logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7
«Հայոց Արծիվների» պատասխանը անանուն լրագրողին
05.09.2012թ

Հարգելի խմբագրություն, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը մեծ հարգանք է տածում դեպի զանգվածային լրատվամիջոցները: Սակայն ընթերցելով անցած շաբաթվա ուրբաթ օրը ձեր թերթում տպագրված «Արծիվն ու բազե» հոդվածը, խոր հիասթափություն ապրեցինք հոգին վաճառած, ամեն վայրկյան ստրուկի պես ապրող անանուն լրագրողի տեսակի համար:
Վարձու լրագրողը, վախը սրտում, փորձում էր ընթերցողի համար ղարաբաղցի նախշուն բաջու հորինած կերպարով ցեխ շպրտել նորանկախ Հայաստանի 20-ամյա պատմության մեջ հայրենասիրական մեծագույն աշխատանքներ իրականացրած, ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող, աշխատասիրությամբ և մեծ պատասխանատվությամբ օժտված եզակի անհատներից մեկի` «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանի գործունեությանը:
Մենք, 10 տարուց ավել լինելով Խաչիկ Ասրյանի կողքին,  շփվելով նրա հետ,  հասկացանք, ընդունեցինք մեր մեջ հայ մարդու արժանապատվության, հայրենասիրության, աշխատասիրության, պատասխանատվության արժեքները բացառապես Խաչիկ Ասրյանի շնորհիվ:
Հայաստանի Հանրապետության 200 համայնքներում գործող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 200 մասնաճյուղերի օպերատիվ խմբերի, Կազմակերպության Նախագահության անունից խիստ վրդովմունք ենք հայտնում այն զանգվածային լրատվամիջոցների անանուն լրագրողների վաճառած հոգիներին, միաժամանակ այդ հոգիները գնած այլասերված հովանավոր «պապաներին», ովքեր շեղվել են ինչպես լրագրողի մասնագիտական ճշմարիտ ու սուրբ ուղուց, այնպես էլ իրենց ընտանիքների բարոյականությունից: Միաժամանակ առաջին անգամ խիստ կարևոր հարցեր ենք ուզում ուղղել նույն այդ անանուն, ողորմելի լրագրողներին` լրատվության դաշտում ձեր գրչով անպատժելի քիլլեր աշխատելուց բացի, երբևէ ձեզ մտահոգե՞լ է հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, հարևան հորինված պետությունների թշնամանքը հայերի հանդեպ և հայոց պետականության առջև ծառացած արտաքին մարտահրավերները: Իհարկե, ո՛չ: Երբևէ ձեզ հետաքրքրե՞լ է ձեր, ձեր ընտանիքների, հայ ժողովրդի անդորրը պաշտպանող հայ զինվորներին տեսակցելը` թե զորամասերում, և թե խրամատներում: Իհարկե, ո՛չ: Երբևէ դուք հասարակական հիմունքներով այցելե՞լ եք Հայաստանի Հանրապետության 915 համայնքներից թեկուզ 5 համայնք` տեղեկանալու բնակչության հոգսերից և փորձելու աջակցել անծանոթ բնակիչներին: Իհարկե, ո՛չ: Երբևէ դուք կարողա՞ցել եք 50-ից 100 մարդ համախմբել ձեր շուրջը և գոնե 1 ժամ ուղղորդել, համակարգել այդ մարդկանց` հայրենանվեր, օգտակար աշխատանք կատարելու համար: Իհարկե, ո՛չ: Եվ այսպես շարունակ…
Պատվիրված և հորինված հոդվածների փոխարեն գոնե մեկ անգամ ճշմարտացիորեն անդրադարձ կատարեք 27.000-ից ավել մարդկանց համախմբող Խաչիկ Ասրյանի 20-ամյա հասարակական, ազգային, պետական անձնուրաց և օրինակելի գործունեությանը:
Մի՞թե ձեզ չի հետաքրքրում, թե ինչպես Խաչիկ Ասրյանը 21 տարեկանում (1991 թվականին) Գորիս քաղաքում ստեղծեց «Նժդեհյան Գայլախում»  ամենաերիտասարդ ջոկատը և մասնակցեց Լաչինի հարավային սահմանների ինքնապաշտպանությանը` լուսահոգի գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարության ներքո: Մի±թե ձեզ չի հետաքրքրում, թե ինչպես Խաչիկ Ասրյանը սյունյաց աշխարհում կարողացավ 8000-ից ավել երիտասարդներ համախմբել իր շուրջը և իրականացնել 1500-ից ավել ռազմահայրենասիրական, հայրենասիրական միջոցառումներ (www.hayocartsivner.am): Մի՞թե ձեզ չի հետաքրքրում, թե ինչպես Խաչիկ Ասրյանը, վերջին 5 տարիներին լինելով պետական պաշտոնյա, 8-ից 10 անգամ աճ արձանագրեց հանրապետությունում մասսայական սպորտի տարածման և առողջ ապրելակերպի արմատավորման գործընթացներում: Մի՞թե ձեզ չի հետաքրքրում, թե ինչպես Խաչիկ Ասրյանը վերջին 2 տարում հասարակական հիմունքներով, յուրաքանչյուր շաբաթ, կիրակի օրերին այցելություններ կատարեց Հայաստանի Հանրապետության 450-ից ավել համայնքներ, և 200 համայնքներում հիմնադրեց «Հայոց Արծիվներ» 200 մասնաճյուղեր ու կազմակերպեց 400-ից ավելի հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ`«Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով` 200 համայնքների դպրոցներին հատկացնելով մարզագույք, ինչպես նաև մշտական այցելություններ կատարելով գրեթե բոլոր զորամասեր` պարգևատրելով բազմաթիվ զինվորների և սպաների: Մի՞թե ձեզ չի հետաքրքրում, թե վերջին 2 տարում Խաչիկ Ասրյանը ինչպես կարողացավ Երևան քաղաքում երեք խոշոր միտինգներ կազմակերպել` 5000, 7000, 10.000-ից ավելի «արծիվներով» (www.hayocartsivner.am): Մի՞թե ձեզ չի հետաքրքրում, թե ինչպես Խաչիկ Ասրյանը երիտասարդ տարիքից` 1991 թվականից սկսած, առանց լուրջ հովանավորների, լուրջ ներդրումների  կարողացավ ինքնահաստատվել ու լայնածավալ գործունեություն իրականացնել: Այդ ամենը բացառապես իր Հավատքի, իր անկոտրում կամքի, վճռականության,  աշխատասիրության ու իր պատասխանատվության շնորհիվ է:
Ինչ վերաբերում է վերջին օրերին մամուլում շահարկվող և դիտավորյալ խեղաթյուրված այն լուրին, թե իբրև կառավարության շենքի առաջ միջադեպ է տեղի ունեցել Խաչիկ Ասրյանի և որդեկորույս մայրերի միջև, նույնպես լկտի սուտ է: Ավելին, Խաչիկ Ասրյանը միշտ էլ խորին հարգանք է տածել և տածում ցանկացած ազատամարտիկի, նրա ընտանիքի և որդեկորույս մայրերի հանդեպ: Հերթական կառավարության նիստից առաջ որդեկորույս մայրերը, ովքեր անընդհատ անպատվում էին պետական պաշտոնյաններին,  նկատելով Խաչիկ Ասրյանին, ոչ կոռեկտ բառապաշարով ընդառաջ են եկել նրան, իսկ Խաչիկ Ասրյանը, խույս տալու փոխարեն, անձամբ  մոտեցել է հավաքված մայրերին և 50-ից ավելի մարդկանց, այդ թվում ոստիկանների ու լրատվամիջոցների, որոնց առջև փորձել է ճշտել, թե ինչո՞ւ  են այդպիսի թշնամանքով վերաբերվում իրեն, և արդյոք սևազգեստ մայրերը ծանո՞թ են Խաչիկ Ասրյանին ու նրա գործունեությանը, և առհասարակ, ինչո՞ւ են այդքան ատելություն ցուցաբերում հայրենի պաշտոնյաների հանդեպ: Խաչիկ Ասրյանը նորից անտեղի արժանանալով մայրերի կողմից հնչեցվող ոչ կոռեկտ արտահայտություններին, առանց այլևայլությունների, շատ հանգիստ մտել է կառավարության շենք: Ահա սա է ողջ եղելությունը:
Անանուն լրագրողներ, գիտե՞ք ինչու չեք կարողանում արժանապատիվ ապրել և ծառայել լրատվական տեղեկատվության ձեր սուրբ գործին, որովհետև այս ժամանակաշրջանում ձեր ամենամեծ ու գլխավոր մասնագիտությունը դարձրել եք  բանսարկությունը (մունտիլովկան):
Ուշքի՛ եկեք անանուն ապերախտ լրագրողներ, այլապես ամեն օր կերտելով կեղծ, շինծու պատմություններ` դուք կանիծվեք ոչ միայն հասարակության, այլ նաև Աստծո կողմից:
Ընդհանրացնելով այս ամենը` փաստում ենք, որ, այո՛, օտարածին ուժերի կողմից, որոնց մեջ է նաև ներքին տականքը, անանուն և վարձու լրագրողների միջոցով անընդհատ փորձ է արվում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարներով առաջնորդվող շարժումներին, կազմակերպություններին հորինված պատմություններ վերագրել, ինչը, բնականաբար, չի հաջողվի իրենց քաղաքացիական, ճշմարիտ տեսակն ուրացած խառնածիններին:

«Հայոց Արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը, իր 200 մասնաճյուղերի օպերատիվ խմբերի հետ միասին, խորհուրդ է տալիս  իրենց հոգիները սատանային վաճառած անանուն լրագրողներին զերծ մնալ նման հակահայկական, ապերախտ և անշնորհակալ գործողություններից` միաժամանակ կոչ անելով բոլոր լրագրողներին` հասարակությանը  ներկայացնել միայն ու միայն իրականությանը համապատասխանող տեղեկատվություն:

                                  

                                                                  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության Նախագահություն,
«Հայոց Արծիվնե»  հայրենասիրական հասարակական
կազմակերպության 200 մասնաճյուղերի օպերատիվ խմբեր

«Հայոց Արծիվները» դատապարտում է թերուցքային Ալիևի գործողությունները

31.08.2012թ.

2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում հորինված Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարելով գլխատեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
          Սգացող լուրը ցնցեց ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ողջ Եվրոպային:
          Եվրոմիության անդամ Հունգարիայի կառավարությունը Բուդապեշտում դատապարտեց ադրբեջանցի տականքին
          Այսօր` 2012 թվականի օգոստոսի 31-ին Երկիր մոլորակում բնակվող հայ ժողովուրդը նորից ցնցում ապրեց` տեղեկանալով, որ ինչ-որ օլիգարխ-գործարարի աջակցությամբ Հունգարիայի կառավարությունը խուժան Ալիևի հովանավորյալ, մարդասպան Սաֆարովին հանձնել է Ադրբեջանի մարդակեր իշխանություններին:
          Սաֆարովին «հերոսի» վայել դիմավորելուց անմիջապես հետո Հեյդարի սրբապիղծ որդի, իրեն Ադրբեջանի նախագահ հռչակած Իլհամ Ալիևը ի սկզբանե խրախուսելով Սաֆարովի հանցագործությունը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին...
          «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը իր վրդովմունքն է հայտնում Հունգարիայի կառավարության քմահաճ, կողմնակալ և անգրագետ գործողությունների վերաբերյալ, միաժամանակ խստորեն դատապարտելով հայատյացության հիմնադիրներից մեկի` խառնածին Իլհամ Ալիևի համաներումը:
          «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերության Նախագահությունը շատ լավ գիտակցելով իլհամիկների, սաֆարովների ատելությունը հայության հանդեպ, միաժամանակ գիտակցելով նրանց վախվորած գործողությունները, պարտվողական և մեռած տեսակները հայտարարում է, որ անկախ այսօրվա համաներման շոուից «Հայոց Արծիվները» միշտ հետևողական է լինելու ոչնչացնելու այն տականքների գործողությունները, որոնք վնաս են պատճառում հայ ժողովրդի արժանապատվությանը, նրա զարգացմանը, հայոց պետականության սահմանների անվտանգությանը:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերության Նախագահություն

‹‹Հայոց Արծիվները›› պաշտպանում են Բակո Սահակյանին
02.07.2012թ.

Արժանապատի՛վ արցախցիներ,
Հայ ազգային ազատագրական պայքարում ծնված, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անպարտելի քաղաքացիները սույն թվականի հուլիսի 19-ին ընտրելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ՝ ապագա 5 տարիներին Արցախը էլ ավելի անվտանգ դարձնելու, անընդհատ զարգացնելու, ժողովրդավարության հիմքերը քաղաքացիների շրջանում անընդհատ ամրապնդելու համար:
‹‹Հայոց Արծիվներ›› հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ‹‹Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ›› կարգախոսը, առաջնորդվելով Ազգային-Պետական-Հայրենասիրական գաղափարախոսությամբ, ընդամենը 2,5 տարվա ընթացքում իր կողմից հիմնադրած 200 մասնաճյուղերում անդամագրված ավելի քան 25.000 քաղաքացիների հետ միասին կազմակերպել է 400-ից ավել հայրենասիրական միջոցառումներ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր վարչական շրջաններում, տարբեր զորամասերում: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանի մեծագույն ներդրումը հայկական 2-րդ հանրապետության՝ Արցախի պետականության կայացման, զարգացման, արցախյան փառավոր հերոսամարտում կարևորագույն դերակատարում ունենալու, սահմանների պաշտպանության, բանակաշինության, արցախյան ժաղովրդավարության, արցախցու արժանապատվության պահպանման գործում`  Կազմակերպության Նախագահությունը միանշանակորեն պաշտպանում է Բակո Սահակյանի թեկնածությունը և կոչ է անում Արցախի հաղթանակած քաղաքացիներին հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցող նախագահական ընտրություններում քվեարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանի օգտին, ինչն էլ նշանակում է քվեարկել յուրաքանչյուր արցախցու լուսավոր ապագայի, անընդհատ հզորացող Արցախի համար:

Աստված բոլորիս պահապան:

‹‹Հայոց Արծիվներ›› հայրենասիրական հասարակական
կազմակերպության Նախագահություն

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

22.06. 2012 թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունըորդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից մինչև այսօր իրականացրել է 395-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել 200 մասնաճյուղ-գրասենյակ` Հայաստանի Հանրապետության 24 քաղաքային և 176 գյուղական համայնքներում, իսկ Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25.000 մարդ: Ըստ Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի` «Հայոց Արծիվների»  գործունեության գերնպատակը մեկն է. Կազմակերպության որդեգրած գաղափարախոսությունը և կարգախոսը մտցնել յուրաքանչյուր հայ ընտանիք, հայ մարդու արյան մեջ:
          ՀՀ զինված ուժերի կազմավորման  20-րդ տարեդարձին նվիրված 20 խոշոր միջոցառումների շարք է սկսել «Հայոց Արծիվնե» Կազմակերպությունը, որոնք  անցկացվում են ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում: Միջոցառումներն անցկացվում են մի շարք ուղղություններով` ռազմահայրենասիրական, մշակութային, սպորտային, բնապահպանական ոլորտներում:
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը կազմակերպել է հերթական ռազմահայրենասիրական աննախադեպ միջոցառում` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման  20-րդ տարեդարձին: Միջոցառման անմիջական մասնակիցները  «Հայոց Արծիվներ» ՀՀԿ 200 մասնաճյուղերի ղեկավարներն ու Կազմակերպության Նախագահությունն է, ինչպես նաև Հայաստանում գործող զանգվածային լրատվամիջողները: Հայաստանում գործող զանգվածային լրատվամիջոցները:
          Միջոցառման հիմնական նպատակն է հասարակության, այդ թվում` զինվորների, ենթասպաների, սպաների շրջանում էլ ավելի արժևորել ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը, նրանց գործունեության կարևորությունը, միաժամանակ միշտ ամուր պահել զանգվածային լրատվամիջոցներ-հասարակական կազմակերպություններ-ազգային բանակ համագործակցությունը, իսկ մյուս կողմից նման միջոցառումների շնորհիվ ԶԼՄ-ները առավել կիրազեկվեն, կծանոթանան զինվորի առօրյային, ինչպես նաև անմիջական մասնակցություն կցուցաբերեն կրակային պատրաստվածության մեջ:
          «Հայոց Արծիվները» և զանգվածային լրատվամիջոցները հյուրընկալվեցին սպաներին, ենթասպաներին, զինվորներին` շնորհավորելու ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը: «Հայոց Արծիվներ» առաջնորդ, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար  Խաչիկ Ասրյանը խիստ կարևորում է նման հայրենասիրական ծրագրերի իրականացումը, հատկապես հասարակության շրջանում. (խոսք` Խաչիկ Ասրյան … միշտ եղեք հոգեպես ուժեղ, հզոր, միշտ իմացեք, որ դուք եք հաղթանակած պետության հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, միշտ գիտակցեք հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, միշտ գիտակցեք հորինված ադրբեջանական ցեղի ցեղապետների կողմից հնչեցվող ամենօրյա ռազմատենչ հայտարարությունների վտանգը, և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը հայոց ազգային բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` այսօր  ավելի, քան երբևէ դուք կլինենք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, այդ ժամանակ ես կասեմ Ձեզ. «Կեցցե'ք դուք, կեցցե' հայոց ազգային բանակը, կեցցե' հայոց Նախագահը, կեցցե' Հայաստանի Հանրապետությունը»), -իր ոգեշունչ ելույթում  նշում է Խաչիկ Ասրյանը:
ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժարանում յուրաքանչյուր ԶԼՄ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ ինքնաձիգով կրակեց մինչև 15 փամփուշտ: Ըստ Խաչիկ Ասրյանի, յուրաքանչյուր լրատվամիջոցի ներկայացուցիչ գոնե տարին առնվազն մեկ անգամ պետք է գրիչը, տեսախցիկը փոխարինի ինքնաձիգով, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա պաշտպանել հայոց պետականության սահմանները:

Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«Հայոց Արծիվներ». «Հայրենասիրությունը գաղափարախոսություններից
հզորագույնն է»

10.05.2012 թ.

Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2012 թվականը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարել է Ազգային Բանակի տարի, և հունվարից մինչև դեկտեմբեր «Հայոց Արծիվները»  Ազգային Բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման տեսքով:
Հայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, երիտասարդների, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումը և ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարևորումը հայ հասարակության շրջանում:
Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում, մայիսյան փառավոր հաղթանակների կապակցությամբ «Հայոց Արծիվներ»   Կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ երեկ հյուրընկալվել էր ՊՆ 5-րդ բանակային կորպուս՝ շնորհավորելու և՛ ազգային բանակի 20-րդ տարեդարձը, և՛ մայիսյան փառավոր հաղթանակները: ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի 5 զորամասերի սպաների, ենթասպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց Ազգային Բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց   և՛ Ազգային Բանակի   20-րդ տարեդարձի և մայիսյան փառավոր հաղթանակների կապակցությամբ: (Խոսք` Խաչիկ Ասրյան. «Հայոց Ազգային Բանակի պատվարժա՛ն գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ,  սիրելի՛ արծիվներ, հարգարժա՛ն լրատվամիջոցներ.
Բազմաթիվ անգամ ես ելույթ եմ  ունեցել ինձ հարազատ ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում և խոսքս միշտ սկսել եմ Լեռնահայաստանի  հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհի պատգամներից. «Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով», ես ավելացնում եմ. «Հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է. սերն ու պաշտամունքը  առ Աստված, սերն ու պաշտամունքը  հայոց պետականության, քո ընտանիքի,  նահատակված և կենդանի հերոսների, քո նախնիների հանդեպ, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Ահա՛ հայրենասիրությունը հայոց: Զորավար Նժդեհը շարունակում էր. «Բավական չէ իր ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը, լինել»: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատվելի սպաներ, ենթասպաներ, զինվորներ: Այո՛, դուք եք, որովհետև դուք եք կարողանալու արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնել խղճներիդ և ասել. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի», և այդ հաղթությունը դուք եք բերելու Ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը 2012 թվականը հայտարարել է Ազգային Բանակի տարի` նվիրված Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձին, և 20 խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք է իրականացնում Ազգային Բանակի տարբեր զորամասերում, միջոցառումներ, որոնց գերնպատակն է բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի, հայ սպայի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, հայ երիտասարդի, ընդհանուր առմամբ հայ հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումը և ազգային բանակի անգնահատելի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում: Այսօր նաև եռատոն է՝ Հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի տոն: «Հայոց Արծիվներ»  հայրենասիրական շարժման և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ` Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի և եռատոնի կապակցությամբ: Միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր: Միշտ իմացեք, որ դուք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի, հաղթանակած քաղաքացին և զինվորը:  Միշտ իմացեք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցեք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամենօրյա հնչվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նաև նրանց պարտվողական հոգեբանությունը: Միշտ գիտակցեք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ ոգին, հաղթանակած ոգին, արցախյան փառավոր հերոսամարտը, միշտ գիտակցեք նահատակված հերոսների շիրիմների առջև խոնարհվելու անհրաժեշտությունը և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ: Իսկ միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և այդ ժամանակ ես կասեմ Ձեզ. «Կեցցե՛ք դուք, կեցցե՛ Ազգային Բանակը, կեցցե՛ հայոց Նախագահը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»):
Տոնական միջոցառման ընթացքում «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեցին զորամասերի սպաներ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով պարգևատրվեցին զորամասերի 60-ից ավել զինծառայողներ:
Միջոցառումների շարքն ավարտվեց հայրենասիրական երգերի կատարմամբ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 390-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 200 մասնաճյուղ-գրասենյակ Հայաստանի Հանրապետության 24 քաղաքային և 176 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  25.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

g