logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7
 
g

Խաչիկ Ասրյանի հերթական այցը
 Արցախի արևելյան
սահմանագծի մարտական հենակետեր

31.07.2014 թ.

           «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`  «Հայոց Արծիվներ»     ՀՀԿ,  www.hayocartsivner.am) 2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության և  Հայաստանի  Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում մինչև դեկտեմբեր կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
          «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  հերթական անգամ հյուրընկալվել էր արևելյան Արցախի և Ադրբեջանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին  շնորհավորելու   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձը: Հրամանատարների, սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես Արցախի անկախության պահպանման կարևորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու,   հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը  շնորհավորելու ձեզ`  հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ Արցախի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
       «Հայոց Արծիվները» 4,5-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 565-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի կերտումը:
        Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե´ք կացնասեր սաֆարովյան ցեղապետերի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին: Միշտ գիտակցեք, որ համայն հայության միասնության հիմքը ազգային բանակն է, հայոց Նախագահն է, հայոց պետականությունն է: Միշտ գիտակցեք, որ դուք եք հայրենատեր այն սերունդը, ովքեր անմիջական մասնակիցն եք լինելու հայոց պետականության հզորացմանն այնչափ, որ երբևէ չափավորելու կարիքն է լինելու: Միշտ գիտակցեք, որ դուք եք իրականացնելու մեր ապ ու պապերի մեծ երազանքը՝  մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան ունենալը: Միշտ գիտակցեք, որ հայոց անկախ պետականությունը յուրաքանչյուրիս համար բացարձակ արժեք է այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Իսկ Անկախության ամենամեծ ձեռքբերումը հայ ազգային-ազատագրական պայքարում ծնված, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայոց ազգային բանակն է, որը նույնպես բացարձակ արժեք է յուրաքանաչյուրիս համար այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:
          Կեցցե՛ք դուք,
           Կեցցե՛ հայոց անկախ պետականությունը):
ԼՂՀ Ասկերանի շրջանի սահմանագծի մարտական  հենակետերում կազմակերպած   միջոցառումների ընթացքում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ)  պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ժամանակ խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին և Կազմակերպության ջերմագին բարեկամ, մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին՝  ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Խաչիկ Ասրյանը բարձր գնահատելով բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի ներդրումը հայոց պետականաշինության գործընթացներում Հարություն Քուշկյանին պարգևատրեց «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով :

 

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 565-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 301 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 272 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  40.000 մարդ (www.hayocartsivner.am):

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«Հայոց Արծիվների» հերթական այցը
 Արցախի հյուսիս-արևելյան
սահմանագծի մարտական հենակետեր

03.07.2014 թ.

           «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`  «Հայոց Արծիվներ»     ՀՀԿ,  www.hayocartsivner.am) 2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության,  Հայաստանի  Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձների և ազգային բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում մինչև դեկտեմբեր կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
          «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  հերթական անգամ հյուրընկալվել էր հյուսիսային Արցախի և Ադրբեջանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին  շնորհավորելու ինչպես ազգային բանակի կազմավորման 22-րդ տարեդարձը, այնպես էլ   ԼՂՀ Անկախության 23-րդ տարեդարձը: Հրամանատարների, սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես Արցախի անկախության պահպանման կարևորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու,   հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը  շնորհավորելու ձեզ`  հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ, ինչպես ազգային բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի, այնպես էլ Արցախի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
       «Հայոց Արծիվները» 4,5-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 560-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի կերտումը:
        Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե´ք կացնասեր սաֆարովյան ցեղապետերի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան, և գիտակցելով միշտ եղեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է: Կրեցե´ք ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը,  կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»:
          ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանագծի մարտական  հենակետերում կազմակերպած   միջոցառումների ընթացքում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով
և այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ)  պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:
     
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ժամանակ խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին և Կազմակերպության ջերմագին բարեկամ, մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին՝  ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

 

         «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 560-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 301 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 272 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  40.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«Հայոց Արծիվներ». Շնորհավո՛ր ծնունդդ,
հայոց բանակի մեծն զորապետ

01.07.2014 թ.

           Մեծարգո Սեյրան Մուշեղի
           Հայ ժողովրդի փառապանծ զորավարների շարքում, որպես Արցախյան ազատամարտի հերոս, որպես անպարտելի հրամանատար, ոսկյա տառերով եք գրել Ձեր անունը:
       «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության, շուրջ 44.000 անդամների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով  քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, հայոց ազգային բանակին Ձեր հզոր մարտական էներգիան փոխանցելու հարաճուն կարողություն:
           Դեռ երիտասարդ տարիներից որդեգրելով զինվորականի ճակատագիրը, Ձեր առաքելությունը շարունակեցիք ու ամրագրեցիք Արցախը թշնամուց ազատագրելու օրհասական պահերին, անցաք պատերազմի քառուղիներով ու միջազգային դիվանագիտական ճանապարհներով: Ձեր հմուտ ու շրջահայաց մտքի  զորությամբ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում պաշտպանեցիք խաղաղության իշխանությունը` անխոցելի ու կայուն պահելով ամենօրյա կրակահերթերի ու դիվերսիաների վտանգի տակ գտնվող հայրենի սահմանները:
           «Հայոց արծիվներիս» համար մեծ պատիվ է եւ կայունության գրավական, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ղեկավարում է Ձեզ նման  վստահելի, ռազմական գործի պրոֆեսիոնալ կազմակերպիչ ու ռազմագիր, անսպասելի վտանգների մեջ՝ կայուն ու ողջախոհ, սառնասիրտ եւ վճռական, թշնամու դիպուկահարից մարտիրոսված եւ հերոսացված հայ զինվորականին թաց աչքերով ուղեկցող աննահանջ հայորդին:
Ձեր իմաստնությունն ու ռազմական գործի քաջատեղյակությունը հայոց ազգային բանակի հզորության կայուն գրավականներից են:
           Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մենք ասում ենք՝ եղեք միշտ առողջ եւ ապահովեք հաղթանակների բովով անցած հայոց ազգային բանակի կողքին լինելու Ձեր մշտական ներկայությունը:
           Մենք միշտ եղել ենք Ձեր ձեռքբերումների ու հաղթանակների երդվյալ զինակիրն ու շարունակելու ենք մնալ այդպիսին:

           Աստված Ձեզ եւ Ձեր ընտանիքին պահապան:

Խորին  հարգանքով՝
 «Հայոց արծիվներիս» հայրենասիրական հասարակական
   կազմակերպության հիմնադիր նախագահ
Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ». Շնորհավո՛ր ծնունդդ,
հայոց հայրենատեր Նախագահ

30.06.2014 թ.

            Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ պարոն ՆԱԽԱԳԱՀ
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության,  շուրջ 44.000 անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր հոբելյանական տարեդարձը՝ 60-ամյակը, և մաղթում   քաջառողջություն, ընտանեկան անսահման երջանկություն և նույնքան բեղմնավոր ու ազգօգուտ աշխատանքի շարունակականություն, որն իրականացրել եք Դուք՝ անընդհատ լրացնելով Ձեր վաստակաշատ տարիների հարուստ կենսագրությունը:
Հայոց անկախ պետականության վերականգնումը, որի ակունքներում կանգնած եք եղել Դուք, հայ ժողովրդի ինքնուրույնության և հզորացման խորհրդանիշն է:
Երջանիկ պիտի լինի այն ժողովուրդը, որն ապրում է մարդկության քաոսից սեփական ազգի խոստումնալից ապագան կերտող իր հայրենատեր զավակների ներկայությամբ: Դուք առաջնորդում եք անխոցելի հայրենասերների այն փաղանգը, որոնց լուսաբացը սկսվում է հայրենիքի, անկախ պետականության պաշտպանությամբ, հզորացմամբ, և երեկոն ավարտվում վաղվա օրվա մտահոգությամբ: Արցախյան վերազարթոնքի փառավոր հերոսամարտից մինչև պետականաշինության խնդրահարույց ներկա օրերը Ձեր խոհեմությունը, լրջամտությունն ու ազգային-պետական-հայրենասիրական շահերի օգտին ցուցաբերվող մշտատև սթափությունը ուժ ու համարձակություն է   ներշնչում   հայրենատեր    քաղաքացիներին,   հանձինս  մեզ` «Հայոց Արծիվներիս»` մշտապես Ձեր, հայոց անպարտելի ժողովրդի, ազգային բանակի, հայոց պետականության կողքին լինելու,  մեր դժվար ձեռքբերումները պահպանելու համար:
            Մեծարգո՛ պարոն ՆԱԽԱԳԱՀ, Դուք մշտապես եղել եք Ձեր իմաստուն մտքի զինվորը և Ձեր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել եք հայոց հայրենիքի հզորացմանը: Հայոց հայրենիքի, որի երդվյալ զավակն եք Ձեր աշխատանքային գործունեության ողջ ժամանակաընթացքում՝ Խորհրդային Միության ժամանակներից սկսած պատասխանատու պաշտոններում կենսագրական էջերից մինչև օրս՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի  անչափ պատասխանատու ու պատվավոր պաշտոնում:
        Անգնահատելի է Ձեր վաստակը հայոց պատմության էջերում: Արցախյան ազատագրական պայքարի օրհասական օրերին Դուք մահապարտի վճռականությամբ Ձեզ նվիրեցիք անհավասար պայքարի պայմաններում իր ազատության համար ոտքի ելած պատմական Արցախի ժողովրդի անկախության սուրբ գործին՝ ղեկավարելով ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն...
      Ձեր և մեծանուն հայ հերոսների վճռականության, անկոտրում ոգու, հայրենապաշտության արժեքային համակարգի անկասելի գործադրմամբ հինավուրց հայ ժողովուրդը ազգային-ազատագրական հաղթանակ տարավ 20-րդ դարասկզբին քոչվոր ցեղերի միավորման արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի դեմ: Հայ ժողովուրդը հերոսացվեց նորագույն պատմության մեջ և Դուք նույնպես արժանացաք Արցախի հերոսի կոչմանը...
      Մենք հպարտ ենք, որ ունենք հայրենապաշտ, հոգացավ, բարոյական բարձր արժանիքների տեր ու լրջախոհ հայոց Նախագահ՝ հանձին Ձեզ:
       «Հայոց Արծիվներս» եղել և մնալու ենք մեր հայրենիքի հավատավոր զինվորը, երկրի օրինավոր քաղաքացին, հայրենիքի վտանգի պահին՝ միշտ նրա առաջին պաշտպանը:
       Կրկին ողջունում ու շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով արևշատություն, հայրենիքին խաղաղ լուսաբացներ, իսկ հայ ժողովրդին մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան կերտելու հավատ ու վստահություն:

                                   
Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պահապան:

Խորին հարգանքով`
«Հայոց Արծիվներս» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ
Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի հայտարարությունը
20.06.2014 թ.

         Հայաստանի Հանրապետության ազնվագույն քաղաքացինե՛ր, տեղեկացնում եմ ձեզ, որ անձամբ ես և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը երբեք չենք եղել «Սոցիալական ցանցեր» կոչվող տիրույթում, առավել ևս, երբեք չենք ունեցել և չենք պատրաստվում ունենալ «Խաչիկ Ասրյան» և «Հայոց Արծիվներ» ֆեսբուքյան էջեր:
         Արդի ժամանակշրջանում, հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ գործում է անկեղծության, ճշմարտության սկզբունքները, ցավոք սրտի լինում են նաև տականքներ, ապազգային ոչնչություններ, բանսարկուներ, ովքեր փախչելով իրական կյանքից, ձգտում են իրենց հայատյաց թուրքի արյան տեսակով «Խաչիկ Ասրյան» ֆեսբուքյան կեղծ էջեր բացել և իրականում ջուր լցնել մեր հայրենիքում գործող հայրենատեր անհատների գործունեությունից սարսափածների և իրենց մոր արգանդից դեռ չծնված, բայց արդեն իսկ իրենց հայրենիքը դավաճանած տականքների ջրաղացին:
         Մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ սոցիալական ցանցերում գտնվող և՛ «Խաչիկ Ասրյան» ֆեսբուքյան էջերը, և՛
«
Հայոց Արծիվներ» ֆեսբուքյան էջերը կեղծ են: Ավելին, կոչ եմ անում սոցիալական ցանցերում օրինապաշտ գործունեություն ծավալող ազնվագույն քաղաքացիներին նույն սոցիալական ցանցերում գտնվող կեղծանուն սողուններին տալ համարժեք պատասխաններ...
         Անսեռ ու սարսափած թերուցքնե՛ր, սոցիալական ցանցերում կեղծ էջեր բացելու փոխարեն ավելի լավ է գոնե տարին մեկ անգամ համարձակություն ունեցեք և այցելեք Հայաստանի ու Ադրբեջանի և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր և ձեր սոցիալական ցանցերում ճշմարտացիորեն ներկայացրեք ձեզ և ձեր ընտանիքները արիաբար պաշտպանող հաղթանակած ազգային բանակի արժանավոր սպաների, պայմանագրային զինծառայողների, զինվորների սխրագործությունները: Այլապես դուք կանիծվեք ոչ միայն Աստծո, այլև մի ողջ հերոսական հայ ժողովրդի կողմից:

Հարգանքով՝

«Հայոց Արծիվներ» հայրենական հասարակական
կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» հերթական այցը
Հայաստանի և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր
17.06.2014 թ.
         «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն,  www.hayocartsivner.am) Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալի, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
        «Հայոց Արծիվներ» Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը  Կազմակերպության Նախագահության հետ միասին  հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին  շնորհավորելու Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձը: Հրամանատարների, սպաների, զինվորների և պայմանագրային զինծառայողների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց  Ազգային Բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու,   հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ  տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի հարգելի սպանե´ր, զինվորնե´ր,  պայմանագրային զինծառայողնե՛ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ,    Հայոց      Նախագահ»    կարգախոսով    առաջնորդվող   «Հայոց Արծիվներ»    հայրենասիրական    շարժումը    շնորհավորելու   ձեզ`    Հայոց   Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
     «Հայոց Արծիվները» 4,5-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 560-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև սահմանագծի մարտական  տարբեր հենակետերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումն ու հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող Ազգային Բանակով մենք կարող ենք իրականացնել    մեր    ապ     ու    պապերի     մեծագույն    երազանքը`    մեծ   և    հզոր,    քրիստոնյա Հայաստանի կերտումը:
 
        Հայոց  պետականության սահմաններն անառիկ պաշտպանող, հաղթանակած ազգային բանակի ազնվագույն սպանե՛ր, ենթասպանե՛ր, զինվորնե՛ր, ի՞նչ ենք ունենալու 50,100 տարի հետո: Զուտ հայկական անուն-ազգանուն կրող ապազգային մսակույտե՞ր,  թերուցքնե՞ր, թե՞ ազգային ոգով լեցուն, իրենց նախնիների շիրիմների առջև խոնարհվող, իրենք իրենց մարտիրոսացնող առաջնորդապաշտ սերունդ: Ավելի քան վստահ եմ, որ ձեր սրբազան և ինքնազոհ ծառայության արդյունքում մենք ունենալու ենք հայրենատեր, պատասխանատու և քրիստոնյա սերունդ: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են  ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող քրիստոնյա հայ ժողովուրդը: Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիդ հպարտությունն ու անձնական շքեղությունը հայոց ազգային պետականությունն է, իսկ ազգային  պետականության հիմքը անդավաճան հավատքն է առ Աստված, անընդհատ զարգացող տնտեսությունն է, անընդհատ հզորացող ազգային բանակն է և արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներն են հայոց պետականության: Միշտ գիտակցեք, որ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև, անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան: Միշտ գիտակցեք, որ համայն հայության միասնության հիմքը հայոց Պետականությունն է, ազգային Բանակն է, հայոց Նախագահն է: Կրեցեք  ձեր մեջ նշածս եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ, դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ կեցցե՛ք դուք,  կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ Ազգային Բանակը, կեցցե՛ հայոց Նախագահը, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»: 
       Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական  հենակետերում կազմակերպած  միջոցառումների ընթացքում Կազմակերպության Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով, հուշանվերներով և այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ)  պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:
        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայրենասեր հայորդիներ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՓԲԸ-ի նախագահ Միքայել Վարդանյանին՝   Հայոց  Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 560-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 301 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 272 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  40.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Բացվեց «Հայոց Արծիվների» 301-րդ մասնաճյուղ-գրասենյակը
15.06.2014 թ.

          «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ երեկ   այցելել  էր  ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնք,  որտեղ   պաշտոնապես   բացվեց կազմակերպության   301-րդ մասնաճյուղ-գրասենյակը:
        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղ-գրասենյակների թիվը դարձավ 301:
        ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղական  համայնքում բնակիչները աղ ու հացով,  մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթի ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
       Խաչիկ Ասրյանը, համայնքի բնակիչներին ներկայացնելով կազմակերպության գաղափարախոսությունը,  նշեց,   որ   գյուղապահպանությունը,   արտագաղթի   կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
        Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
            «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը Հորբատեղ գյուղական համայնքի միջնակարգ դպրոցին նվիրեց նաև մարզագույք: Խաչիկ Ասրյանը Հորբատեղ գյուղական համայնքի ղեկավարին և համայնքի դպրոցի տնօրենին նվիրեց ուժի և հզորության խորհրդանիշ սուր և «Հայոց Արծիվների» խորհրդանիշ արծիվ:
Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:

 

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 558-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 301 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 272 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  40.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ նվիրված
երեխաների իրավունքների պաշտպանության օրվան

01.06.2014 թ.

   Հայրենատե՛ր ծնողներ, սիրելի՛ մանուկներ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն ու խանդաղատանքով շնորհավորում եմ մեր մանուկներին հունիսի 1-ի բացառիկ ու կարևոր տոնի կապակցությամբ:
      Դուք մեր լուսաբացներն եք, մեր օջախների առատ լույսը, մեր վաղվա օրը, ծնողների հույսն ու հենարանը, երկրի ապագան, նրա մշակույթը, գիրը, գիտությունն ու պաշտպանվածությունը...
      Ամեն տարի մարդկությունը այս հիշարժան օրը նշում է որպես երեխաների հանդեպ ցուցաբերվող անհրաժեշտ ուշադրության ու խնամքի օր, երեխաներ, որոնք մոլորակի սերն են:
      Հայոց անկախ հանրապետությունը հնարավոր բոլոր միջոցները ներդնում է առողջ սերունդ դաստիարակելու և սերնդի կենսակերպը ապահովելու համար՝ կառուցելով և վերանորոգելով մանկապարտեզներ, դպրոցներ, խաղահրապարակներ, մանկական առողջարանային համակարգեր, մասնագիտացված բուժսպասարկման կենտրոններ...
      Հայոց պետականության հիմնասյունը հանդիսացող հայ ընտանիքի քրիստոնյա մանուկներ, դուք շրջապատված եք հոգատար ու ձեզանով մտահոգ դաստիարակներով,  ուսուցիչներով ու մարզիչներով: Ձեր կողքին են ձեզ անչափ սիրող ձեր ծնողները: Դուք ապրում եք աշխարհի ամենահրաշալի, հին ու բարի, քրիստոնյա աշխարհամասում՝ Հայաստանում, որի վաղվա անկոտրում և հայրենատեր քաղաքացին եք լինելու, նրա պաշտպանն ու տերը:
      Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մանուկներ:

      Եղեք միշտ առողջ ու անհոգ:

Հարգանքով՝
            «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը շրջանավարտներին
23.05.2014 թ.

         Հայոց նորագույն հաղթական պատմություն կերտող հարգարժա՛ն դասախոսներ, ուսուցիչներ, սիրելի՛ ուսանողներ ու դպրոցականներ
        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ուսումնական տարվա ավարտի առթիվ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ուժ, եռանդ՝ գալիք տարիներին նույնպես պատվով շարունակելու ձեր անբասիր ու շնորհակալ աշխատանքը:
        Արցախյան հերոսամարտ հաղթանակած հայ ժողովրդի խոստումնալից ու հպարտ սերունդ, այսօր հնչում է ուսումնական տարվա քո վերջին զանգը: Ջերմորեն շնորհավորելով ձեզ, ձեր կյանքի կարևոր ու շրջադարձային այս անմոռաց պահի համար՝ «Հայոց Արծիվները» կանաչ ճանապարհ է մաղթում բոլորիդ:
        Թանկագին և ազնվագույն երիտասարդներ, ձեզ համար սա ոչ թե վերջին զանգ է, այլ սքանչելի կյանք ոտք դնելու, նաև՝ բարդ ու հակասական աշխարհի դուռը բախելու ազդարար:
         Քայլե՛ք հաստատուն ու նպատակային ձեր վառ գալիքի ճանապարհով, դուք հայոց հայրենիքի փայփայած սերն եք, հույսն ու ապագան:
         Սեփական հայրենիքում ապրելու կոչ եմ անում և հայրենիքը զորացնելու կամք ու հաստատակամություն, ձեր իղձերի Հայաստանը կառուցելու նպատակասլացություն եմ մաղթում ուսումնական տարին ավարտած և մասնագիտական կրթություն ստացած բոլոր երիտասարդներիդ:
          Մեր խորին հարգանքն ու շնորհակալությունը ձեզ՝ պատվելի՛ ուսուցիչներ և դասախոսներ: Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք հրաշալի և հայրենատեր սերունդ ունենք: Նրանք մեր վաղվա  լուսաբացներն են և մեր միակ ու անփոխարինելի հայրենիքի հզոր ուժն ու առաջընթացը:
          Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ հայոց հզոր պետականության գաղափարը ձեր մեջ կրող, արծվային սլացք ունեցող հայրենապաշտ շրջանավարտներ՝ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ:
      Միշտ գիտակցեք, որ դո՛ւք եք հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատավորքաղաքացին ուբնակիչը մեծևհզոր, քրիստոնյա Հայաստանի:
            Մաղթում եմ ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

            Աստված ձեզ և ձեր ընտանիքին պահապան:

Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական
 հասարակական կազմակերպության
 նախագահ  Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» այցը Գյումրիում տեղակայված
 Ռուսաստանի Դաշնության սահմանապահների զորամաս

15.05.2014 թ.

            Մայիսյան փառավոր տոների՝ եռատոնի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`«Հայոց Արծիվներ» ՀՀԿ) Հայաստանի Հանրապետության ազգային բանակի և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
            Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձի առթիվ `«Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ միասին հյուրընկալվել էին Գյումրի քաղաքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորամաս՝ սպաներին, ենթասպաներին, զինվորներին շնորհավորելու հաղթանակի տոնի առթիվ: Միջոցառմանը մասնակցում էին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեվը, հյուրեր:
            Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը իր ելույթում շնորհավորեց ներկաներին Հայրենական մեծ   պատերազմի  հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ և խիստ կարևորեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեությունը Հայաստանում և կազմակերպության ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և սահմանապահ զորքերի հետ:
           Սպաների, ենթասպաների, զինվորների և հյուրերի առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, հայ-ռուսական ռազմաքաղաքական ամուր կապը, սահմանապահ զորքերի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Մեծարգո դեսպան պարոն Վոլինկին, մեծարգո մարզպետ պարոն Ցոլակյան, հարգարժան հյուպատոս պարոն Կոնիշեվ, հարգարժան սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հարգարժան հյուրեր, սիրելի արծիվներ, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ`  հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, ենթասպաներիդ, զինվորներիդ  Հայրենական   մեծ պատերազմի հաղթանակի  69-րդ  տարեդարձի կապակցությամբ:
         Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայրենական   մեծ  պատերազմում   ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ:
        Միշտ եղեք հոգեպես ուժեղ, հզոր, միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող ձեր արժանապատիվ ծնողները: Միշտ գիտակցեք, որ հայ-ռուսական դարավոր բարեկամության հիմքը դո՛ւք եք՝ հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներ, ենթասպաներ, զինվորներ: Այո, դո՛ւք եք, որովհետև դուք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնում խղճներիդ և ասում, ես քո կենդանի սուրն եմ Հայաստան, որ քեզ հաղթություն պիտի բերի, և այդ հաղթությունը դուք եք բերելու Հայաստանի և հայ ժողովրդի համար...»:
          Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ Խաչիկ Ասրյանը դեսպան Իվան Վոլինկինին և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին նվիրեց ուժի և հզորության խորհրդանիշ Սուր և «Հայոց Արծիվների» խորհրդանիշ Արծիվ: Թանկարժեք իրային նվերներով՝ ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով պարգևատրվեցին մի շարք սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հյուրեր: Տոնական շքերթից հետո տեղի ունեցավ հայկական, ռուսական հայրենասիրական համերգ՝ Երևան քաղաքի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի աշակերտ-աշակերտուհիների մասնակցությամբ:
         Մայիսյան փառավոր տոների՝ եռատոնի միջոցառումների շարքը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Խաչիկ Ասրյանը ներկաների առջև խորին շնորհակալություն հայտնեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար:

 

        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 557-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  44.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյան. Շնորհավո՛ր եռատոնդ, Հայրենիք
08.05.2014 թ.

               Արցախյան փառավոր հերոսամարտում հաղթանակած հերոսական հայ ժողովուրդ.
            Մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և դարավոր աղետների ու փառապսակ հաղթանակների միջով անցած հայրենատեր հայ ժողովրդին` անչափ նշանակալից եռատոնի կապակցությամբ և իմ մաղթանքներն եմ հղում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր հայորդիներին՝ ցանկանալով խաղաղություն, ուժ և միասնություն:
               Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի արժանավոր զավակների, ովքեր պատերազմի գողգոթայով անցան և իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին հայրենիքին:
               Մենք հպարտ ենք, որ չնայած թշնամու ահռելի կուտակումներին, 1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց անառիկ բերդաքաղաք Շուշին:
Խոնարհում ու փառք՝ Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցներին ու մարտում հերոսաբար ընկած մարտիրոսվածներին:
               Փառք ու պատիվ՝ Հայոց Ազգային Բանակի  կազմավորման ակունքներում  կանգնած հայկական կամավորական ջոկատների հերոս երկրապահներին, որոնք անզեն ու անպատրաստ, սակայն ոգով արի ու հայրենատեր, առաջինը ոտքի ելան հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար:
               Փառք ու պատիվ՝ մայիսի 9-ին ստեղծված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին ու նրա քաջարի հրամանատարներին՝ թվացյալ խաղաղության այս օրերին բազում հակասությունների մեջ Արցախն անխոցելի պահելու, դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը հպարտությամբ սերունդներին փոխանցելու համար:
             Փառք ու պատիվ՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի մեր հերոսներին:
               Խոնարհում քեզ՝ Եռաբլուր, եռատոնդ հավերժության ջահն է քո:
               Խոնարհում Ձեզ՝ հայոց մայրեր, Դուք արծիվ որդիներ եք հայրենիքին նվիրել:
               Շնորհավո՛ր տոնդ, Հայրենիք, թող խաղաղությամբ բացվեն գալիք լուսաբացներդ մինչև հավերժություն

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Ոստիկանի օրվա առթիվ

16.04.2014 թ.

                Փառապա՛նծ  ոստիկան
                20-րդ դարավերջին հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ վերականգնված հայոց նորանկախ հանրապետության ամենամեծ ձեռքբերումներից մեկը դարձավ կայացած իրավական համակարգը` ի դեմս Հայաստանի Հանրապետության ոստիկանության:
                Փառաբանության ու դրվատանքի արժանի ճանապարհ է անցել հայոց ոստիկանությունը: Հայաստանի երեք հանրապետություններում էլ ոստիկանությունը ձևավորել է կայուն համակարգ և հպարտության արժանի կենսագրություն: Այսօր էլ շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները և դրանք ամրագրելով արցախյան հերոսամարտում ընկած իր քաջարի զավակների բացակա ներկայությամբ, Ձեր սթափ և արհեստավարժ գործունեության ներքո  ոստիկանությունը պատասխանատվությամբ է ներկայացնում հայ հանրության շահերը՝ որպես նրա անվտանգության և իրավունքների լիարժեք պաշտպանի:
                «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ հայոց ոստիկանության 96-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին  առողջություն, երկարակեցություն և անվտանգ ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցության:
                Փա՛ռք ու պատի՛վ հայոց ոստիկանությանը:
                Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պահապան:

Հարգանքով՝
                  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության նախագահի

 նոր աշխատակազմի ցուցակը

ՀՀ, ք. Երևան, 23.03.2014 թ., ժամը՝ 13.00
  1. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ  Խաչիկ Ասրյան
  2. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կազմակերպչական հարցերը համակարգող փոխնախագահ  Արմեն Կիրակոսյան
  3. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղերի գործունեությունը համակարգող փոխնախագահ, Կազմակերպության քարտուղար  Խաչատուր Մաթուլյան
  4. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության սոցիալական հարցերը համակարգող փոխնախագահ Վահան Հասրաթյան
  5. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ-աշխատակազմի ղեկավար, Կազմակերպության մարզամշակութային հանձնաժողովի նախագահ  Տիգրան Առաքելյան
  6. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Տիգրան Բաբախանյան
  7. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության հանձնաժողովի նախագահ, Կազմակերպության նախագահի խորհրդական  Մհեր Եղիազարյան
  8. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մտավորականության հետ կապերի և կանանց հանձնաժողովի նախագահ, Կազմակերպության նախագահի խորհրդական,  գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյան
  9. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կրթօջախների հետ կապերի հանձնաժողովի նախագահ  Էվելինա Բաբախանյան
  10. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առողջապահության հարցերի հետ կապված հանձնաժողովի նախագահ  Սարգիս Ղուկասյան
  11.  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման հանձնաժողովի նախագահ, փոխգնդապետ  Սամվել Խաչատրյան
  12. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահի գլխավոր խորհրդական Ավետ Հարությունյան
  13.  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահի խորհրդական Արծրուն Եղիազարյան
  14.   «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահի խորհրդական Արտակ Հարությունյան
  15.  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահի խորհրդական  Արտակ Բաբայան
  

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության նախագահ՝   Խաչիկ Ասրյան

Ուղենիշ
«Հայոց արծիվների» երկամյա գործունեության
(Հռչակվել է 2014թ. մարտի 15-ին` հայրենասիրական հասարակական
կազմակերպության 3-րդ համագումարում)

Առաջին` «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն այսուհետ ևս նպաստելու է Հայաստանի Հանրապետության օրենքների և պետականամետ, հայրենապաշտ գաղափարների անշեղ ու համակողմանի իրականացմանը:
Երկրորդ` «Հայոց արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեծ եռանդով  շարունակելու է համագործակցությունը պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների հետ` հանուն օրինականության, ժողովրդավարության, հանուն համայնքների զարգացման ու սահմանամերձ գյուղերի ամրապնդման և հանուն ՀՀ քաղաքացիների բարեկեցության:
Երրորդ` «Հայոց արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպությունն անդուլ պայքար է մղելու հայոց գենը վտանգող արատավոր երևույթների` կոռուպցիայի, աղանդավորության, թմրամոլության, այլասերվածության դեմ:
Չորրորդ` «Հայոց արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կշարունակի և կընդլայնի համագործակցությունը հայոց ազգային բանակի հետ` հանուն ազգային բանակի անընդհատ հզորացման և մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման:
Հինգերորդ` «Հայոց արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայկական բարձրավանդակում գործող ամենազանգվածային, ազգային-պետական-հայրենասիրական  գաղափարներով առաջնորդվող հայրենասիրական շարժումն է, և մեր նպատակն է լինելու կազմակերպության շարքերն այսուհետ եւս համալրել  նվիրյալ, պետականամետ ու հայրենատեր  հայորդիներով:
Վեցերորդ` հայոց պետականության անընդհատ զարգացման, այդ թվում և ազգային բանակի հզորացման գործընթացներին անընդհատ մասնակցելու ժամանակ անվերապահորեն կատարել ՀՀ նախագահ ու զինված ուժերի գրագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամաններն ու որոշումները:

Յոթերորդ` «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայ ժողովրդի պատմական հայրենիքի` հայկական բարձրավանդակի արժանավոր ժառանգորդն է և հզոր ու միասնական Հայաստանի պահանջատերն ու այդ գաղափարն իրականացնողը:

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ
«Հայոց արծիվներ»  հայրենասիրական հասարակական
 կազմակերպության նախագահ

«14» «13» «12» «11» «10» «9» «8» «7» «6» «5» «4» «3» «2» «1»