logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ» ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
21-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
27.01.2013թ.

       Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ.
       Արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին` հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ, արցախյան հերոսամարտի ընթացքում, Ազգային-Պետական-Հայրենասիրական գաղափարախոսությամբ, նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ առաջնորդվող նահատակված և կենդանի հերոսների  շնորհիվ ձեռք բերեց և կազմավորեց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:
       Ուղիղ 21 տարի է, ինչ Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող արցախյան հերոսամարտ հաղթանակած հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Հայոց Ազգային Բանակի տարեդարձը:
       Հաղթական ու պատվական ուղին հատած Հայոց Ազգային Բանակը հունվարի 28-ին տոնում է իր հիմնադրման 21-րդ տարեդարձը:
       Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ` արցախյան հերոսամարտ հաղթանակած ժողովուրդ հայոց` Հայոց Ազգային Բանակի 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն և երկարակեցություն, պետականաշինության սուրբ գործում նորանոր ձեռքբերումներ և հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

       Փա´ռք ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ …
        Փա´ռք ՀԱՅՈՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ…
        Փա´ռք ՀԱՅՈՑ ՆԱԽԱԳԱՀԻՆ …
       Փա´ռք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ….

Հարգանքով`

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ` Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» 3-ամյա գործունեության հաշվետվություն Ընդհանուր ժողովի
5,5-ժամյա նիստը Մասիս քաղաքում
22.01.2013 թ.

kdfjdskf
           Սույն թվականի հունվարի 27-ին լրանում է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության (այսուհետ` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ) գործունեության 3-րդ տարեդարձը:
            «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը իր կողմից ձևավորված ավանդույթի համաձայն Կազմակերպության Ընդհանուր ժողովի նիստերը անցկացնում է ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև տարբեր մարզերի տարբեր քաղաքներում: Սույն թվականի հունվարի 22-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Ընդհանուր ժողովի 34-րդ նիստը, որին ներկա էին ինչպես Կազմակերպության 300 մասնաճյուղերի` համայնքներից ժամանած ղեկավարները, այնպես էլ «Հայոց Արծիվների» ջերմագույն բարեկամներ, հյուրեր (ընդհամենը` 470 մարդ), այդ թվում` ՀՀ Նախագահի խորհրդական, օլիմպիական չեմպիոն, համաշխարհային 43 ռեկորդների հիմնադիր, աշխարհի 7-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանը, ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀԿ Խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը և այլք:
            «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Ընդհանուր ժողովի 34-րդ պատմական նիստը սկսվեց Կազմակերպության հիմնի հնչեցմամբ, որից հետո «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ  ելույթում ներկայացրեց  նիստի օրակարգը` մանրամասնելով այն: Կազմակերպության նախագահը «Հայոց Արծիվների» 3-ամյա գործունեության մեջ, որպես խոշորագույն ձեռքբերումներ մատնանշեց «Հայոց Արծիվների» արդեն իսկ լինելիությունը և «Հայոց Արծիվների» գործունեության անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և ընդհանուր առմամբ հայ ժողովրդի մեջ, «Հայոց Արծիվների» որդեգրած և´ գաղափարախոսության` «Ազգային-Պետական-Հայրենասիրական», և´ կարգախոսի` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» խիստ արդիական, պահանջված և մնայուն լինելը, «Հայոց Արծիվների» արդեն իսկ բազմահազար անդամների և համակիրների առկայությունը, «Հայոց Արծիվների» հինգ հարյուրից ավելի կազմակերպած հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումների առկայությունը` ռազմական, կրթական, սոցիալական, մշակութային, սպորտային, բնապահպանական ոլորտներին ուղղված:
            Խաչիկ Ասրյանը մեծ հպարտությամբ ներկայացրեց «Հայոց Արծիվների» այն մեծագույն ձեռքբերումները, որոնք իրականություն են դարձել Կազմակերպության ընդամենը  3-ամյա գործունեության ընթացքում.
            ա) Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում 300 մասնաճյուղերի հիմնադրում,
            բ) 505 բազմաբովանդակ միջոցառումների կազմակերպում` ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում, սահմանագծի մարտական հենակետերում, քաղաքային և գյուղական համայնքներում,
            գ) 31.388 քաղաքացիների անդամագրությունը Կազմակերպությանը:
            Ըստ Խաչիկ Ասրյանի, ինչպես «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության 7-ամյա, այնպես էլ այսօր արդեն «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի 3-ամյա օրհնաբեր գործունեությունը հայոց նորագույն 20-ամյա պատմության մեջ հայրենասիրական հասարակական դաշտի մեծագույն ձեռքբերումներից մեկն է:
            Ի  սկզբանե  Կազմակերպության Ընդհանուր ժողովի 34-րդ  նիստը  բաժանելով 2 մասի` Խաչիկ Ասրյանը նիստի 1-ին մասում ներկաներին տեղեկացրեց նաև «Հայկյան» մրցանակաբաշխության «ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» անվանակարգում «Հայոց Արծիվների» 1-ին տեղը գրավելու մասին, ինչպես նաև խոսեց Կազմակերպության Սոցիալական հանձնաժողովի կատարած 3-ամյա ահռելի բարեգործական ծրագրերի մասին` նախադպրոցական, դպրոցական երեխաների, հաշմանդամների, սոցիալապես անապահով ընտանիքների համար:
            Խաչիկ Ասրյանը մեծ հպարտությամբ նշեց, որ 3 տարվա ընթացքում 300 համայնքներում հիմնադրելով 300 մասնաճյուղեր-գրասենյակներ` Կազմակերպության Նախագահությունը վերոնշյալ 300 համայնքների դպրոցներին հատկացրել է մարզագույք` ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի գնդակներ և ցանցեր: Իսկ այսօրվա պատմական նիստում «Հայոց Արծիվների» Նախագահությունը իր խոստման համաձայն 300 համայնքների դպրոցների ռազմագիտության դասարաններին հատկացրեց  օդամղիչ հրացանների 300 լրակազմ:
            34-րդ նիստի 2-րդ մասը զուտ վերաբերում էր սույն թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի 21.000-ից ավելի ընտրող անդամներին    ընտրություններում   շատ   ակտիվ  մասնակցություն  ցուցաբերելու, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթները հասարակությանը ներկայացնելու մասին կազմակերպչական հարցերին: Ինչպես նաև նիստի ժամանակ քննարկվեց «Հայոց Արծիվներ» ՀՀԿ հիմնադրման և գործունեության 3-րդ տարեդարձը մեծ շուքով նշելու հարցը փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:
            Բոլոր կազմակերպչական հարցերի հետ կապված Խաչիկ Ասրյանի կողմից Կազմակերպության 300 մասնաճյուղերի ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:
            Պատմական նիստի ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար: Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին, մեծ հայրենասեր և բարերար Լևոն Հայրապետյանին` Կազմակերպության հայրենասիրական և ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

           Ուժի և հզորության խորհրդանիշ սուր և «Հայոց Արծիվների» խորհրդանիշ արծիվ հանձնվեց Յուրի Վարդանյանին, Ռազմիկ Զոհրաբյանին, Գագիկ Մելիքյանին, Հարություն Արշակյանին, Սամվել Մինասյանին, Սաշա Հակոբյանին:          

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի  տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
«Հայոց Արծիվների» սոցիալական աջակցությունը
16.01.2013թ.
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը դիտելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի վերջին տեսանյութում ցուցադրած երկու անապահով ընտանիքների սոցիալական անմխիթար վիճակը, Կազմակերպության Սոցիալական հանձնաժողովն անմիջապես արձագանքեց, և այսօր այցելություն էր կազմակերպել Երևան քաղաքում բնակվող Լիլիթի և Արարատի մարզի Սիփանիկ գյուղական համայնքում բնակվող Կարինեի ընտանիքներ:
      «Հայոց Արծիվների» Սոցիալական հանձնաժողովը երկու ընտանիքների անդամներին (ծնողներ, երեխաներ, ընդհանուրը՝ 14 մարդ) հատկացրեց նոր հագուստներ, խաղալիքներ, մարզագույք և սնունդ:
     «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից՝ 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 504-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 30.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի կապակցությամբ

28.12.2012թ.

Հայաստանի Հանրապետության արժանապատի´վ  քաղաքացիներ
            Արցախյան հերոսամարտ հաղթանակած հայ ժողովուրդը հայոց պատմության դարավոր էջերում   ամրագրեց   ձեռքբերումների   ևս   մեկ   տարի   և   մուտք   է գործում 2013 թվական` նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության և հզորացման տարի:
            Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
            Առանձնահատուկ շնորհավորում եմ հայոց պետականության սահմանները ամեն վայրկյան անձնուրաց պաշտպանող, խրամատի մեջ գտնվող անպարտելի հայ զինվորներին, հայ սպաներին` վստահեցնելով, որ նրանց թիկունքում գտնվող հայ ժողովուրդը ամենօրյա, ամենժամյա ուշադրության կենտրոնում է պահում հայոց ազգային բանակի ամենամեծ ձեռքբերումը` ազգային, մարտական, հաղթական ոգով լեցուն հայոց զինվորականի անտրտունջ, արժանապատիվ ծառայությունը հայրենիքի հանդեպ:

           Մաղթում եմ ձեզ առողջություն, երկարակեցություն, նորանոր ձեռքբերումներ պետականաշինության, այդ թվում նաև բանակաշինության գործում և յուրաքանչյուրիդ գիտակցական կամավորագրումը մեծ և հզոր Հայաստան կերտելու գործընթացներին: Մաղթում եմ ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:          

Հարգանքով`

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ`  Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» այցը սահմանագծի մարտական հենակետ

26.12.2012 թ.

Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2012 թվականը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարել է Ազգային Բանակի տարի, և հունվարից մինչև դեկտեմբեր «Հայոց Արծիվները»  Ազգային Բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է 20 խոշոր ռազմահայրենասիրաական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
            Ռազմահայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումն ու պահպանումը, և ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարևորումը հայ հասարակության շրջանում:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ «Հայոց Արծիվներ»   Կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ այսօր հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետ` շնորհավորելու և՛ ազգային բանակի 20-րդ տարեդարձը, և՛ սպաների ու զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց Ազգային Բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց   և՛ Ազգային Բանակի   20-րդ տարեդարձը և Ամանորն ու Սուրբ Ծնունդը: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ`  հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
       «Հայոց Արծիվները», իր 3-ամյա օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 500-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ- հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
        Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից սրտանց շնորհավորում եմ ձեր և ձեր ընտանիքների Ամանորը և Սուրբ Ծնունդը: Միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայոց ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցեք, որ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող ձեր արժանապատիվ ծնողներն ու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին և գիտակցելով միշտ կրե´ք Ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը:
         Շնորհավոր բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը»):
«Հայոց Արծիվների» կողմից սահմանագծի մարտական հենակետում կազմակերպված ամանորի միջոցառման ընթացքում «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեցին N զորամասի հրամանատարի տեղակալը, սպաներ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և ամանորի տոպրակներով պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետի մի շարք սպաներ, զինվորներ:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 503-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  30.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ» ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ՝ 300-ՐԴ ԱՐԾՎԱՏՈՒՆԸ
01.12.2012թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ սույն թվականի նոյեմբերի 29-ին և 30-ին գտնվում էր Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղական համայնքներում, որտեղ պաշտոնապես բացվեցին Կազմակերպության 9 մասնաճյուղ-գրասենյակներ: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղեր-գրասենյակների թիվը դարձավ 300: Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Նորաշեն, Ծաղկաշեն, Մադինա, Զովաբեր, Աղբերք, Շորժա, Արտանիշ և Ջիլ սահմանամերձ գյուղական համայնքներում բնակիչները աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում՝ միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին: Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի՝ ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը՝ միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
Խաչիկ Ասրյանը ներկայացնելով Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:  «Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների, թմրամոլների, նարկոմանների մասին, և խստագույնս դատապարտելով՝ կոչ արեց ինչպես գաղափարական, այնպես էլ կոնկրետ միջոցառումներ կազմակերպելով պայքարել այդ արատավոր երևույթների դեմ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաև մարզագույք:
Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին՝ ջերմ ընդունելության համար:
«Հայոց Արծիվներ» հհկ Նախագահությունը Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքներում այցելեց նաև զոհված ազատամարտիկների հուշարձաններ և «Սուրբ Սանդուխտ» մատուռ:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից՝ 27.01.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 502-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ՝ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 28.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ»  291-ՐԴ ԱՐԾՎԱՏՈՒՆԸ
28.11.2012 թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ    երեկ   գտնվում    էր  Շիրակի մարզի սահմանամերձ գյուղական համայնքներում,  որտեղ   պաշտոնապես   բացվեց  Կազմակերպության 5 մասնաճյուղեր-գրասենյակներ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղեր-գրասենյակների թիվը դարձավ 291:
        Շիրակի մարզի    Հայկաձոր,  Ջրափի,  Բայանդուր, Ողջի և Մեղրաշատ   սահմանամերձ գյուղական համայնքներում բնակիչները  աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
     Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
       Խաչիկ Ասրյանը  ներկայացնելով  Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի  կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
         «Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների, թմրամոլների, նարկոմանների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց ինչպես  գաղափարական, այնպես էլ կոնկրետ  միջոցառումներ կազմակերպելով պայքարել այդ արատավոր երևույթների դեմ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաև մարզագույք:
Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:
«Հայոց Արծիվներ» հհկ Նախագահությունը Շիրակի մարզի սահմանամերձ գյուղական համայնքներում  այցելեց  նաև  զոհված ազատամարտիկների հուշարձաններ և  «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցի:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության որոշման համաձայն Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ քաղաքներում գործող «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության մասնաճյուղերը վերանվանվեցին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության:
       
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.01.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 493-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 291 մասնաճյուղեր-գրասենյակներ` Հայաստանի Հանրապետության 29  քաղաքային և 262  գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 28.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ»  ԹՌԻՉՔԸ ՇԻՐԱԿԻ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
26.11.2012 թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ    անցած  շաբաթ   գտնվում    էր  Շիրակի,  Արագածոտնի և Արարատի մարզերում,  որտեղ   պաշտոնապես   բացվեց  Կազմակերպության 15   մասնաճյուղեր-գրասենյակներ:
        Շիրակի մարզի Գտաշեն, Բյուրակն /Գյուլիբուլաղ/, Ոսկեհասկ, Հոռոմ, Գետափ, Տուֆաշեն, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Կաքավաձոր, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան, Գետափ և Արարատի մարզի Նշավան, Սիփանիկ, Դարբնիկ   գյուղական համայնքներում բնակիչները  աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
     Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
       Խաչիկ Ասրյանը  ներկայացնելով  Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի  կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
         «Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների, թմրամոլների, նարկոմանների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց ինչպես  գաղափարական, այնպես էլ կոնկրետ  միջոցառումներ կազմակերպելով պայքարել այդ արատավոր երևույթների դեմ:
          «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաև մարզագույք:
Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:
«Հայոց Արծիվներ» հհկ Նախագահությունը Շիրակի, Արագածոտնի և Արարատի մարզերում այցելեց  նաև  զոհված ազատամարտիկների հուշարձաններ և «Սուրբ Հովհաննես Կարապետ», «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցիներ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության որոշման համաձայն Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ քաղաքներում գործող «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության մասնաճյուղերը վերանվանվեցին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղեր-գրասենյակների թիվը դարձավ 286:
        
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.01.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 488-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 286 մասնաճյուղեր-գրասենյակներ` Հայաստանի Հանրապետության 29  քաղաքային և 257  գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 28.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ» 267-ՐԴ ԱՐԾՎԱՏՈՒՆԸ
19.11.2012 թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ    անցած  շաբաթ   գտնվում    էր  Արագածոտնի մարզում,  որտեղ   պաշտոնապես   բացվեց  Կազմակերպության 4   մասնաճյուղեր-գրասենյակներ:
        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղեր-գրասենյակների թիվը դարձավ 267:
         Արագածոտնի մարզի Օհանավան, Ալագյազ, Մելիքգյուղ և Կայք /Մուլքի/  գյուղական համայնքներում բնակիչները աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
          Խաչիկ Ասրյանը  ներկայացնելով  Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի  կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
        Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
        «Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց գաղափարական պայքար սկսել այդ արատավոր երևույթների դեմ:
          «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաև մարզագույք:
Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:
«Հայոց Արծիվներ» հհկ Նախագահությունը Արագածոտնի մարզում այցելեց նաև  զոհված ազատամարտիկների հուշարձաններ և «Սուրբ Կարապետ» եկեղեցի:
          
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.01.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 473-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 267 մասնաճյուղեր-գրասենյակներ` Հայաստանի Հանրապետության 24  քաղաքային և 243  գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 28.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ» ԹՌԻՉՔԸ  /25 ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ/

12.11.2012 թ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ    անցած  շաբաթ   գտնվում    էր  Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց  ձորի  մարզերում,  որտեղ   պաշտոնապես   բացվեց  Կազմակերպության 25 նոր   մասնաճյուղեր-գրասենյակներ:
        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղեր-գրասենյակների թիվը դարձավ 263:
         Շիրակի մարզի Վահրամաբերդ, Բերդաշեն, Ղազանչի, Աշոցք, Ցողամարգ, Թորոսգյուղ, Սառնաղբյուր, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ, Գուսանագյուղ, Անիավան, Արագածոտնի մարզի Ուշի, Ղազարավան, Բազմաղբյուր, Քուչակ, Լուսագյուղ, Ծաղկահովիտ, Նորաշեն, Կոտայքի մարզի  Քասախ, Պռոշյան և Վայոց ձորի մարզի Եղեգիս, Քարագլուխ, Վերնաշեն և Չիվա  գյուղական համայնքներում բնակիչները աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
          Խաչիկ Ասրյանը  ներկայացնելով  Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի  կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
        Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
        «Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց գաղափարական պայքար սկսել այդ արատավոր երևույթների դեմ:
          «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաև մարզագույք:
Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:
«Հայոց Արծիվներ» հհկ Նախագահությունը Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում այցելեց նաև  զոհված ազատամարտիկների հուշարձաններ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ուխտատեղի և «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցի:
          
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.01.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 469-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 263 մասնաճյուղեր-գրասենյակներ` Հայաստանի Հանրապետության 24  քաղաքային և 239  գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 28.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
g