logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7
«Հայոց Արծիվների» շնորհավորանքը Սերժ Սարգսյանին
21.02.2013թ.

Հայաստանի Հանրապետության պատվարժա´ն Նախագահ,
փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում տարած Ձեր փառահեղ հաղթանակը մեծ ոգևորություն և ցնծություն պատճառեց Ձեզ վստահող և հավատացող հայ ժողովրդին, այն ժողովրդին, որը, քվեարկելով Ձեր օգտին,  ընտրեց ապահով ու բարեկեցիկ կյանքի ուղին, որը կրկին իր ապագան վստահեց Ձեզ՝ այն լուսավոր ու  պայծառ տեսնելու ակնկալիքով:
Մենք բոլորս համոզված ենք ու վստահ, որ Դուք Հայաստանը կդարձնեք «երազի երկիր», ուր հայը կապրի խաղաղ, անհոգ ու երջանիկ:
Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության բազմահազարանոց հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ ուժ ու կորով, հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի և երկաթյա առողջություն: Թող Ձեր պաշտոնավարման տարիները լինեն վերելքներով լի, սահուն ու առանց խոչընդոտների: Մենք համոզված ենք, որ Դուք որպես հանրապետության լավագույն Նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար, Ձեր հայրենասիրությամբ, խելամտությամբ, իմաստնությամբ ու առաջնորդելու բարձր ձիրքով օրինակ կծառայեք շատ ու շատ պետությունների ղեկավարների:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Աստված պահապան Ձեզ և հայ ժողովրդին:

Հարգանքով՝  Խաչիկ Ասրյան
և  «Հայոց Արծիվներ»  հայրենասիրական հասարակական
կազմակերպության Նախագահություն

«Հայոց Արծիվները» կոչ է անում ընտրել գերագույն գլխավոր հրամանատար
15.02.2013թ.

Հայաստանի Հանրապետության արժանապատի´վ  քաղաքացիներ
Երկիր մոլորակում բնակվող յուրաքանչյուր ժողովրդի, ազգի, պետության համար տեղի ունեցող  ցանկացած համապետական ընտրություն առաջին հերթին նպաստում է տվյալ պետության քաղաքացիների ապագա 5 տարիների բարեկեցությանը, առաջընթացին, զարգացմանը:
Սույն թվականի փետրվարի 18-ին հայ ազգի, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պատմական իրադարձություն է, քանզի յուրաքանչյուրս ապրելով, արարելով ի վերուստ տրված Հայկական բարձրավանդակում, շրջապատված լինելով հայ ազգի հանդեպ մեծագույն թշնամանք ցուցաբերող հարևան հորինված պետություններով, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ընտրող քաղաքացի պետք է  քաջ գիտակցի, որ ինքը առաջին հերթին ընտրելու է գերագույն գլխավոր հրամանատար, այնուհետև հանրապետության նախագահ: Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների 7 թեկնածուներից ո՞վ կարող է 21-րդ դարի արտաքին ամենօրյա հակահայկական մարտահրավերների ժամանակահատվածում արժանավայել, պատասխանատու ձևով լինել Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր փորձառու հրամանատար: Այս հրատապ և կարևորագույն հարցն է, որ յուրաքանչյուրս բացեիբաց՝ ընտանիքում, հասարակության մեջ պետք է քննարկենք ազնվորեն՝ առանց սխալվելու իրավունքի:
Պատվարժա´ն քաղաքացիներ
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը և Կազմակերպությանը   կամավոր  հիմունքներով անդամագրված 32.000-ից ավել հայրենասեր անդամները իրենց ընտանիքներով արդեն իսկ կայացրել են իրենց քաղաքացիական սրբազան որոշումը՝ փետրվարի 18-ին ընտրել գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ: «Հայոց Արծիվները», որդեգրելով «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, շատ լավ գիտակցում է, որ համայն հայության միասնության հիմքը հայոց պետականությունն է, ազգային բանակն է, հայոց նախագահն է: «Հայոց Արծիվները» շատ լավ գիտակցում է, որ ընտրելով Սերժ Սարգսյանին` ապագա 5 տարիներին յուրաքանչյուրս ականատեսն ենք լինելու ոչ միայն մեր ընտանիքների բարեկեցությանը, անընդհատ զարգացմանը, մեր հայրենիքի ներքին անվտանգությանը, ապահովությանը, այլ նաև հայ տեսակ ունեցող մարդու, ընդհանուր առմամբ հայոց պետականությանը վերաբերող արտաքին ապահովությանը, ասել է թե՝ դեպի ապահով Հայաստան:
Արդի պատմական ժամանակահատվածում Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը եզակի այն անհատականությունն է, որը, գիտակցաբար անցնելով հայ ազգային ազատագրական պայքարի թոհ ու բոհի միջով, արցախյան հերոսամարտի միջով, մեծագույն դերակատարում ունենալով ազգային բանակի կայացման, հզորացման գործընթացներում, առանց հետ նայելու, առանց փախչելու ամեն օր Հայաստանի ներքին և արտաքին խնդիրները իր ուսերին գիտակցաբար վերցրած հպարտությամբ քայլում է առաջ՝ մեծ և հզոր Հայաստան կերտելով:
Ամփոփելով անցած մեկ ամսվա նախընտրական քարոզարշավը, որին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց  նաև «Հայոց Արծիվները», ականատեսը եղանք սահմանամերձ համայնքների բնակիչներից մինչև մայրաքաղաք Երևանի բնակիչների գիտակցված, հավատավոր, իմաստուն գործողություններին` ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի:
Արցախյան հերոսամարտ հաղթանակած անպարտելի´ քաղաքացիներ
Միշտ եղեք առաջնորդապաշտ, այլ ոչ թե անձնապաշտ, քանզի առաջնորդապաշտությունն է հայ տեսակի պահպանման հիմքը:
Փետրվարի 18-ին մեծ ցանկությամբ, մեծ խանդավառությամբ, տոնական մեծ տրամադրությամբ այցելեք ընտրատեղամասեր և արժանապատվորեն, հպարտությամբ ընտրեք մեծ և հզոր Հայաստան կերտող գերագույն գլխավոր փորձառու հրամանատար, հայոց իմաստուն առաջնորդ և նախագահ:

Աստված բոլորիս պահապան:

Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության Նախագահություն

Շնորհավո´ր ծնունդդ, հայրենասե´ր առաջնորդ
13.02.2013թ.

Արժանապատի´վ  պարոն Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության անդամները, 300 մասնաճյուղերի 30.000-ից ավելի Ձեր հետևորդ արծիվ հայրենասերները խորին հարգանքով և ակնածանքով շնորհավորում են Ձեզ, Ձեր ծննդյան 43-րդ տարեդարձի կապակցությամբ` մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ պետական և հասարակական Ձեր պատասխանատու և լայնածավալ աշխատանքի ոլորտում: Մեզ համար մեծ պատիվ է առնչվել բացառիկ հայրենասիրությամբ տոգորված, պետական ծառայողի բարձր պատասխանատվությամբ օժտված, իր ղեկավարած պետական և հասարակական բնագավառներում նվիրումի ու աշխատանքային կարգապահության նոր մշակույթ հիմնադրած, մեր ժողովրդի բարոյական  արժեքները  սրբորեն  պահպանող խոշոր անհատականության հետ` հանձին  Ձեզ:
Ձեր՝  Խաչիկ  Ասրյան  տեսակը,  միշտ  առաջնորդում  է  մեզ՝  որպես  ուժի,  կամքի, ազնվության,  վճռականության,  համառության,  քաջության  վառ  օրինակ:
Ձեր անգնահատելի նվիրվածությունը  Ձեր ընտանիքի, հայրենիքի, հայոց  պետականության  հանդեպ  օրինակելի   մշակույթ  է  ձևավորում   ներկա  և  եկող  սերունդների մեջ՝  հայրենասիրությամբ,  հայրենատիրությամբ,  ասել  է  թե ազգային   ոգով  ապրելու  համար:
Հայրենիքը կանգուն է Ձեզ նման նվիրյալ անհատականություններով: Փառք ու պատիվ հայ ժողովրդին, որ Ձեզ նման որդի է ծնել:

Կրկին շնորհավորում ենք Ձեզ, և թող Աստծո օրհնությամբ Ձեր բոլոր ծրագրերը  ազգային  -  պետական – հայրենասիրական դաշտում իրականություն դառնան: Մենք Ձեզ անկեղծորեն գնահատում և հավատում ենք` որպես մեր նվիրյալ առաջնորդի:

Խորին հարգանքով`«Հայոց Արծիվներ» հայրենասիրական
 հասարակական կազմակերպության Նախագահություն

 
«Հայոց Արծիվները» դատապարտում է ոճրագործությունը և զորավիգ է Պարույր Հայրիկյանին
01.02.2013 թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ խստագույնս դատապարտում է ազգային գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձը:
Թերուցքային վիճակներում գտնվող, կեղտաջրերում որդերի պես բնակվող, մարդասպան սաֆարովների տեսակով ապրող տականքների կողմից իրականացված ոճրագործությունը միանշանակ ուղղված է ինչպես 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների դեմ, այնպես էլ մարդկության մեջ իր ուրույն տեղն ունեցող հինավուրց հայոց ժողովրդի դեմ:
Կանխամտածված հանցագործությունը բացահայտվելուց անմիջապես հետո, հատկապես ազգային-պետական-հայրենասիրական դաշտում գործող հայրենասերների ցանկությունն է անընդհատ հզորացող հայոց պետականության դեմ ոտնձգություն իրականացրած, հայրենիքի հանդեպ դավաճանություն իրականացրած թրքաբարո մարդասպաններին օրը ցերեկով Հանրապետության հրապարակում  քաղաքացիների առջև կենդանի այրել խարույկի վրա:
Աղոթում  ենք Պարույր Հայրիկյանի առողջության համար:
Աստված պահապան Ձեզ բոլորիդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» զորամասերում
27.01-28.01.2013 թ.

            Հայոց Ազգային Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ) հայրենասիրական միջոցառումների շարք է իրականացնում ՀՀ ՊՆ տարբեր զորամիավորումներում: «Հայոց Արծիվները» հերթական հայրենասիրական միջոցառումներ կազմակերպեց ՊՆ 5-րդ և 4-րդ բանակային զորամիավորումների զորամասերում:
            Ազգային բանակի կազմավորման տարեդարձի նախօրյակին «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային կորպուս (որտեղ տեղակայված են 5 զորամասեր)` սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին շնորհավորելու ազգային բանակի  կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Տոնական միջոցառման ընթացքում տեղի ունեցան շնորհավորական ելույթներ: Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով, ինչպես նաև թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով պարգևատրեց մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների: Տոնական շքերթից հետո սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների համար «Հայոց Արծիվները» կազմակերպել էր հայրենասիրական, ժողովրդական երաժշտության համերգ:
Ազգային Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի օրը` հունվարի 28-ին «Հայոց Արծիվները» հյուրընկալվել էր Արարատ քաղաքում տեղակայված Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան N զորամաս` շնորհավորելու սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Խաչիկ Ասրյանը շնորհավորական իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց բանակ-հասարակություն կապը, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը (խոսք` Խաչիկ Ասրյան. «Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հարգարժա´ն հրամանատար, ազգային բանակի հարգարժա´ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի´ արծիվներ, հարգելի´ հյուրեր, ուղիղ 21 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան հերոսամարտ հաղթանակած անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման տարեդարձը: Ազգային բանակ, որը կայացավ հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտում, ազգային բանակ, որի կայացման և հզորացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները, ազգային բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Նժդեհը պատգամում էր. Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով: Ես ավելացնում եմ. Հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է սերն ու պաշտամունքը դեպի քո Հավատքն առ Աստված, սերն ու պաշտամունքը դեպի  հայոց պետականությունը, սերն ու պաշտամունքը դեպի քո մայրենի լեզուն, սերն ու պաշտամունքը դեպի քո ընտանիքը, դեպի նահատակված և կենդանի հերոսները, դեպի քո նախնիները, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Ահա' հայ­րե­նա­սի­րու­թյու­նը հա­յոց:
Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող «Հայոց Արծիվների» և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ` բոլորիդ` ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Միշտ եղե´ք հպարտ, հզոր, միշտ իմացեք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց Նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցե´ք, որ ձեր թիկունքում են ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող, ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները և Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցե´ք  նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ, հաղթանակած, ազգային ոգին, և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, այդ ժամանակ ես կասեմ ձեզ կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե´ հայոց Նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»):
Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով և ուժի և հզորության խորհրդանիշ սրով պարգևատրեց զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Օհանյանին, ինչպես նաև զորամասի հրամանատարի տեղակալներին: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով պարգևատրվեցին նաև մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ:
Զորամասի սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, դպրոցականների համար «Հայոց Արծիվները» կազմակերպել էր հայրենասիրական ժողովրդական երաժշտական համերգ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
g