logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ. ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՏՈՆԴ, ԵՐԵՎԱ՛Ն
09.10.2015 թ.

         Հազարամյակների միջով հերոսաբար անցած անպարտելի՛ հայ ժողովուրդ, դու տոնում ես քո 12-րդ մայրաքաղաքի` Երևանի ծննդյան 2797-րդ տարեդարձը: Համազգային է այս ազգապարգև տոնը, որովհետև  Երևանն   աշխարհում ապրող հայության սիրտն է, որի համար տրոփում է ողջ ազգի զարկերակը: Այս խորհրդանշական  տոնն առանձնահատուկ է հայերիս արիական անցյալի անպարտելի արքաների սխրանքներով և հավերժության ճանապարհը շարունակող ու  պատերազմատենչ դարերին նոր սերնդին հաղթանակի հրովարտակ թողած ներկայիս  քաջակորով զավակներով...
          Փա՛ռք ու պատիվ Արգիշտի Առաջին  արքային, որ  Քրիստոսից առաջ 782 թ.  բիբլիական Արարատ լեռան ստորոտում հիմնադրեց Էրեբունի-Երևանը և իր «քարե անձնագիրը» տեղադրեց Էրեբունի ամրոցի պատին՝ որպես հզոր հրետանի պատմության կեղծարարների դեմ:
           Փա՛ռք ու պատիվ ամենահին ու ամենաերիտասարդ մեր մայրաքաղաքի բոլոր քաղաքապետներին՝ հանձին  Տարոն Մարգարյանի, որ զոր ու գիշեր պայքարեցին և պայքարում են մայրաքաղաքի շնչառությունը հաղթանակ տարած անկախության սերնդի համար համահունչ պահելու և հայի ոգին զորացնելու համար:
           Խոնարհում  քե՛զ, հայոց ազգ, որ սիրում ես հրաշալի քաղաքդ, ինչպես քո զավակին և նրա տոնը քոնն ես համարում:
           «Հայոց  Արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության  և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  բոլորիս՝ աստվածային հողի արարչագործ հայ ժողովրդի փառահեղ տոնի՝ Երևանի ծննդյան 2797-րդ տարեդարձի կապակցությամբ և միանում ձեզ՝ ասելով. «Դու հպարտ ես, հա՛յ, դարերին պատգամած քո տասնյակ անձեռակերտ մայրաքաղաքներով, քո աշխարհաճանաչ մշակույթով, տաղանդավոր որդիներով, քո անպարտելի բանակով, Մատենադարանով, Չարենցյան կամարով ու ազգային-ազատագրական մեր մեծ պայքարի ոսկեկամար Եռաբլուրով... քո հերոս քաղաք Երևանով...»:
          Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն:

   
Աստված պահապան բոլորիս և հայոց անկախ պետականությանը:

Խորին հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր  նախագահ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» հերթական ռազմահայրենասիրական
 միջոցառումը կրակային պատրաստվածության տեսքով

26.09.2015 թ.

            Հայոց անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ և Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող թվով 300 ուսանողների հետ միասին հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման զորավարժարան՝ ուսանողների կրակային պատրաստվածությանը նվիրված միջոցառում կազմակերպելու համար: Ռազմահայրենասիրական միջոցառումը սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայոց ցեղասպանության զոհերի և հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Զորավարժարանում կրակային միջոցառումից առաջ հնչեցին հայոց անկախության 24-րդ տարեդարձին նվիրված շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյան. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, հարգարժան գեներալ – մայոր Իշխան Մաթևոսյան, հայոց ազգային բանակի հարգարժան զինվորականներ, հայոց անկախության ազնվագույն սերունդ, Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհը պատգամում էր. «Երիտասարդությունը լեռներից իջնող ամեհի մի հեղեղ է, որ կարող է և՛ օրհնաբեր լինել, և՛ ավերիչ»: Դո՛ւք եք օրհնաբեր սերունդը, արցախյան հերոսամարտ հաղթանակած քաջորդիների զավակներ: Այո՛ դուք եք, որովհետև դո՛ւք եք, կարողանալու արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնել խղճներիդ և ասել. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերի…», և այդ հաղթությունը դո՛ւք եք բերելու ձեր ընտանիքի,  հայրենիքի համար…»: Ուղիղ 24 տարի է, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց Անկախության տարեդարձը, Անկախություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, Հայրենիքը: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից  ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բոլորիդ՝ Հայոց Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց հայրենատեր զավակներ, միշտ գիտակցեք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցեք, որ երիտասարդությունը ազգային գաղափարախոսության կրողն է, իսկ ազգային գաղափարախոսությունը՝ ազգային պետականության հիմնասյունը: Միշտ գիտակցեք, որ Ձեր անձնական շքեղությունը հայոց հզոր պետականությունն է, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝անընդհատհզորացնել  հայկականբարձրավանդակը՝կառուցելովմեծևհզոր, քրիստոնյաՀայաստան:
Աստված պահապան Ձեզ և հայոց անկախ պետականությանը:
        Կեցցե՛ք դուք,
        Կեցցե՛ հայոց ազգը,
        Կեցցե՛ հայոց հայրենիքը,
        Կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»:

         
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման զորավարժարանում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառմանը լրջագույնս աջակցելու համար:
Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական բոլոր միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
 Ելույթից հետո զորավարժարանում տեղի ունեցավ կրակային պատրաստվածություն՝ յուրաքանչյուրը ինքնաձիգով կրակելով 10 մարտական փամփուշտ:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը
Անկախության տոնի առթիվ
20.09.2015 թ.

        Քրիստոսապաշտ հայե՛ր,
       Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության և անձնազոհության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը: Դարերի դաժան փորձությունների միջով անցած  հայ ազգը, վերջապես անդամագրվեց անկախ պետությունների բանակին և ի հեճուկս մեր բազում թշնամիների, կրկին Փյունիկի նման հառնեց մոխիրներից:
        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  մեր փառավոր ազգի աննախադեպ  այս մեծ տոնի կապակցությամբ և մաղթում  Ձեզ  դեպի ապագա քայլող հզոր ու անպարտելի  Հայրենիք, որի հարստությունը իր տաղանդավոր ժողովուրդն է, որի անկոտրում բազուկը արցախյան   ծանր մարտերում հաղթանակ տարած  մեր  մարտունակ Հայոց Բանակն է, որի ուժն ու կայունությունը բոլորիս համար երազելի  Հայոց  Անկախ Պետականությունն է: Մեր երկիրը մեր տունն է, սատար լինենք մեր ազգային  տան հարստությանը, մեր խելացի սերնդին,  հավատի հայրենիք պարգևենք նրանց, և ևս մեկ անգամ հիշենք, որ մենք մեր սրբազան հայրենիքի լիիրավ ժառանգորդներն ենք և մեր ձեռքերում է մեր լույս հայրենիքի հավերժության բանալին:
       Փա~ռք անկախության համար պայքարի ելած մեր հերոսական ժողովրդին...
       Փա~ռք հայոց սահմանները անառիկ պահող հայոց ազգային անպարտելի բանակին... 
       Խոնարհում հայրենիքի համար մարտիրոսված հերոսների հիշատակի առջև…
       Կրկին շնորհավորում եմ Ձեզ և բոլորիդ օջախներին մաղթում հաղթանակած հողի ուժն ու  առատությունը, մեր անխախտ լեռների համառությունն ու սառնասրտությունը և մեր արիակամ հերոսների անդավաճան ոգու ուժը...
       Հայրենիքի հզորությունը, մեր հզորությունն է:
       Շնորհավոր Անկախությունդ, Հայաստա՛ն...      

Աստված պահապան Ձեզ,  Ձեր ընտանիքներին և Հայաստանի Հանրապետությանը:

Խորին հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր  նախագահ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը
 5-րդ բանակային զորամիավորում

18.09.2015 թ.

         Հայոց անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ: Հայրենասիրական միջոցառումը սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայոց ցեղասպանության զոհերի և հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյան. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, հարգարժան գեներալ – մայոր Իշխան Մաթևոսյան, հարգարժան տեր Հայր, Կոտայքի փոխմարզպետ հարգարժան Կարեն Մարգարյան, հայոց ազգային բանակի ազնվագույն զինվորականներ, քրիստոսապաշտ հայե՛ր, Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհը պատգամում էր. «Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով»: Ես ավելացնում եմ. «Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման, ահա՛ իմ դավանած հայրենասիրությունը…»: Ուղիղ 24 տարի է, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց Անկախության տարեդարձը, Անկախություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, Հայրենիքը: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից  ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բոլորիդ՝ Հայոց Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Ազնվագույն զինվորականներ, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, միշտ գիտակցե՛ք, որ բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է  նրա հրաշունչ զինվորը լինել: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատմական հզոր Հայաստանի արքա Տիգրան Մեծի արժանավո՛ր զավակներ: Այո՛, դուք եք, որովհետև դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնելու խղճներիդ և ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի»: Եվ այդ հաղթությունը դուք եք բերելու ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները,  իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սաֆարովապաշտ ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե՛ք արցախյան հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝անընդհատհզորացնել  հայկականբարձրավանդակը՝կառուցելովմեծևհզոր, քրիստոնյաՀայաստան:
Աստված պահապան Ձեզ և հայոց անկախ պետականությանը:
        Կեցցե՛ք դուք,
        Կեցցե՛ հայոց ազգը,
        Կեցցե՛ հայոց հայրենիքը,
        Կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»:

          Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին և ազգային բանակի սպաներին, ինչպես նաև Կազմակերպության խորհրդանիշ արծիվ նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագրային զինծառայողների:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառմանը լրջագույնս աջակցելու համար:

Տոնական շքերթից հետո տեղի ունեցավ հայրենասիրական, ժողովրդական համերգ:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը գիտելիքի,
գրի և դպրության օրվա առթիվ

31.08.2015 թ.

        Հայոց աշխարհի լուսաշող  դպրոցականնե՛ր և ոգետենչ ուսանողնե՛ր, իմաստուն ուսուցիչնե՛ր և դասախոսնե՛ր, հայրենատեր ծնողնե՛ր, «Հայոց Արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և   անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Անկախության սերնդի տոնը՝ գիտելիքի, գրի և դպրության օրը՝ Սեպտեմբերի 1-ը, որպես նոր ուումնական տարվա սկիզբ և  առաջին մուտք իմաստնության կաճառներից ներս, մաղթելով նրանց  ուժ, եռանդ, աշխատասիրություն, պատասխանատվություն և ամենակարևորը՝ հզոր ու անխոցելի Հայրենիք: 
         Թանկագին զավակնե՛ր, միշտ գիտակցեք, որ Դուք Հայոց Ազգի վաղվա  լուսաբացներն եք, և վաստակել եք «Զարթոնքի սերունդ» կոչվելու իրավունքը, որովհետև հայ ազգային ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված Հայոց անկախ պետականության մեջ Դո՛ւք եք մեծ և հզոր, քրիստոնյա  Հայաստանի կերտողները:
          Թող Ձեր իմաստուն միտքը հանճարներ ծնի հայոց ազգին, իսկ Ձեր ամուր բազուկը անխոցելի պահի մեր Հայրենիքը:
         Հարգարժան ուսուցիչնե՛ր և դասախոսնե՛ր, Ձեզ վստահելով ազգի ապագան, համոզված ենք, որ Դուք Մաշտոցյան լույսի ջահակիրն եք եղել և շարունակելու եք լինել, որպես նրա արժանի ժառանգորդ, որովհետև Ձեր ափի մեջ է Անկախության սերնդի վաղվա ճակատագիրը...
       «Ազգ, Հայրենիք, Պետականություն»՝ ահա համայն հայության հավերժության հիմքը:

       
Աստված բոլորիս պահապան:

Խորին հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
Կազմակերպության հիմնադիր  նախագահ Խաչիկ Ասրյան

Շնորհավո՛ր ծնունդդ, հայոց հայրենատեր ՆԱԽԱԳԱՀ

30.06.2015 թ.

        Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ պարոն ՆԱԽԱԳԱՀ,
        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության,  շուրջ 46.000 անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 61-րդ տարեդարձը, և մաղթում   քաջառողջություն, ընտանեկան անսահման երջանկություն և նույնքան բեղմնավոր ու ազգօգուտ աշխատանքների շարունակականություն ու հայոց պետականաշինության կողքին մշտապես լինելու աստվածային օրհնություն:
       Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի և Գերագույն  Գլխավոր  հրամանատարի՝ թող Ձեր իմաստությունն ու փորձը անպակաս լինի հայկական Բարձրավանդակից՝ միշտ կայուն ու անխոցելի պահելով հայոց պետականությունն ու հայոց հողը:
        Աշխարհաքաղաքական  և տարածքային կառավարման բարդ ու հակասական համաշխարհային նոր իրավիճակներում, Դուք, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի, կարողացաք Ձեր բազմափորձ դիվանագիտական հմտությունների շնորհիվ կայուն և անխոցելի պահել երկու հայկական հանրապետությունները՝ զորավիգ լինելով մեր ազգային նպատակասլացությանն ու երկրի ապագային:
       Արցախյան ազատագրական պայքարի օրհասական օրերին Դուք իրական հայրենասերի վճռականությամբ Ձեզ նվիրեցիք անհավասար պայքարի պայմաններում իր ազատության համար ոտքի ելած պատմական Արցախի ժողովրդի անկախության սուրբ գործին՝ ղեկավարելով ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն...
        Ձեր և մեծանուն հայ հերոսների վճռականության, անկոտրում ոգու, հայրենապաշտության արժեքային համակարգի անկասելի գործադրմամբ հինավուրց հայ ժողովուրդը ազգային-ազատագրական հաղթանակ տարավ 20-րդ դարասկզբին խառնածին ցեղերի միավորման արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի դեմ: Հայ ժողովուրդը հերոսացվեց նորագույն պատմության մեջ, և Դուք նույնպես արժանացաք Արցախի հերոսի կոչմանը...
        Արցախյան վերազարթոնքի փառավոր հերոսամարտից մինչև պետականաշինության խնդրահարույց ներկա օրերը Ձեր խոհեմությունը, լրջամտությունն ու ազգային-պետական-հայրենասիրական շահերի օգտին ցուցաբերվող սթափությունը ուժ ու համարձակություն է   ներշնչում   հայրենատեր    քաղաքացիներին,   հանձինս  մեզ` «Հայոց Արծիվներիս»` մշտապես Ձեր, հայոց անպարտելի ժողովրդի, ազգային բանակի, հայոց պետականության կողքին լինելու,  մեր դժվար ձեռքբերումները պահպանելու համար:
        «Հայոց Արծիվներս»  եղել և մնալու ենք «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ,  Հայոց Նախագահ» եռամիասնության արժեքային համակարգի կրողն ու ջատագովը և պատրաստ ենք այն փոխանցել գալիք սերունդներին, որպես համայն հայության միասնության հիմք:
        Կրկին շնորհավորելով Ձեզ՝  մեր անմնացորդ նվիրումն ու աջակցությունն ենք հայտնում Ձեզ՝ հայոց պետականաշինության բոլոր բնագավառներում:    

Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պահապան:

Խորին հարգանքով`
   «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
 կազմակերպությանհիմնադիր նախագահ
 Խաչիկ Ասրյան 

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը շրջանավարտներին

22.05.2015 թ.

     Անկախության հայրենապաշտ սերո՛ւնդ,
      ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: Բուհերի և դպրոցների, տարբեր ուսումնական կրթօջախների հազարավոր պատանիներ ու  երիտասարդներ «վերջին դասով» հրաժեշտ են տալիս իրենց կրթօջախին ու բախում կյանքի բարդ ու հակասական, բազում փորձություններով լի, սակայն և հրաշալի մտահղացումների, գիտության նոր, առասպելական նվաճումների սեփական կամքի ու ինքնադրսևորման, հայրենաճանաչման ու հայրենանվիրումի գաղտնիքներով լի կյանքի դռները:
      Ձեր և Քրիստոսապաշտ ողջ հասարակության համար կարևոր ու հիշարժան  այս օրվա՝ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության  Նախագահության և իմ անունից ջերմ մաղթանքներս ու  շնորհավորանքներս եմ  հղում Ձեզ՝ արցախյան հերոսամարտ հաղթանակած հայ ժողովրդի հայրենատեր զավակներ՝պատգամելով Ձեզ նպատակային ու լուսավոր ճանապարհ:
      Հայոց աշխարհի զավակնե՛ր, միշտ գիտակցեք, որ Դո՛ւք եք մեր սրբազան հողի վաղվա տերը, վաղվա սահմանապահն ու հրամանատարը, հայոց ոսկեղնիկ լեզվի դրոշակակիրը, գիտնականն ու հողի մշակը, օրենսդիրն ու պատմաբանը: Անավարտ են մեր ազգային ծրագրերը, նրանք սպասում են Ձեր համարձակ մտահղացումներին  ու  նվաճումներին, միջազգային ազգանպաստ մարտավարությանը:
     Միշտ գիտակցե՛ք, որ Ձեր հպարտությունը անընդհատ հզորացող հայոց անկախպետականությունն է:
Միշտ գիտակցե՛ք, որպետք է լինել ավելի սկզբունքային, ավելի վճռական, ավելի քաջ, է՛լ ավելի աշխատասերևպատասխանատու՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան:
Թանկագին շրջանավարտնե՛ր, այս ուսումնական  ավարտական տարին առանձնահատուկ է նաև  ինձ համար, որովհետև ես այն հազարավոր ծնողներից մեկն եմ, որի զավակը ձեր շարքերում է, ուստի՝ շնորհավորելով նաև իմ Անահիտ դստերը և  հայրական օրհնանքով մաղթելով ամենայն  բարիք ու մեծագույն ձեռքբերումներ, ևս մեկ անգամ ցանկանում եմ Ձեզ լուսավոր ապագա և անընդհատ հզորացող հայրենիք:

                    
Աստված բոլորիս պահապան:

Խորին հարգանքներով`
  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը
 5-րդ բանակային զորամիավորում

11.05.2015 թ.

            Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-րդ, Շուշիի ազատագրման և Պաշտպանության Բանակի 23-րդ տարեդարձների կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին շնորհավորելու Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-րդ, Շուշիի ազատագրման և Պաշտպանության Բանակի 23-րդ տարեդարձների առթիվ: Հայրենասիրական միջոցառումը սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյան. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, հարգարժան գեներալ – մայոր Իշխան Մաթևոսյան, Հայրենական Մեծ պատերազմում և բերդաքաղաք Շուշիի ազատագրման գործում փառավոր հաղթանակ տարած քաջարի հայորդիների ազնվագույն զավակներ, քրիստոսապաշտ հայե՛ր, հինավուրց և քրիստոնյա  հայ  ժողովրդի  պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան  մայիսյան  փառավոր  հերոսամարտերն ու հաղթանակները: Մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից  ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ անչափ նշանակալից Եռատոնի կապակցությամբ: Ազնվագույն զինվորականներ, միշտ գիտակցե՛ք, որ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը ուխտադրուժ ֆաշիստական Գերմանիայի դեմ հայ – ռուսական դարավոր բարեկամության արդյունք էր: Միշտ գիտակցե՛ք, որ բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի արժանավո՛ր զավակներ: Այո՛, դուք եք, որովհետև դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնելու խղճներիդ և ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի»: Եվ այդ հաղթությունը դուք եք բերելու ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները,  իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սաֆարովապաշտ ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե՛ք արցախյան հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝անընդհատհզորացնել  հայկականբարձրավանդակը՝կառուցելովմեծևհզոր, քրիստոնյաՀայաստան:
        Կեցցե՛ք դուք,
        Կեցցե՛ հայոց ազգը,
        Կեցցե՛ հայոց հայրենիքը,
        Կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»:

          Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ազգային բանակի սպաներին, ինչպես նաև Կազմակերպության խորհրդանիշ արծիվ նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների:

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Վիվասել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Եռատոնի առթիվ
09.05.2015թ.

    Քրիստոսապաշտ Հայե՛ր,
    հինավուրց և քրիստոնյա  հայ  ժողովրդի  պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան  մայիսյան  փառավոր  հերոսամարտերն ու հաղթանակները:
    Մայիսյան պատմական հաղթանակները՝ «Վասն՝ հավատո, վասն՝ հայրենյաց», ճակատագրական են եղել հայերիս համար: Ավարայրի ճակատամարտ, Առաջին Հանրապետության կազմավորում, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ, Շուշիի անառիկ բերդի փառավոր ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի ստեղծում, որի ոգին իր բռնազավթված հայրենիքի ազատագրության ուժն էր ու հայ ժողովրդի հավաքական պայքարի անդրդվելի կամքը:
     Մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից  ջերմորեն շնորհավորում եմ  դարավոր աղետների ու փառապսակ հաղթանակների միջով անցած հայրենատեր հայ ժողովրդին` անչափ նշանակալից Եռատոնի կապակցությամբ:
     Մենք հպարտ ենք,  որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի արժանավոր զավակների, ովքեր պատերազմի գողգոթայով անցան և իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին հայրենիքին:
      Մենք հպարտ ենք ու անպարտ, որ չնայած թշնամու զինվորների ու զինտեխնիկայի ահռելի կուտակումներին, 1992 թվականի մայիսի 8-ի՝ լույս 9-ի առավոտյան նվիրյալ հայորդիները ազատագրեցին անառիկ բերդաքաղաք Շուշին:
       Խոնարհում ու փառք՝ Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցներին ու մարտում հերոսաբար ընկած մարտիրոսվածներին:
      Փառք ու պատիվ՝ մայիսի 9-ին ստեղծված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակին ու նրա քաջարի հրամանատարներին՝ թվացյալ խաղաղության այս օրերին  Արցախն անխոցելի պահելու, դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը հպարտությամբ սերունդներին փոխանցելու համար:
      Փառք ու պատիվ՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ փառավոր հաղթանակ տարած Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի մեր հերոսներին:
      Կրկին շնորհավորելով դժվար փորձություն անցած հպարտ և անկոտրում հայոց ժողովրդին՝ կոչ ենք անում բոլորին  համախմբվել հայոց պետականության զինանշանի և դրոշի, հայոց նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ, անխոցելի ու հզոր պահպանել մեր հայրենիքը, մշտապես հովանի լինել և ամրագրել հայոց բանակի ոգին՝ որպես հայոց անկախ պետականության պաշտպանության ռահվիրայի, քանզի կա ազգային բանակ, կա հզոր ազգային պետականություն:
     Շնորհավոր Եռատոնդ, հայրենի՛ք Հայաստան:
     Կեցցե՛ հայոց հայրենիքը,
     Կեցցե՛ հայոց ազգը,

              
Կեցցե՛ հայոց անկախ պետականությունը:

Խորին հարգանքներով`
  «Հայոց Արծիվներ»հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվները» ողջունում են…
Հայոց դիվանագիտության անկասելի հաղթանակը

14.04.2015թ.

     Քրիստոնեապաշտ Հայե՛ր,
     Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը, որն իրականացվեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից, մեկդարյա հայ ժողովրդի պայքարի գլխավոր դիվանագիտական հաղթանակն էր:
      Քրիստոնյա աշխարհի ավագագույն ներկայացուցչի շուրթերից Հայոց Եղեռնը առաջին անգամ բնորոշվեց որպես «Անցյալ դարի առաջին խոշոր ցեղասպանություն»:
       Գլուխ խոնարհելով 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի առաջ՝ մենք՝  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության  և 301 մասնաճյուղերի անդամներս՝ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի առաջնորդությամբ,  ողջունում ենք մեծ քրիստոնյայի՝ հայերի նկատմամբ ունեցած բացառիկ հոգատարությունը և մեր երախտիքի խոսքն ենք հղում Վատիկանին՝ առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդին,  ցեղասպան երկրի՝ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության իրողությունը համարձակ և անշահախնդրորեն վկայելու համար:
       Վատիկանը ոչ միայն հայոց զոհերի հիշատակի սրբալույս արարողությունը տարբեր լեզուներով սփռեց ողջ աշխարհում, այլև հայերիս պատվեց՝ միջնադարի հզոր  տաղերգու Գրիգոր Նարեկացուն արժանացնելով «Տիեզերական Եկեղեցու Վարդապետի» կոչման:  Նարեկացի ծնող ժողովրդի զավակներս արժանիորեն պետք է գնահատենք և արդարորեն վերաիմաստավորենք հայերիս ընծայված պատմական այս կարևոր պահի հավերժական արժեքը:
       Ինչ խոսք, աշխարհացունց այս իրադարձությունը իր նախապատմությունն ունի, ուր իրենց անգնահատելի դերակատարությունն են ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Գարեգին 2-րդ և Արամ 1-ին կաթողիկոսները, Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը: Մենք, խորին հավատամքով, ջերմագին ողջունում ենք հայերիս համար աննախադեպ այս խոշոր իրադարձությունը և համոզված ենք, որ հայ դիվանագիտության այս խոշոր հաղթանակը հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու նոր դռներ է բացելու:

      Հայերիս ընծայված տիեզերական այս մեծ շնորհը շրջադարձային է և այդպիսին պետք է լինի նաև հայոց հզոր պետականության կերտման շուրջ համախմբվելու մեր ինքնագնահատականը՝ մեր արժեհամակարգային ձեռքբերումներով հպարտ լինելու և աշխարհին ցույց տալու, որ մենք, իրոք, հին ու քրիստոնյա ազգ ենք, եղել ենք, կանք ու պիտի լինենք:

      

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության  Նախագահություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝
 «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության
հիմնադրման և գործունեության
 5-րդ տարեդարձի առթիվ

27.02.2015 թվական
ք. Երևան, «Մոսկվա» կինոթատրոն

     Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայրենատեր հայե՛ր, այս նշանավոր ու հիշարժան օրը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը հանդես է գալիս պատմական հայտարարությամբ՝ իր ապագա  անելիքների շուրջ:
     Հաշվի առնելով 2014 թվականի մարտի 15-ին տեղի ունեցած Կազմակերպության 3-րդ համագումարում ընդունված Կազմակերպության երկամյա գործունեության ուղենիշը և նրա անթերի իրականացումը՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդարձին նվիրված հայտարարում եմ.
1. Հայոց անկախ պետականությունը հայոց ազգի և մեր հայրենիքի ամենամեծ ձեռքբերումն է ու «Հայոց Արծիվները» եղել և մնալու է հայոց ազգային պետականություն կերտելու ճանապարհի երդվյալ քաղաքացին ու պաշտպանը, նրա ձեռքբերումների, սերնդի հայեցի դաստիարակման, հայրենիքի շենացման, նրա պաշտպանվածության ջատագովն ու աննահանջ զինվորը:
2. Հայոց ազգային բանակը հայոց ազգի, հայոց անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումն է ու բոլորիս անվտանգության անգնահատելի երաշխավորն ու կատարյալ պահապանը: Հայոց ազգային բանակը մեր սիրտն է, հայրենիքի զարկերակը:  Մեր շնչառությունը համահունչ է թշնամու դեմ տարած հայոց բանակի մեծագույն հաղթանակներին և անսասան որոշումներին:
3. Մենք տերն ենք մեր նախնիների ժառանգության, և պահանջատերը հայոց նախնիների պատմական տարածքների, որտեղ ամփոփված են մեր ապ ու պապերի սուրբ աճյունները: Մենք չենք ընդունում նահանջի հրամաններ, մեր հաղթանակները կռում ենք հայոց ազգի հերոսների շիրիմների առջև խոնարհվելու ձգտումով և մեր անկոտրում կամքի ուժով: Մեր հաղթանակները կայուն են, մեր ձեռքբերումներն՝ անկասելի:
4. Հայոց ավանդույթները մեր ազգային օրենքներն են  և բարոյական արժեքների մեր այբուբենը: Մենք շարունակելու ենք անդադար պայքարել  հայոց գենը վտանգող արատավոր երևույթների՝ կոռուպցիայի, աղանդավորության, թմրամոլության, այլասերվածության դեմ:.
5. Այլևս անցյալում են հայոց ազգի պարտությունները: Մենք խոնարհվում ենք հայոց հայրենիքի համար նահատակված անմեղ զոհերի հիշատակի առաջ և Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը ընդունում ենք, որպես հայազորացման գերակա նպատակ:
6.  Հայաստանը, գտնվելով արևելքի և արևմուտքի խաչմերուկներում, մշտապես շրջապատված է եղել անկախատեսելի վտանգներով: Ներկա բարդ օրերի աշխարհաքաղաքական ցնցումներին դիմակայելու և հակահարված տալու համար, մենք միշտ պետք է ազգովի լինենք ավելի հզոր, էլ ավելի միասնական: Այսօրվա հայ մարդը պետք է առաջնորդվի մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան կերտելու գաղափարով, ինչի համար էլ պետք է լինի հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող քաղաքացի: Հանուն մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի կերտման «Հայոց Արծիվները» միշտ պատրաստ է ծառայել հայ ազգին, հայոց հայրենիքին, հայոց պետականությանը և նեցուկ լինել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Մենք զավակներն ենք հայոց Հայրենիքի և տերը նրա ուժի, արժանապատվության և օրինապաշտության:

Կեցցե՛ հայոց Ազգը,
Կեցցե՛ հայոց Հայրենիքը,
Կեցցե՛ հայոց անկախ Պետականությունը:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
 կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» 5-րդ տարեդարձը նշվեց «Մոսկվա» կինոթատրոնում

27.02. 2015 թ.
       2015  թվականի  փետրվարի 27-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդարձը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Կազմակերպության 301 մասնաճյուղերից ժամանած 500 պատվիրակներ, ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, հասարակական, քաղաքական, պետական գործիչներ, զինվորականներ: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց Մեծ Եղեռնի՝ ցեղասպանության զոհերի և հայոց պետականության սահմանները անառիկ պահած և մարտիրոսված քաջորդիների հիշատակը: Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառման ժամանակ ներկաները դիտեցին «Հայոց Արծիվների» կողմից տեսագրված փաստավավերագրական պատմությունը՝ «Ազգ, Հայրենիք, Պետականություն» խորագրով: Ամենայն Հայոց Կաթողիկոս Տեր-Տեր Գարեգին 2-րդի օրհնանքի և շնորհավորանքի խոսքը հնչեցրեց Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը: Կազմակերպության հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդաձի առթիվ շնորհավորանքի խոսքով և հայտարարությամբ հանդես եկավ Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Կազմակերպության 4 փոխնախագահներ պարգևատրվեցին շնորհակալագրով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ կազմավորման 23-րդ տարեդարձի և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդարձի կապակցությամբ նախարարության գերատեսչական մեդալներով պարգևատրեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առավել ակտիվ անդամներին: Կազմակերպության հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդաձի առթիվ Խաչիկ Ասրյանը կազմակերպության խորհրդանիշ «Սպիտակագլուխ արծիվ» հուշանվերով  պարգևատրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և Կազմակերպության ամենատարեց անդամին՝ 90-ամյա Արշակ Հարությունյանին:

     «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության  տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Ծնունդդ շնորհավոր՝ ազգանվե՛ր հայորդի
Խաչիկ Ասրյանը 45 տարեկան է

13.02. 2015 թ.

       Խաչիկ Ասրյանի՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի,  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահի ծննդյան օրն է այսօր: Անհատականություն, ում  համար Հայրենիքն ազգանուն է, իսկ հայրենի հողը՝ ապրելու նպատակ: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը և 301 մասնաճյուղերի 45.000 անդամները ջերմորեն շնորհավորում են Ձեզ՝ անգերազանցելի Խաչիկ Ասրյան՝ մաղթելով քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, ազգի համար հայրենաշունչ ու նպատակային գործունեություն, հայոց պետականաշինության, հայոց բանակի հաղթանակաների ոգեղեն կոչերի ու բազմաբնույթ միջոցառումների իրականացման նորանոր ու ազգօգուտ ծրագրերի իրականացում:
       Հայրենասիրության պակասի մեր օրերում Դուք, երկրի հոգսերի մտահոգությամբ, ազգի հպարտության հզոր բարոյական վեմ հիմնադրեցիք՝ լինելով թշնամու կրակահերթերի տակ կանգնած հայոց զինվորականի կողքին և, միաժամանակ, ապահովելով «Հայոց Արծիվների» ներկայությունն ու ուժը՝ որպես թիկունքի հավատավոր զավակների:
       1991 թվականին, երբ Ձեր ծննդավայր Գորիսը թշնամու կրակի տակ էր, ստեղծեցիք «Նժդեհյան գայլախումբը»՝ համախմբելով այն երիտասարդներին, ովքեր պատրաստ էին արյան գնով պահպանելու հայրենիքը:
      Գարեգին Նժդեհի խոսքերով ասած՝ «Հաղթում է ա´յն ժողովուրդը, ով միշտ պատրաստ է պատերազմի և նախօրոք իր մեջ կրում է հաղթանակի ուժը», սա էր Ձեր շուրջը համախմբած հայրենապաշտների նշանաբանը:
        Պատերազմի դադարը Խաչիկ Ասրյանին հանգիստ չբերեց: Նա ձեռնամուխ եղավ Սյունյաց աշխարհի երիտասարդության համախմբմանը, նոր կառույցի ստեղծմանը, պատերազմի հետքերը վերացնելու, նրա հողն ու նրա բնակիչների ներդաշնակ կենցաղը ապահովելու անձնազոհ գործին: Այդ տարիների նրա բազում գործերը վկայում են, որ ստեղծելով «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը՝ Խաչիկ Ասրյանը արթնացրեց Լեռնահայաստանի բնակիչների ապրելու և արարելու մշտական տենչը:
       2007 թվականին աշխատանքի անցնելով պետական ոլորտում՝ նա տեղափոխվում է Երևան և 3 տարի հետո Հայաստանում հիմնադրում է նոր՝  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն:
      Եվ այսօր տեղին է ասել, որ «Հայոց Արծիվներս» ոչ թե 5, այլ 25 տարեկան ենք: Եվ հազարավոր միջոցառումների շարքում ամենահատկանշականը Խաչիկ Ասրյանի համար եղավ և մնաց հայոց պետականության հզորության և հայոց ազգային բանակի անպարտելի առաջընթացի պաշտպանվածության համար պայքարը:
         «Հայոց Արծիվները» տարեկան իրականացնում է մոտ 120 միջոցառում՝ նվիրված հայոց անկախությանը, ազգային բանակին, գիտության ու կրթության, գրականության ու մշակույթի, սպորտի և երիտասարդության, ազգաբնակչության սոցիալական ոլորտներին, և նույն ոգով ու պատրաստակամությամբ մինչ օրս դրանք շարունակում են Խաչիկ Ասրյանի համար մնալ նպատակ ու իր ժողովրդի կողքին մշտապես լինելու հայրենանվեր երդում. և այս ամենն այնքան համաչափ ու մշտառկա, որ հաճախ շատերի աչքին, չնայած իրականացվելիք բարդություններին, թվում է  սովորական, սակայն՝ միշտ սպասելի ու անհրաժեշտ:
        Այսօրվա օրը Խաչիկ Ասրյանի կյանքի 45 գարուններն ամրագրող միաձույլ տարիների, հայրենի հողի վրա ապրող զավակի պատասխանատվության ու պարտքի տարիների  օրն է: Լինելով նրա բազմաբնույթ մտահղացումների ականատեսն ու մասնակիցը՝ անկեղծորեն խոստովանում ենք, որ հայրենիքը նրա համար սրտի զարկ է, ընկերոջ մտահոգությունը՝ անհանգստություն, աշխատանքային պատասխանատվությունը՝ օրենք, ազգախնդիր նվիրվածությունը՝ նրանով ապրելու հրամայական, զավակների և ընտանիքի հոգացությունը՝ մաքրության  խորան, հայրենիքի խորհրդանշանները՝ պաշտամունք…
       Միշտ էլ այսպես են ծնվում ազգային այն անհատականությունները, որոնց ներկայությունը, ժամանակի խնդրահարույց իրավիճակներում, ազգի համախմբման ու պայքարի ազդականչ են դառնում: Պարույր Սևակի խոսքով ասած՝ «Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած»:
      Դժվարին ճանապարհի նախընտրությունը Ձերն է, թո՛ղ իրականություն դառնան Ձեր ծրագրերը, ազգընտի՛ր հայորդի...
       Շնորհավո՛ր ծնունդդ, Առաջնո՛րդ, թո՛ղ Աստված պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքին:

         

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
 կազմակերպության Նախագահություն

«Հայոց Արծիվները»՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում

31.01.2015 թ.

          Հայոց Ազգային Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայրենասիրական 23 միջոցառումներ է իրականացնում ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում, սահմանագծի մարտական տարբեր հենակետերում:
          «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը, Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էր Արարատի մարզում տեղակայված Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամաս՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայոց Ազգային Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի և նորակոչիկների երդման արարողության առթիվ: Միջոցառումն սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց հայրենիքի պաշտպանության և անկախության համար մարտիրոսված քաջորդիների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ շատ էին շնորհավորական ելույթները. հնչեց հայրենանվեր և ազգապաշտ հայի՝ Խաչիկ Ասրյանի խոսքը. «Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հարգարժա´ն հրամանատար, ազգային բանակի հարգարժա´ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ, թանկագի՛ն ծնողներ, սիրելի´ արծիվներ, հարգելի´ հյուրեր,  արարչագործ մեր ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ կազմավորեց և ծնունդ տվեց Հայոց Ազգային Բանակին, որը յուրաքանչյուրիս համար աներկբա բացարձակ արժեք է, ինչպես ծնողը, ընտանիքն ու հայրենիքը:
          Հայոց պետականության սահմանները անսասան պաշտպանող Հայոց Ազգային Բանակը 23 տարեկան է:
          «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից հայոց անկախ պետականության մեծագույն ձեռքբերման և մեր հպարտության՝ մարտունակ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ մեր ոգու միահամուռ ուժն ու ջերմ մաղթանքներն ենք հղում Ձեզ՝ հայոց անսասան բանակի ակունքներում կանգնած մարտական բոլոր ջոկատների, գումարտակների, զորամասերի ու բրիգադների  հրամանատարներ ու քաջարի մարտիկներ:
      «Հայոց Արծիվները» ողջույնի ու քաջառողջության մաղթանքներ է հղում նաև հայ ժողովրդի բոլոր այն զավակներին, ովքեր դիմագրավելով երկրաշարժի, պատերազմի  մարտահրավերներին՝ ամուր պահեցին մեր թիկունքը՝ հավատալով իրենց ազգի, ժողովրդի վաղվա օրվան:
       Մեր խոնարհումի խոսքն ենք ուղղում հայոց քաջերի պանթեոնին, «Եռաբլուրին» և հայրենիքի համար մարտիրոսված բոլոր այն զոհերին, ովքեր իրենց կյանքով նվաճեցին Հայոց Բանակի հաղթանակները:
       Արիատե´նչ հայրենակիցներ, Հայոց Ազգային Բանակը ողջ հայության բանակն է, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, երկրի սիրտն ու իր գենի արծվաթռիչ զարկերակը, նա մեր ուժն է, մեր անխոցելի հպարտությունն ու թշնամիների սարսափըՈ՛չ թշնամու դիվերսիաները, ո՛չ դիպուկահարների մարդաորսությունները, ո՛չ ալիևյան մարտակոչերն ու ռազմական թերմացք կուտակելը, և ո´չ էլ համաշխարհային մարտահրավերների ներկա վայրիվերումները չեն կարող ազդել իր սուրբ հողի պահապան հայ զինվորի կամքի ու արիության վրա:
        Ազնվագույն զինվորականներ, միշտ գիտակցե՛ք, որ «Քաջերի սահմանն իրենց զենքն է», իսկ Հայոց  Ազգային Բանակի ամենահզոր զենքը իր ազգային ոգին է, և ազգային ոգին է, որ ապահովում է ազգի ազգ լինելը:
          Թանկագին և զինվորապաշտ ծնողներ, միշտ գիտակցե՛ք, որ Դուք արդեն տվել եք ներցեղային բարոյականով առաջնորդվող այն հատիկ սերունդը, ի  դեմս   Ձեր   զավակների, ի դեմս «Հայոց Արծիվների», ովքեր ոչ միայն ապահովելու են հայերի տեղն արևի տակ, այլ անընդհատ հզորացնելու են հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան:
         Իսկ  դո՛ւք, արիատենչ նորակոչիկներ, միշտ գիտակցեք, որ Ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները՝ խառնածին ոհմակների արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանը, իսկ Ձեր թիկունքին են ամեն օր Ձեզ փառաբանող և Ձեզ սպասող արժանապատիվ Ձեր ծնողները:
         Հայոց բանակին մաղթում եմ դժվար փորձությունների մեջ կռած մեծագույն ձեռքբերումները, հերոսաբար կերտած հաղթանակները, և  ազատագրված Արցախը պահպանելու, ինչպես նաև սեփական ուժի ու միասնության շնորհիվ հայոց հայրենիքը, որպես սրբություն, մշտարթուն պաշտպանելու, սերունդներին ազգային բանակի նվիրական ուժի անպարտելիությունը պատգամելու, հայոց ոգու կենսունակությունը կենդանի պահելու աննկուն կամք, արիություն և հայկական ինքնապաշտպանության անխոցելի մարտավարություն:
      Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին քաջառողջություն և երկարակեցություն, իսկ պետականաշինության սուրբ գործում՝ նորանոր ձեռքբերումներ և հայոց լեռներում ճախրող արծիվների նորանոր անկասելի թռիչքներ:
       Բազում տոներ  ու անսասան հաղթանակներ քեզ, Հայո՛ց Ազգային Բանակ:
        Կեցցե՛ք  Դուք, Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը»:
        Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց զորամասի մի շարք սպաների, ինչպես նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց մի խումբ սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագրային զինծառայողների:
       Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում կազմակերպած հայրենասիրական միջոցառման ընթացքում, Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, «Վիվասել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Ավշարի գինու գործարանի» սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

      

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության  տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը
Հայոց Ազգային Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ
28.01.2015 թ.

          Հայրենատե´ր հայրենակիցներ,
         Արարչագործ մեր ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ կազմավորեց և ծնունդ տվեց Հայոց Ազգային Բանակին, որը յուրաքանչյուրիս համար աներկբա բացարձակ արժեք է, ինչպես ծնողը, ընտանիքն ու հայրենիքը:
          Հաղթանակների փառքով պսակված Հայոց Ազգային Բանակը 23 տարեկան է:
          «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից հայոց անկախ պետականության մեծագույն ձեռքբերման և մեր հպարտության՝ մարտունակ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ մեր ոգու միահամուռ ուժն ու ջերմ մաղթանքներն ենք հղում Ձեզ՝ հայոց անսասան բանակի ակունքներում կանգնած մարտական բոլոր ջոկատների, գումարտակների, զորամասերի,  բրիգադների  հրամանատարներ ու քաջարի մարտիկներ:
      «Հայոց Արծիվները» ողջույնի ու քաջառողջության մաղթանքներ է հղում նաև հայ ժողովրդի բոլոր այն զավակներին, ովքեր դիմագրավելով երկրաշարժի, պատերազմի  մարտահրավերներին՝ ամուր պահեցին մեր թիկունքը՝ հավատալով իրենց ազգի, ժողովրդի վաղվա օրվան:
      Մեր խոնարհումի խոսքն ենք ուղղում հայոց քաջերի պանթեոնին, Եռաբլուրին և հայրենիքի համար մարտիրոսված բոլոր այն զոհերին, ովքեր իրենց կյանքով նվաճեցին հայոց բանակի հաղթանակները:
       Արիատե´նչ հայրենակիցներ, Հայոց Ազգային Բանակը ողջ հայության բանակն է, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, երկրի սիրտն ու իր գենի արծվաթռիչ զարկերակը, նա մեր ուժն է, մեր անխոցելի հպարտությունն ու թշնամիների սարսափը:
        Ո՛չ թշնամու դիվերսիաները, ո՛չ դիպուկահարների մարդաորսությունները, ո՛չ ալիևյան մարտակոչերն ու ռազմական թերմացք կուտակելը, և ո´չ էլ համաշխարհային մարտահրավերների ներկա վայրիվերումները չեն կարող ազդել իր սուրբ հողի պահապան հայ զինվորի կամքի ու արիության վրա:
       «Քաջերի սահմանն իրենց զենքն է», իսկ Հայոց Բանակի ամենահզոր զենքը իր ազգային ոգին է:
         Հայոց Բանակին մաղթում եմ դժվար փորձությունների մեջ կռած մեծագույն ձեռքբերումները, հերոսաբար կերտած հաղթանակները, և  ազատագրված Արցախը պահպանելու, ինչպես նաև սեփական ուժի ու միասնության շնորհիվ հայոց հայրենիքը, որպես սրբություն, մշտարթուն պաշտպանելու, սերունդներին ազգային բանակի նվիրական ուժի անպարտելիությունը պատգամելու, հայոց ոգու կենսունակությունը կենդանի պահելու աննկուն կամք, արիություն և հայկական ինքնապաշտպանության անխոցելի մարտավարություն:
          Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին քաջառողջություն և երկարակեցություն, իսկ պետականաշինության սուրբ գործում՝ նորանոր ձեռքբերումներ և հայոց լեռներում ճախրող արծիվների նորանոր անկասելի թռիչքներ:
          Բազում տոներ  ու անսասան հաղթանակներ քեզ, Հայո՛ց Ազգային Բանակ:
          Փա՛ռք ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ,
          Փա՛ռք ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ,
          Փա՛ռք ՀԱՅՈՑ ՆԱԽԱԳԱՀԻՆ,
          Փա՛ռք ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ:

                 

Հարգանքներով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական

հասարակական կազմակերպության
հիմնադիր նախագահ՝Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվները» 5 տարեկան է
Ազգի հավերժության խորհուրդը Հայրենիքն է
27.01. 2015 թ.

      Լրացավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և մեղվաջան գործունեության հինգ տարին:
      Հարգարժա՛ն առաջնորդ Խաչիկ Ասրյան, սիրելի՛ «Հայոց Արծիվներ», ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ այս նշանակալից իրադարձության կապակցությամբ և մաղթում նոր՝ պատվաբեր ու պարտավորեցնող տարեդարձեր:
       Հինգ տարի առաջ՝ 2010 թվականի հունվարի 27-ին, հայրենանվեր և հայրենապաշտ Խաչիկ Ասրյանը, Սյունիքում իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրած  «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության հենքի վրա, Երևանում հիմնադրեց նոր՝ ավելի լայնամասշտաբ հայրենասիրական կազմակերպություն՝ համալրելով այն նորանոր «արծիվներով». վերածնված, հույս և հավատ ներշնչող կազմակերպությունը վերանվանվեց «Հայոց Արծիվներ»:
      Խաչիկ Ասրյանը ձեռնամուխ եղավ հայրենասիրական գաղափարներով ապրող քաղաքացիների համախմբմանը՝ ընդգրկելով հանրապետության գրեթե ողջ տարածքը՝ 301 մասնաճյուղերով և շուրջ 44.000 հայրենատեր հայորդիներով:
       5-ամյա տարեգրության ընթացքում իրականացվեցին 580 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ՝ նվիրված ազգային պետականության կայացման, այն է՝ հավատքի ամրապնդման, հայի ինքնաճանաչողության, հայ ազգի հզորացման, ռազմահայրենասիրական գաղափարախոսության քարոզչության, հայոց մշակութային արժեքների պահպանության և մեր երկրում գիտության ու կրթության զարգացման գործին:
       Հինգ տարվա փութաջան աշխատանքի արդյունքում, շնորհիվ Խաչիկ Ասրյանի անձնանվեր և ջանադիր գործունեության, «Հայոց Արծիվները» ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ սահմաններից դուրս, լայն ճանաչում ու վստահություն ձեռք բերեց: «Հայոց Արծիվների» շարքերը համալրվեցին հազարավոր խոհեմ ու բոլորանվեր քաղաքացիներով:
      «Հայոց Արծիվների» այս նշանակալից և բազմաբովանդակ օրվա՝ հինգերորդ տարեդարձի կապակցությամբ, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և մարդկանց մեջ հայրենասիրությունն էլ ավելի արմատավորելու սուրբ գործում մեծ նվաճումներ մաղթելով՝ ջերմորեն շնորհավորում ենք կազմակերպության հիմնադիր նախագահ, ժողովրդանվեր, ազգամեծար և իր մարդ տեսակով չերկրորդվող Խաչիկ Ասրյանին, ով ողջ էությամբ նվիրվելով հայրենիքին՝ իր անշահախնդիր ծառայություններն է մատուցում ազգին, բանակին, պետությանը: Ի սրտե մեր շնորհավորանքի խոսքն ենք ասում նաև նույն օրը՝ հունվարի 27-ին, ծնված նրա երեքամյա դստերը՝ փոքրիկ Աստղիկին: Թո՛ղ նա մեծանա Խաչիկ Ասրյանի տեսլականների անխոցելի հայրենիքում, ինչի ամբողջականացմանն էլ ինքը ձգտում է:
        Սիրելի՛  «Հայոց Արծիվներ», երախտագիտորեն շնորհավորում ենք նաև Ձեզ. Կազմակերպության Նախագահության անդամներիս անունից ընդունեք մեր անկեղծ մաղթանքները, շնորհավորում ենք նաև Ձեր լուսաշող ու հայկական ավանդական ընտանիքներին, թո՛ղ Ձեր անկեղծ աշխատանքի և նվիրվածության շնորհիվ նրանք ապրեն հզոր ու պաշտպանված հայրենիքում:
Պետք է խոստովանել, որ Դուք պատվով անցաք հինգ տարվա ոչ դյուրին ճանապարհը. մեր առաջնորդի կոչերին ու հրահանգներին միշտ ընդառաջ՝ հաղթահարեցիք բազում դժվարություններ, այցելեցիք Հայոց Ազգային Բանակի տարբեր զորամասեր ու սահամանագծի մարտական հենակետեր, Դուք հարգանքի տուրք մատուցեցիք «Եռաբլուր» պանթեոնում ամփոփված և հանգչող մարտիրոսված քաջերի աճյուններին, հարգանքով ու փառքով պսակեցիք Մեծ Հայրենականի և արցախյան ազատամարտի հաղթանակի վետերաններին, Դուք մտաք դպրոցներ ու մշակույթի օջախներ, մարզական ակումբներ, կարոտյալ  ընտանիքներ ու սահմանամերձ համայնքներ:
       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մուտքը մեր երկրի հասարակական կյանք դրսևորվեց որպես հայրենասիրական ոգու հզոր խարիսխ:
       Ձեր սիրտը չդողաց ո՛չ դիպուկահարի գնդակից, ո՛չ մեր ներքին թշնամիների սադրանքներից: Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությանը  հավատարիմ՝ Դուք մնացիք  հայոց պետականության կայունության և Հայոց Ազգային Բանակի աննահանջ մարտիկը:
       Դո՛ւք եք մեր երկրի ներկան ու ապագան, Ձեր և մեր առաջնորդի՝ Խաչիկ Ասրյանի վաստակած բազում պարգևներն ու պատվոգրերն այն ազնիվ ու անշահախնդիր գործի վկայություններն են, որին նվիրվել եք Դուք՝ մեր պետության ազգային քաղաքացիական հասարակությունը ձևավորելու գործում:
       Ցանկալով կայուն ու դեպ հավերժություն գնացող հայրենիք՝ Ձեզ ուզում ենք տեսնել նրա արժանավոր քաղաքացիների շարքում: Առողջ և միասնական եղե՛ք:
      Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ և մաղթում հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի, արծվահայացություն, նոր տարեդարձեր ու նվաճումների նոր գագաթներ:

                   

Անսասան հավատամքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության Նախագահություն

g