիդ համար ազգը նպատակ էր, հայրենիքը՝ մահապարտի երդում: Դո՛ւք եք հաղթանակ տարած ժողովրդի աննահանջ պայքարի զավակը, հայոց ազգային բանակի մշակն ու սերմնացանը, 20-րդ դարավերջի մեր նոր փորձության երկաթյա կամքը, հայ ազգի դիմադրության անմերժելի ներկայությունը:
       Միշտ էլ ժողովուրդը օրհասական պահերին առաջնորդի  ոգով է օժտում իր ամենաազնիվ զավակին՝ համոզված լինելով, որ եթե գեհենի միջով էլ նա անցնելու լինի, չի դավաճանի իր քաջ նախնիներին:
       Դուք ստացաք Ձեր ժողովրդի ամենամեծ պարգևը՝ սպարապետի կոչումը:
       Դուք զինվորն էիք Վարդան զորավարի, Անդրանիկ զորավարի, Նժդեհ սպարապետի, իսկ մենք՝  «Հայոց Արծիվներս», Ձե՛ր զինվորներն ենք: Անավարտ երազներիդ դրոշն ամուր է մեր ձեռքերում, քանզի պարտությունը՝ որպես պատմական հիշողություն, հակացուցված է հայերիս: Պատերազմի ամենօրյա վտանգը այսօր էլ Ձեզ հանգիստ չի տալիս: Ձեր աննկուն ոգին շրջում է հայոց սահմանների վրա՝ զգաստության կոչ անելով կրտսեր զինակիցների ու սպաների՝ չդառնալ թշնամու դիպուկահարի զոհ, ամեն վայրկյան զգոն լինել հող հայրենիի անխոցելիության համար, որովհետև նա է հայի վերջին հանգրվանը:
      Մեր հզոր զենքը մեր ինքնապաշտպանությունն է:
      Թշնամու գնդակն անգամ խնայեց հերոսիդ, սակայն ազգիդ տականքը՝ ոչ: Հավատացե՛ք, սպարապետ, նա միշտ սարսափելու է Ձեր բացակա ներկայությունից:
      Շնորհավոր ծնունդդ, սպարապե՛տ՝ հայոց ազգային հզոր բանակի հավատավոր սերմնացան:

«Հայոց Արծիվներ»  հայրենասիրական
 շարժման առաջնորդ՝  Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» ռազմահայրենասիրական
հերթական ծրագրի իրականացումը
 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

(250 օդաճնշիչ հրացանների նվիրատվություն)

27.02.2014 թ.

             «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն, էլեկտրոնային կայք՝ www.hayocartsivner.am)  նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում կազմակերպել էր  Արցախի բոլոր կրթօջախներին օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) նվիրելու միջոցառում: Միջոցառման բացման ժամանակ, որին ներկա էր նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը ևս մեկ անգամ խիստ կարևորեց հանրակրթական օջախներում դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև կրակային պատրաստվածության անհրաժեշտությունը (խոսք՝ Խ. Ասրյան.  «...Արցախյան փառավոր հերոսամարտում հաղթանակած պատմական Ղարաբաղի ազատատենչ քաղաքացինե՛ր, միշտ գիտակցե՛ք, որ հաղթանակած Արցախը հայոց նորագույն պետականության հպարտությունն է, իսկ Արցախի քաղաքացիները՝ ազատատենչ, հայրենատեր և քրիստոնյա զավակները՝ Ղարաբաղ ամուր աշխարհի: Միշտ գիտակցե՛ք, որ կացնասեր սաֆարովները նողկալի ստրուկներն են արդի ժամանակաշրջանի, իսկ հանուն հայրենիքի մարտիրոսված քաջորդիներ ծնած Արցախի ընտանիքները՝ արժանապատվության և հայրենապաշտության լավագույն և օրինակելի կերպարը Երկիր մոլորակի: Արժանապատի՛վ մտավորականներ, միշտ գիտակցե՛ք, որ դուք արդեն տվել եք ներցեղային բարոյականով առաջնորդվող այն հատիկ սերունդը, ի դեմս «Հայոց Արծիվների», ի դեմս Ձեր հզորագույն զավակների, ովքեր ոչ միայն ապահովելու են հայերի տեղն արևի տակ, այլ անընդհատ հզորացնելու են հայոց պետականությունը այնչափ, որ երբևէ չափավորելու կարիքը լինի:
    Ազնվագույն մտավորականներ Արցախ աշխարհի, միշտ գիտակցե՛ք, որ հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով, իսկ հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է. սերն ու պաշտամունքը դեպի քո հավատքն առ Աստված, սերն ու պաշտամունքը դեպի հայոց պետականությունը, դեպի մայրենի լեզուն, դեպի քո ընտանիքը, դեպի նահատակված ու կենդանի հերոսները, դեպի քո նախնիները, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրս պետք է ապրի, գործի, մեռնի հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման՝ ահա իմ դավանած հայրենասիրությունը... Կեցցե՛ք դուք, կեցցե՛ ազատ, անկախ և միացյալ Արցախը»):
        Խաչիկ Ասրյանը ներկաներին տեղեկացրեց, որ հայրենասեր և բարերար անհատների շնորհիվ Կազմակերպության Նախագահությունը Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական 1400 դպրոցների, նախնական և միջին մասնագիտական 105 ուսումնական հաստատությունների, ոչ պետական հանրակրթական 95 ուսումնական հաստատությունների և Արցախում գործող հանրակրթական 250 դպրոցների ռազմագիտության դասարաններին, ինչպես նաև «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղերին (ընդամենը՝ 2.150)  նվիրում է օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) (յուրաքանչյուր կրթօջախին և մասնաճյուղին 1 լրակազմ օդաճնշիչ հրացան)` բոլոր կրթօջախներում սովորող աշակերտների, ինչպես նաև սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում ռազմահայրենասիրական ոգին անընդհատ բարձր պահելու նպատակով:
           Խաչիկ Ասրյանը երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց մեծ հայրենասեր հայորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայրենատեր նախագահ Բակո Սահակյանին և հայրենասեր հայորդի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ինչպես Կազմակերպության հայրենասիրական միջոցառումներին աջակցելու, այնպես էլ Արցախի բոլոր կրթօջախների համար 250 օդաճնշիչ հրացաններ գնելու և նվիրելու համար:
          Հայոց պետականության կայացման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության ոլորտների զարգացման և մատաղ սերնդի հայրենասիրական   դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:
                  

      «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 552-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  32.000 մարդ:       

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանը իր ծննդյան տարեդարձը նշում է
Հայաստանի և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետերում
13.02.2014 թ.
         «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն,  www.hayocartsivner.am) Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
        «Հայոց Արծիվներ» Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ծննդյան տարեդարձի օրը Կազմակերպության Նախագահության հետ միասին  հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին  շնորհավորելու Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձը: Հրամանատարների, սպաների, զինվորների և պայմանագրային զինծառայողների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց  Ազգային Բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու,   հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ  տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի հարգելի սպանե´ր, զինվորնե´ր,  պայմանագրային զինծառայողնե՛ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը  շնորհավորելու ձեզ` Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
     «Հայոց Արծիվները» 4-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 550-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև սահմանագծի մարտական  տարբեր հենակետերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումն ու հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող Ազգային Բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:

        Հայոց  պետականության սահմաններն անառիկ պաշտպանող, հաղթանակած ազգային բանակի ազնվագույն սպանե՛ր, ենթասպանե՛ր, զինվորնե՛ր, ի՞նչ ենք ունենալու 50,100 տարի հետո: Զուտ հայկական անուն-ազգանուն կրող ապազգային մսակույտե՞ր, թե՞ ազգային ոգով լեցուն, իրենց նախնիների շիրիմների առջև խոնարհվող, իրենք իրենց մարտիրոսացնող, ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող, առաջնորդապաշտ սերունդ: Ավելի քան վստահ եմ, որ Դո՛ւք եք հայրենատեր, առաջնորդապաշտ եկող սերունդների պաշտպանն ու երաշխավորը՝ արիատենչ սպաներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են  ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող քրիստոնյա հայ ժողովուրդը: Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիդ հպարտությունն ու անձնական շքեղությունը հայոց ազգային պետականությունն է, իսկ ազգային  պետականության հիմքը անդավաճան հավատքն է առ Աստված, անընդհատ զարգացող տնտեսությունն է, անընդհատ հզորացող ազգային բանակն է և արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներն են Հայաստանի Հանրապետության: Միշտ գիտակցեք, որ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև, անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր Հայաստան: Միշտ գիտակցեք, որ համայն հայության միասնության հիմքը հայոց Պետականությունն է, ազգային Բանակն է, հայոց Նախագահն է: Կրեցեք  ձեր մեջ նշածս եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ, դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ կեցցե՛ք դուք, կեցցե՛ Ազգային Բանակը, կեցցե՛ հայոց Նախագահը, կեցցե՛ հայոց պետականությունը»: 
       Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական  հենակետերում կազմակերպած  միջոցառումների ընթացքում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով, հուշանվերներով և այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ)  պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:
        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայրենասեր հայորդիներ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին, ՀՀ Արարատի մարզպետ  Արամայիս Գրիգորյանին և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՓԲԸ-ի նախագահ Միքայել Վարդանյանին՝   Հայոց  Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 550-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  32.000 մարդ:

       

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Շնորհավո՛ր ծնունդդ առաջնորդ
13.02.2014թ.

Փետրվարի 13-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար,
 «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության
 հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի ծննդյան օրն է

        Հարգարժան Խաչիկ Մայիսի, այսօր, փետրվարի 13-ը, մեր՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության և 300 մասնաճյուղերում անդամագրված  32.000-ից ավել անդամների համար, իսկապես, նշանակալից և պատմական օր է: 44 տարի առաջ նախախնամությունը Սյունյաց աշխարհին և ողջ հայությանը պարգևեց՝ անձնվեր, հայրենապաշտ,  վստահված գործի մեջ՝ ճշտապահ,  խոսքի մեջ՝ երդվյալ, հայրենիքի, պետականության պաշտպանության գործին՝ մշտապես ինքնարյումով նվիրված  ոգետենչ հայորդու՝ Ձեզ:
       Ձեր կյանքի անցած ինքնուրույն ու բեղուն ճանապարհը՝ կապված թե՛ հայրենիքի սահմանների պաշտպանության, թե՛ խաղաղ օրերում Գորիսից մինչև Կապան հայրենասիրական ահռելի գործունեության, թե՛ «Սյունյաց և Հայոց Արծիվներ» կազմակերպությունների ստեղծման և նրանց կողմից իրականացված աննախադեպ աշխատանքներին, վկայում են, որ Ձեր օրն ու ժամը լցված են եղել և կան հայրենիքի, հայոց ազգային բանակի, հայոց պետականության հզորացման խնդիրներին նվիրված  ի վերուստ տրված Ձեր պատգամախոսությամբ: Ձեզ համար անցած 25 անփոխարինելի տարիների ընթացքում Ձեր կողմից շուրջ 2000-ից ավել կատարված հայրենասիրական հասարակական աշխատանքները այդ ծավալուն գործի խոշոր վկայություններն են: Ձեր անբասիր նվիրվածությունը Ձեր իսկ նախաձեռնած գործին Հանրապետության մարզերում և գյուղերում նոր թափ հաղորդեցին երիտասարդության, միջին տարիքի քաղաքացիների շրջանում հայրենապաշտական դաստիարակությանը՝ ընդդիմանալով հայրենիք ներթափանցող  օտար ու ապազգային բարքերին:
      Ժողովրդական այն կոչումներին ու պետական պարգևներին, որին արժանացել եք Դուք, հնարավոր չէ թվել, այդուհանդերձ, արժե հիշատակել մի քանիսը. տաղանդավոր դերասան Խորեն Աբրահամյանի կողմից՝ Սասնա Դավիթ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի կողմից՝ մերօրյա Նժդեհ, «Սյունյաց Արծիվների» կողմից՝ Հայոց Վահագն, «Հայոց Արծիվների»  կողմից՝  առաջնորդ՝ հայոց հայրենիքին Ձեր բացառիկ նվիրվածության գրավականն են: Նույնիսկ անձնվեր գործիդ էությունը չհասկացող նախանձախնդիր մարդկանց կողմից  իբրև բացասական հորջորջված անունը դարձյալ Ձեր անձի դեպքում  ունի մեկ բնորոշում՝ առաջնորդ:
       Թող, որ ինքնաբուխ ու կրակոտ, սակայն, ազնիվ, անկաշառ, հոգու մեջ ծով բարություն ու նաև չափազանց խստապահանջ, Դուք մեր համար այն եզակի անհատականությունն եք, որ համախմբեցիք «Հայոց Արծիվների» մեծ ու միասնական ընտանիքը՝ ի շահ Ձեր իսկ հեղինակային խոսքի, մեր հայրենիքի հավերժության խորհրդանիշների՝ եռամիասնության՝ «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» գաղափարախոսության շուրջ:
      Շնորհավո՛ր ծնունդդ առաջնորդ: Ձեզ ցանկանում ենք քաջառողջություն և ընտանեկան երջանկություն: Մնացեք հայ ազգի ոգեշունչ զինվորը և «Հայոց Արծիվների» երդվյալ առաջնորդը:

      

Խորին հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
 կազմակերպության Նախագահություն 

«Հայոց Արծիվների» հանդիպումը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության
նախարար Սեյրան Օհանյանի հետ
05.02.2014թ.

         Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և   գործունեության 4-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ ներկայացնելու «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 4-ամյա գործունեությունը: Խաչիկ Ասրյանը  մանրակրկիտ ներկայացրեց «Հայոց Արծիվների» 300 մասնաճյուղերի հիմնադրման, 550-ից ավել կազմակերպած հայրենասիրական միջոցառումների, 32.000-ից ավել քաղաքացիների կազմակերպությանն անդամագրվելու մասին:
      ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքի մեջ՝ բարձր գնահատելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենանվեր աշխատանքը, կոչ արեց «Հայոց Արծիվներին» էլ    ավելի  ակտիվ  համագործակցել պաշտպանության նախարարության հետ և ավելի ակտիվ գործունեոթյուն իրականացնել սահմանամերձ համայնքներում:
        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության կողմից հիմնադրված «Հայոց Արծիվ» ոսկե հուշամեդալով պարգևատրեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ հայոց պետականության կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«Հայոց Արծիվների» կոչը հայրենիքի սահմանները
արիաբար պաշտպանող քաջորդիներին

03.02.2014 թ.

            Բիբլիական հայոց հայրենիքը պաշտպանող ոգետենչ հայորդինե՛ր, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը չի կարող անտարբեր լինել արյունախում թշնամի-հակառակորդի դիպուկահարից, շարունակաբար, զոհված հայոց հերոս-քաջորդիների կորստի նկատմամբ:
            Ընդամենը մի քանի օր առաջ քրիստոնյա հայ ժողովուրդը հայոց անարատ հողին հանձնեց հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանին: Կանիբալիզմի օրենքներով ապրող ոսոխի դիպուկահարի հերթական զոհն է դարձել այս օրերին սյունեցի զինվոր-քաջորդի Կարեն Գալստյանը: Խորապես ցավակցելով նրանց հարազատներին, և միասնության ու արիության կոչելով մեծ կորստի տեր մեր հայրենակիցներին կրկին դիմում ենք ձեզ՝ Նժդեհապաշտ զինվորականնե՛ր, աչալուրջ եղեք  և սահմանագծի մարտական դիրքերը հսկելու ժամանակ ձեր մարմնի  բոլոր բջիջներով զգացեք թշնամուն: Միշտ գիտակցե՛ք, որ «Արիությունը վախի բացակայությունը չէ, արիությունը՝ վախի ներկայությանը դիմակայելն է»:
            Դուք՝ որդիներ հայոց, քաջ գիտակցե՛ք, որ Ձեր խրամատների դիմաց կանգնած է երբևէ ազգություն չունեցող հարեմապաշտ ոսոխը, և Արցախի հերոսամարտի հաղթանակը չջարդվող ոսկորի պես մխրճվել է անընդհատ թուլացող թշնամու կոկորդին: Զգոնության կոչ ենք անում Ձեզ՝ հայոց սահմանները պաշտպանող նվիրյալ զինվորականներ, ասելով, որ Ձեր պաշտպանած ամենօրյա խաղաղությունը ձեր թիկունքում ապրող ձեր ընտանիքների մեջ է, իսկ դուք՝ ամեն վայրկյան թշնամու դիպուկահարի տեսադաշտում  և սողացող պատերազմի վտանգի առջև կանգնած եք անսասան...
            Խստորեն շարունակեք հետևել և աներկբա իրականացնել ձեր առաջնորդապաշտ հրամանատարների բանակային հրահանգները: Մի՛ վստահեք պահին, այդ պահն անգամ կարող է դառնալ թշնամու  ծանր հետագիծ: Աչալուրջ եղե՛ք ձեր կյանքի, և ձեզ վստահված պատվիրանի՝ հայկական բարձրավանդակի խաղաղությունը ապահովելու համար: Դո՛ւք հայրենիք եք պաշտպանում ամեն պահի, երբ արծվի սրատեսությամբ ու զգոնությամբ անտրտունջ հսկում եք հայոց սահմանները և ճանապարհ եք լուսավորում մեծ ու հզոր Հայաստան կերտելու համար:

            Քաջարի հայորդիներ հայո՛ց, մենք՝ Ձեր թիկունքն ամուր պաշտպանող «Հայոց Արծիվներս» միշտ եղել և մնալու ենք Հայոց Ազգային Բանակի և ձեր կողքին և ոչ մի վայրկյան չենք մոռանում մեր հայրենիքի սահմանները մշտապես խախտելու փորձ կատարող  թշնամու անասնական մղձավանջները՝ միշտ առաջնորդվելով «Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման» կարգախոսով:
            Միշտ գիտակցե՛ք, որ սեփական անձի պաշտպանությունը նույնպես հավերժական հայրենիք է:
            Մարտիրոսացված հայ մարդն իր հայրենիքի հողն է, իսկ հայրենիքի սահմանը՝ իր ազգի հավերժությունը:
           Զգոն եղե՛ք, արծվաշունչ քաջորդիներ հայոց:

                      

Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական 
շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» հանդիպումը
Հայաստանի Հանրապետության ոստիկանության
պետ Վլադիմիր Գասպարյանի հետ

29.01.2014թ.

         Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և   գործունեության 4-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ ներկայացնելու «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 4-ամյա գործունեությունը: Խաչիկ Ասրյանը  մանրակրկիտ ներկայացրեց «Հայոց Արծիվների» 300 մասնաճյուղերի հիմնադրման, 550-ից ավել կազմակերպած հայրենասիրական միջոցառումների, 32.000-ից ավել քաղաքացիների կազմակերպությանն անդամագրվելու մասին:
      ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր խոսքի մեջ՝ բարձր գնահատելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենանվեր աշխատանքը, կոչ արեց «Հայոց Արծիվներին» էլ    ավելի  ակտիվ  համագործակցել ոստիկանության հետ, հատկապես բազմապիսի արատավոր երևույթների դեմ պայքարում:
        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության կողմից հիմնադրված «Հայոց Արծիվ» ոսկե հուշամեդալով պարգևատրեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ հայոց պետականության կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«Հայոց Արծիվների» շնորհավորանքը Հայոց Ազգային
Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ

27.01.2014 թ.

       2-րդ համաշխարհային պատերազմ և արցախյան հերոսամարտ հաղթանակած հայոց պետականության արժանապատի՛վ քաղաքացիներ,
       Արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ կազմավորեց Հայոց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք, այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:
       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) Նախագահության, Կազմակերպության 300 մասնաճյուղերի ղեկավարների, Կազմակերպության 32.000-ից ավել հայրենասեր անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ հայոց անկախ պետականության մեծագույն ձեռքբերման և մեր հպարտության՝ մարտունակ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ Ազգային Բանակին դժվար փորձությունների մեջ կռած մեծագույն ձեռքբերումները՝ հերոսաբար կերտած հաղթանակները և ազատագրված Արցախը պահպանելու, ինչպես նաև սեփական ուժի ու միասնության շնորհիվ հայոց հայրենիքը, որպես սրբություն, մշտարթուն պաշտպանելու, սերունդներին Ազգային Բանակի նվիրական ուժի անպարտելիությունը պատգամելու, հայոց ոգու կենսունակությունը կենդանի պահելու աննկուն կամք, արիություն և հայկական ինքնապաշտպանության անխոցելի մարտավարություն:
       Աստվածային բարձրավանդակի հինավուրց և ազնվագույն ժողովուրդ հայոց, ամեն օր օրհնե՛ք և անշփոթ լուսաբացներ մաղթե՛ք թշնամու դարանակալ դիպուկահարի դիմաց, հայ ժողովրդի խաղաղության ամեն վայրկյանն իրենց կյանքով պաշտպանող սահմանապահ, ոգետենչ մեր զավակներին և ամեն օր խոնարհումով ոտքի ելե՛ք այն հերոս մարտիրոսվածների հիշատակի առջև, ովքեր մեզ հայոց պետականության անկախությունը պարգևեցին՝ վստահելով մեծ և հզոր Հայաստան կերտելու Աստվածային առաքելությունը:
       Պահպանե՛նք և արժանի հետևորդներ լինենք այն ամենի՝ ինչը, որպես պարգև է տրվել մեզ. այն է՝ հայրենիք, որպես բացարձակ արժեք, որը վեր է ամեն արժեքներից:
       Հայոց Ազգային Բանակ՝ հայրենասեր և անդավաճան հայորդիների արիության դաստիարակության ազգային դարբնոց, հինավուրց հայ ժողովրդի ուժ և հպարտություն, զգույշ փայփայիր քո յուրաքանչյուր զավակին, նրանցից յուրաքանչյուրի մեջ մեզ է նայում մեր բիբլիական երկրի վաղվա օրը: Պահպանի՛ր և հավատա՛ Քեզ ու Քո ժողովրդին: Նա Քո կողքին է՝ Քո հաղթանակներով և հոգսերով առլեցուն: Ու, թե պահը գա ազգ-բանակի է վերածվելու՝ հայոց լեռների նման ամուր պահելով Քո անկոտրում թիկունքը:
       Հայոց Ազգային Բանակ՝ Դու մեր ներկա ու ապագա հզորության բանալի...
       Շնորհավոր տոն՛դ մեր ապ ու պապերի դարերի երազանքներից իրականություն դարձած Հայոց Ազգային հաղթանակած Բանակ:
       Փա՛ռք Հայոց Ազգային Բանակին...
       Փա՛ռք  Հայոց Ժողովրդին...
       Փա՛ռք Հայոց Նախագահին...
       Փա՛ռք Հայոց Պետականությանը...

       Աստված բոլորիս պահապան:

Մեծագույն հարգանքով՝
«Հայոց Արծիվեր» հայրենասիրական հասարակական
կազմակեպության հիմնադիր նախագահ
Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվները» 5-րդ բանակային զորամիավորումում

24.01.2014 թ.

            Հայկական բարձրավանդակում 2014 թվականը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) հայտարարել է ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի:
            Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Կազմակերպությունը հայրենասիրական 22 միջոցառումներ է իրականացնում ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում, սահմանագծի մարտական տարբեր հենակետերում: «Հայոց Արծիվները» 2014 թվականի 1-ին ռազմահայրենասիրական միջոցառումների շարքը կազմակերպեց և անցկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հինգ զորամասում:
            Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի նախօրյակին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային կորպուս (որտեղ տեղակայված են 5 զորամաս)` սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին շնորհավորելու ազգային բանակի  կազմավորման 22-րդ տարեդարձը: Միջոցառումն սկսելուց առաջ՝ Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ լռության րոպե հայտարարվեց հայրենիքի ծառայության համար մարտիրոսված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ շատ էին շնորհավորական ելույթները:  (Խոսք` Խաչիկ Ասրյան. «Պաշտպանության  նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հարգարժա´ն հրամանատար, ազգային բանակի հարգարժա´ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի´ արծիվներ, հարգելի´ հյուրեր, արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, մարտիրոսված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ, կազմավորեց Հայոց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք, այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Նժդեհը պատգամել է՝ հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում՝ նրա պակասի պատճառով: Ես ավելացնում եմ. ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման: Ահա՛ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը հա­յոց:
            Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող «Հայոց Արծիվների» և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ` բոլորիդ` Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
            Արծվի սրատեսություն ունեցող հզորագույն բանակի ոգետենչ սպաներ, ենթասպաներ, զինվորներ, «Հայոց Արծիվներ», միշտ գիտակցե՛ք, որ բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը արարչագործ հայ ժողովրդի ազնվագույն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, «Հայոց Արծիվներ»: Այո՛, դո՛ւք եք, որովհետև  դո՛ւք եք ձեռքներդ դնելու խղճներիդ և ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերի, և այդ հաղթությունը դո՛ւք եք բերելու ձեր ընտանիքին, զորամասին, հայրենիքին»: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող, ձեզ սիրով սպասող թանկագին ծնողները և Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների կացնասեր սաֆարովյան ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցե´ք  նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ, հաղթանակած, ազգային ոգին անպարտ է, միշտ գիտակցե´ք, որ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելու հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր Հայաստան, և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրեցեք ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և այդ ժամանակ ես կասեմ ձեզ կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե՛ ազգային բանակը, կեցցե´ հայոց Նախագահը, կեցցե´ հայոց պետականությունը»):
            Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին, օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Հոկսեն Միրզոյանին և ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների:
            Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասում կազմակերպած հայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Վիվասել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և Վանաձոր քաղաքի քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի  տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«Հայոց Արծիվները» վշտակցում է
 Արմեն Հովհաննիսյանի հարազատներին

21.01.2014 թ.

        Հայրենակիցնե՛ր, թշնամին կրկին նոր դիվերսիայով խախտել է հրադադարի պայմանագիրը: Ցավ ի սիրտ հայ զինվոր է արիաբար զոհվել՝  կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
       Արցախյան ազատամարտում տարած մեր փառավոր հաղթանակից հետո, նենգադավ ոսոխը գրեթե ամեն օր, խախտելով հայոց սահմանների պաշտպանվածության խաղաղությունը՝ գնդակոծության է եթարկել սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներին, չխնայելով անգամ դպրոցներն ու մանկապարտեզները: Նա դաժանորեն դիպուկահարի գնդակը մշտապես ուղղել է մեր սահմանները պահպանող հայ զինվորի սրտին:
        Հայոց բանակի աննահանջ պաշտպանները միշտ արժանի հակահարված են  տվել՝ պահպանելով խաղաղության միջազգային հրամայականը:
        Փառք ու պատիվ հայոց քաջարի բանակին, նրա բազկին ու բանականությանը և խոնարհում հերոսաբար ընկած բոլոր մարտիրոսվածներին:
       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարական կազմակերպությունը՝ խոր ցավով իր վշտակցությունն է հայտնում հայ ժողովրդի արժանի զավակ Արմեն Լևոնի Հովհաննիսյանի ծնողներին, հարազատներին ու մարտական ընկերներին:

     Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայոց ազգային բանակին և խոստանում միշտ լինել նրա կողքին, երդվելով, որ եթե թշնամին փորձ անի խախտել մեր երկրի սահմանները, ապա այնտեղ նա կգտնի միայն իր մահը:

     

Զորակցությամբ՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական
 հասարական կազմակերության Նախագահություն

«Հայոց Արծիվների» ռազմահայրենասիրական հերթական ծրագրի իրականացումը
 ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցներում(օդաճնշիչ հրացանների նվիրատվություն)

09.01.2014 թ.

        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն, էլեկտրոնային կայք՝ www.hayocartsivner.am)  նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կազմակերպել էր  մարզի բոլոր կրթօջախներին օդաճնշիչ հրացանների լրակազմ նվիրելու միջոցառում: Միջոցառման բացման ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը ևս մեկ անգամ խիստ կարևորեց հանրակրթական օջախներում դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև կրակային պատրաստվածության անհրաժեշտությունը (խոսք՝ Խ. Ասրյան.  «...Արժանապատի՛վ մտավորականներ, միշտ գիտակցե՛ք, որ դուք արդեն տվել եք ներցեղային բարոյականով առաջնորդվող այն հատիկ սերունդը, ի դեմս «Հայոց Արծիվների», ի դեմս Ձեր հզորագույն զավակների, ովքեր ոչ միայն ապահովելու են հայերի տեղն արևի տակ, այլ անընդհատ հզորացնելու են հայոց պետականությունը այնչափ, որ երբևէ չափավորելու կարիքը լինի:
        Ազնվագույն մտավորականներ հայո՛ց, միշտ գիտակցե՛ք, որ հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով, իսկ հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է. սերն ու պաշտամունքը դեպի քո հավատքն առ Աստված, սերն ու պաշտամունքը դեպի հայոց պետականությունը, դեպի մայրենի լեզուն, դեպի քո ընտանիքը, դեպի նահատակված ու կենդանի հերոսները, դեպի քո նախնիները, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրս պետք է ապրի, գործի, մեռնի հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման՝ ահա իմ դավանած հայրենասիրությունը... Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»):
       Խաչիկ Ասրյանը ներկաներին տեղեկացրեց, որ հայրենասեր և բարերար անհատների շնորհիվ Կազմակերպության Նախագահությունը Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական 1400 դպրոցների, նախնական և միջին մասնագիտական 105 ուսումնական հաստատությունների, ոչ պետական հանրակրթական 95 ուսումնական հաստատությունների և Արցախում գործող հանրակրթական 250 դպրոցների ռազմագիտության դասարաններին, ինչպես նաև «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղերին (ընդամենը՝ 2.150)  նվիրում է օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) (յուրաքանչյուր կրթօջախին և մասնաճյուղին 1 լրակազմ օդաճնշիչ հրացան)` բոլոր կրթօջախներում սովորող աշակերտների, ինչպես նաև սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում ռազմահայրենասիրական ոգին անընդհատ բարձր պահելու նպատակով:
         Խաչիկ Ասրյանը երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց մեծ հայրենասեր հայորդի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին և ռուսաստանաբնակ, «Մոնարխ» ընկերության հիմնադիր, մեծ հայրենասեր, բարերար Սերգեյ Համբարձումյանին ու մեծ հայրենասեր Արմեն Գինոսյանին, ինչպես Կազմակերպության հայրենասիրական միջոցառումներին աջակցելու, այնպես էլ 400 կրթօջախների համար 400 օդաճնշիչ հրացաններ գնելու և նվիրելու համար:
         Հայոց պետականության կայացման, տարածքային կառավարման զարգացման, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:                 

         «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 545-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  32.000 մարդ:

        

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Ամանորի և
Սուրբ Ծննդյան
տոների կապակցությամբ
29.12.2013 թ.

      Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդ՝ մեր հայրենիքի արժանապատիվ քաղաքացիներ,  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, 300 մասնաճյուղերի ղեկավարների, Կազմակերպության 35.000 անդամների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ հայկական բարձրավանդակում և Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը: 2014 թվականին մաղթում եմ Ձեզ է՛լ ավելի վստահություն, նվիրվածություն, աշխատասիրություն, պատասխանատվություն և մեծագույն ու անշրջելի ձեռքբերումներ՝ ի փառս դարերի փորձությունների մեջ սրբագործված հայկական ավանդական Ձեր օջախների և բոլորիս համար բացարձակ արժեք դարձած հայոց անկախ պետականության:
       Խաղաղության, կայունության և մեր հավաքական ուժի հավատամքով թող արծիվ զավակներ ծնեն հայոց մայրերը, որովհետև նրանց բազկի ու մտքի սլացքի մեջ է մեր պետականության  հզորության բանալին:
          Ամանորյա առատ սեղանների շուրջ օրհնեք և անշփոթ լուսաբացներ մաղթեք թշնամու դարանակալ դիպուկահարի դիմաց, հայ ժողովրդի խաղաղության ամեն վայրկյանը իրենց կյանքով պաշտպանող, հատուցող  սահմանապահ, ազնվագույն մեր զավակներին և խոնարհումով ոտքի կանգնեք այն հերոս նահատակների հիշատակի առջև, ովքեր մեզ հայոց պետականության անկախությունը պարգևեցին, վստահելով՝ մեծ և հզոր Հայաստան կերտելու խոստումնալից ապագան:
       Երկիր մոլորակում տեղի ունեցող ներկա մարտահրավերների մեր ժամանակներում, երբ մշտապես վտանգված է  մեր հայրենիքի խաղաղությունը, երբեք չկորցնեք ձեր զգոնությունը՝ մեր ազգային համախմբվածությունը մշտապես պառակտող մեր արտաքին ու ներքին թշնամիների նկատմամբ:
         Տեր եղե՛ք մեր բոլոր ձեռքբերումներին: Հայոց պետականության հզորությունը՝ յուրաքանչյուրիս  հզորությունն է:
            Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն, երկարակեցություն, շարունակական հաջողություններ պետականաշինության գործընթացներում: Մաղթում եմ Ձեզ նաև հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
         Աստված մեզ՝ բոլորիս պահապան:

 Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերության հիմնադիր նախագահ
Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» ռազմահայրենասիրական հերթական ծրագրի իրականացումը
 ՀՀ Արարատի մարզի բոլոր դպրոցներում (օդաճնշիչ հրացանների նվիրատվություն)

12.12.2013 թ.

          «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն, էլեկտրոնային կայք՝ www.hayocartsivner.am), 2013 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի, ազգային բանակի կազմավորման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության և  Հայաստանի  Հանրապետության անկախության  տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում,  սահմանագծի մարտական հենակետերում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք ուղեկցվում են շնորհավորանքներով, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրմամբ, հայրենասիրական համերգներով, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացմամբ և Հայաստանի Հանրապետության ավագ ու միջնակարգ դպրոցներին, տարբեր կրթօջախներին օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) նվիրելով:
          Կազմակերպության նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կազմակերպել էր  մարզի բոլոր կրթօջախներին օդաճնշիչ հրացանների լրակազմ նվիրելու միջոցառում: Միջոցառման բացման ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը ևս մեկ անգամ խիստ կարևորեց հանրակրթական օջախներում դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև կրակային պատրաստվածության անհրաժեշտությունը (խոսք՝ Խ. Ասրյան.  «...Արժանապատի՛վ  մտավորականներ, միշտ գիտակցեք, որ դուք արդեն տվել եք եռամիասնության արժեքային համակարգով ապրող, ներցեղային բարոյականով առաջնորդվող այն հատիկ սերունդը, ի դեմս «Հայոց Արծիվների», ի դեմս Ձեր հայրենասեր, քրիստոնյա զավակների, ովքեր ոչ միայն ապահովելու են հայերի տեղը արևի տակ, այլ անընդհատ հզորացնելու են հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր Հայաստան: Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»):
        Խաչիկ Ասրյանը ներկաներին տեղեկացրեց, որ հայրենասեր և բարերար անհատների շնորհիվ Կազմակերպության Նախագահությունը Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական 1400 դպրոցների, նախնական և միջին մասնագիտական 105 ուսումնական հաստատությունների, ոչ պետական հանրակրթական 95 ուսումնական հաստատությունների և Արցախում գործող հանրակրթական 250 դպրոցների ռազմագիտության դասարաններին, ինչպես նաև «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղերին (ընդամենը՝ 2.150)  նվիրում է օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) (յուրաքանչյուր կրթօջախին և մասնաճյուղին 1 լրակազմ օդաճնշիչ հրացան)` բոլոր կրթօջախներում սովորող աշակերտների, ինչպես նաև սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում ռազմահայրենասիրական ոգին անընդհատ բարձր պահելու նպատակով:
         Խաչիկ Ասրյանը երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց մեծ հայրենասեր հայորդի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին և ռուսաստանաբնակ, «Մոնարխ» ընկերության հիմնադիր, մեծ հայրենասեր, բարերար Սերգեյ Համբարձումյանին ու մեծ հայրենասեր Արմեն Գինոսյանին, ինչպես Կազմակերպության հայրենասիրական միջոցառումներին աջակցելու, այնպես էլ 400 կրթօջախներին օդաճնշիչ հրացաններ գնելու և նվիրելու համար:
        Հայոց պետականության կայացման, տարածքային կառավարման զարգացման, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
         Կազմակերպության շնորհակալագրով պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը:
                  

       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 544-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  32.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«Հայոց Արծիվների» հերթական այցը
Հայաստանի և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր

03.12.2013 թ.

        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`  «Հայոց Արծիվներ»     ՀՀԿ,  www.hayocartsivner.am)
        Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության        և  Հայաստանի  Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
          «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական երեք հենակետեր` սպաներին և զինվորներին  շնորհավորելու   ԼՂՀ անկախության և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձները: Հրամանատարների, սպաների, զինվորների և պայմանագրային զինծառայողների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես Արցախի և Հայաստանի անկախության պահպանման և հզորացման կարևորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու,   հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց ԼՂՀ և ՀՀ անկախության 22-րդ  տարեդարձները: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր,  պայմանագրային զինծառայողնե՛ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը  շնորհավորելու ձեզ` Արցախի և Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ:
        «Հայոց Արծիվները» 4-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 540-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
        Հայոց  պետականության սահմաններն անառիկ պաշտպանող, հաղթանակած ազգային բանակի ազնվագույն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են  ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող արժանապատիվ հայ ժողովուրդը: Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիդ հպարտությունն ու անձնական շքեղությունը հայոց ազգային պետականությունն է, իսկ ազգային  պետականության հիմքը անդավաճան հավատքն է առ Աստված, անընդհատ զարգացող տնտեսությունն է, անընդհատ հզորացող ազգային բանակն է և արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներն են Հայաստանի Հանրապետության: Միշտ գիտակցեք, որ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև, անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր Հայաստան: Միշտ գիտակցեք, որ համայն հայության միասնության հիմքը հայոց Պետականությունն է, ազգային Բանակն է, հայոց Նախագահն է: Կրեցեք  ձեր մեջ նշածս եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ, դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը:
        Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական երեք հենակետերում կազմակերպած երեք  միջոցառումների ընթացքում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալների պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ)  պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:
        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայրենասեր հայորդիներ՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին Արցախի և Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձներին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

 

        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 540-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  32.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԵՎ
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

22.11.2013թ.

          Հարգարժան պարոն Արթուր Ջավադյան
         Հայաստանի Հանրապետության դրամի թողարկման 20-րդ տարեդարձի և բանկային աշխատողի տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, Կազմակերպության 35.000 հայրենասեր անդամների և անձամբ իմ անունից, արժևորելով և բարձր գնահատելով հայոց մեծ գանձատան և դրամի ստեղծման գոյությունը՝ հայոց պետականության կայացման, նրա տնտեսական զարգացման գործում և գնահատելով Ձեր համակարգը, որպես հայոց պետականության կարևորագույն հենասյուններից մեկը, շնորհավորում ենք Ձեզ և Ձեր կոլեկտիվին՝ ազգային, պետական հարստության մեր անկյունաքարը մշտապես կայուն   և  անխոցելի   պահելու,  աշխարհի    ֆինանսական   ճգնաժամերը դիմակայելու, ՀՀ կենտրոնական բանկի ուրույն դիմագիծը չխաթարելու և Ձեր անժխտելի  նվիրվածության համար:
         Ձեր և Ձեր աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմով Դուք մշտապես պատվար եք մեր պաշտպանության, կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երկրի արտաքին ու ներքին բազմախորհուրդ ու հույժ կարևոր խնդիրների լուծմանը, մշտապես հավաստելով, որ ինչպես ընտանիքներն են ապրում՝ իրենց տնտեսական բյուջեն խնամքով ու հեռանկարային օգտագործելու պայմաններում, այնպես էլ պետությունն է կարգավորում իր երկրի զարգացման հեռանկարը, թիկունքում ունենալով  կայուն բանկային իր համակարգը:
          Մաղթում եմ Ձեզ, Ձեր աշխատակազմին և Ձեր ընտանիքներին քաջառողջություն և Ձեր գործունեության ոլորտում՝ այս նշանակալից տոնական  օրվա հարատևություն՝ ի սեր առ Աստված, և մեծ ու հզոր Հայաստան կերտելուն:

Հարգանքով՝

       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
        կազմակերպության նախագահ,
        ՀՀ սպորտի և երիտասարդության
        հարցերի փոխնախարար  Խաչիկ Ասրյան

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ».  ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է
05.10.2013թ,

     Արժանապատիվ ուսուցիչնե՛ր
    Ուսուցչի օրվա այս նշանակալից տոնի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ իմաստության դարավոր արժեքները կրող առաքյալներիդ, սերնդի դաստիարակության ու կրթության, նրանց՝ քրիստոնեական բարոյական բարձր արժանիքներով սնուցելու, հայ ժողովրդի հարուստ կենսագրության անցյալ ու ներկա ժառանգությունը իրենցը դարձնելու, ինքնաճանաչման տանելու նպատակաուղղվածության, համաշխարհային նոր զարգացումների թատերաբեմում սեփական ազգային եսը երբեք չկորցնելու բարձր արժանապատվության համար:
Անգնահատելի է ուսուցչի դերը, անփոխարինելի է նրա առաքելությունը կրթության ոլորտում: Մեր սիրելի ու պաշտելի ուսուցիչների շնորհիվ ենք մենք ներխուժում գիտության հարուստ գանձարան և փնտրում ու գտնում այնտեղ գիտելիքների մի ողջ պաշար, առանց որի մարդը ոչինչ է: Ուսուցիչը գիտելիքի անսպառ աղբյուր է, հույսի ու լույսի ծով: Ուսուցիչն ազգային արժեք է:
    Եթե հայ զինվորը զենքով է պաշտպանել և պաշտպանում  իր հայրենիքը, հայ ուսուցիչն էլ իր գրչով ու գրքով է մարտնչել և մարտնչում հանուն հայրենիքի: Բազմիցս հայը հաղթել է իր մտքի սլացքի, իր հարուստ գիտելիքի շնորհիվ: Այդ ամենի համար մենք շատ երախտապարտ ենք մեր սիրելի ուսուցիչներին: Հայրենասիրության առաջին քարոզիչները նույնպես նրանք են, նրանք են աշակերտների մեջ արթնացնում սերը դեպի հայրենիքը, ծնողը, ընտանիքը:
Պատվարժա՛ն ուսուցիչներ, ուսուցչի տոնի առթիվ կրկին ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Ես խոնարհվում եմ ձեր առջև, ձեր մեծության առջև, ձեր ծով համբերության ու նվիրվածության առջև: Թող երկնային բոլոր գանձերը սփռվեն ձեզ վրա, իսկ երկրային գանձերը ձեր առջև պարտավոր ենք փռել մենք` ձեր աշակերտները: Ձեզ ամուր առողջություն, երկաթե կամք ձեր սուրբ գործում, անսպառ ուրախություն և երջանկություն: Թո՛ղ բոլորը ձեզ արժանին մատուցեն և ձեզ հղեն միայն երախտագիտական և շնորհակալական խոսքեր: Դուք արժանի եք միայն մեծարման և խոնարհումի:
    ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր  ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻ՛Չ:

                                                                                                Հարգանքով`
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական
շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» ռազմահայրենասիրական
հերթական ծրագրերի իրականացումը դպրոցներում
(300 օդաճնշիչ հրացանների նվիրատվություն)

27.09.2013թ,

          «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն, էլեկտրոնային կայք՝ www.hayocartsivner.am), 2013 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի, ազգային բանակի կազմավորման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության        և  Հայաստանի  Հանրապետության անկախության  տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում,  սահմանագծի մարտական հենակետերում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք ուղեկցվում են շնորհավորանքներով, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրմամբ, հայրենասիրական համերգներով, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացմամբ և Հայաստանի Հանրապետության ավագ ու միջնակարգ դպրոցներին օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) նվիրելով:
          Կազմակերպության նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  այսօր Երևան քաղաքում կազմակերպել էր  քաղաքի բոլոր միջնակարգ դպրոցներին և Հայաստանի Հանրապետության բոլոր ավագ դպրոցներին օդաճնշիչ հրացանների լրակազմ (300 հատ) նվիրելու միջոցառում: Միջոցառման բացման ժամանակ Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը ևս մեկ անգամ խիստ կարևորեց հանրակրթական օջախներում դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև կրակային պատրաստվածության անհրաժեշտությունը (խոսք՝ Խ. Ասրյան.  «Արժանապատի՛վ  հայեր, հայոց պատմության էջերում ոսկե տառերով են ամրագրված մայիսյան փառավոր տոները, և ավելի քան վստահ եմ, որ հայոց նորագույն պատմության էջերում նույնպես ոսկե տառերով է ամրագրված սեպտեմբեր ամիսը շնորհիվ հայոց անկախության: Քրիստոնյա՛ հայեր, աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտում  նահատակված և կենդանի հերոսների մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը, իսկ հայոց անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումը դարձավ հայոց ազգային բանակը, որը ամենքիս համար նույնպես դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Եվ հաշվի առնելով հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, հաշվի առնելով հորինված ադրբեջանցիների կացնասեր ցեղապետների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, ամեն մեկս նաև հասարակական հիմունքներով պարտավոր ենք ամեն օր դերակատարություն ունենալ  ինչպես ազգային բանակի անընդհատ հզորացման, հայոց նախագահի ամենօրյա օրհնաբեր գործունեության, այնպես էլ հայոց անկախ պետականության զարգացման գործընթացներում այն չափ, որ երբևէ չափավորելու կարիքը լինի: Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 32.000-ից ավել հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին՝ Հայաստանի Հանրապետության անկախության փառավոր տոնի  22-րդ տարեդարձի առթիվ:

         Պատվարժա´ն հայեր, միշտ գիտակցե´ք, որ դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր Հայաստան: Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը: Շնորհավոր անկախությունդ, Հայաստա՛ն»):
         Խաչիկ Ասրյանը ներկաներին տեղեկացրեց, որ հայրենասեր և բարերար անհատների շնորհիվ Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գործող 1400 հանրակրթական օջախներին նվիրում է օդաճնշիչ հրացաններ՝ յուրաքանչյուր դպրոցին նվիրելով հրացանների մեկ լրակազմ (սույն թվականի հունվարի 22-ից մինչև հիմա «Հայոց Արծիվները» 600 դպրոցների նվիրել է 600 օդաճնշիչ հրացաններ):
         Երկարամյա և ջերմ համագործակցության համար Խաչիկ Ասրյանը երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց հայրենասեր հայորդիներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:
        Հայոց անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվների» կազմակերպած 22 ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց հայրենասեր հայորդիներ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, «Ղ-Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
        Հայոց պետականության կայացման, սահմանների պաշտպանության, բանակաշինության, կրթական համակարգի զարգացման, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեցին.
         1. Հայաստանի Հանրապետության գլխավոր զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը
        2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ  Գայանե Սողոմոնյանը
         3. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանը
         4. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ռազմամարզական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը:   

        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 533-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  32.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

g