logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7
1
1
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ‹‹Հայոց Արծիվներ›› հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության ակտիվ մասնակցությունը և քարոզչությունը 2013 թվականին տեղի ունեցող ՀՀ Նախագահական ընտրություններին՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի: /24.01.2013թ.
1

«Հայոց Արծիվներ» հհկ Ընդհանուր ժողովի 34-րդ նիստը Արարատի մարզի Մասիս քաղաքում, որին մասնակցում էին ինչպես Կազմակերպության կողմից հիմնադրված 300 մասնաճյուղերի ղեկավարները, Նախագահության կազմը, այնպես էլ Կազմակերպության ջերմագին բարեկամներ, հյուրեր` (ընդհանուրը` 470 մարդ), այդ թվում ՀՀ Նախագահի խորհրդական, օլիմպիական չեմպիոն, համաշխարհային 43 ռեկորդների հիմնադիր, աշխարհի 7-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանը, ՀՀԿ-ի փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀԿ Խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը և այլոք: Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը Ընդհանուր ժողովին ներկայացրեց ամփոփիչ հաշվետվություն` նվիրված «Հայոց Արծիվների» հիմնադրման և գործունեության 3-րդ տարեդարձին: Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը ներկայացրեց «Հայոց Արծիվների» 3-ամյա գործունեության ամենամեծ ձեռքբերումները. 300 հիմնադրած մասնաճյուղեր-գրասենյակներ, իրականացրած 505 միջոցառումներ, Կազմակերպությանը անդամագրված 31.388 քաղաքացիներ: Կազմակերպության Նախագահությունը 300 մասնաճյուղերի համայնքների դպրոցների ռազմագիտության դասարաններին հատկացրեց (նվիրեց) 300 կոմպլեկտ օդամղիչ հրացաններ:  Խաչիկ Ասրյանի կողմից Կազմակերպության 300 մասնաճյուղերի ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ` Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի 21.000-ից ավելի ընտրող անդամներին    ընտրություններում   շատ   ակտիվ  մասնակցություն  ցուցաբերելու, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթները հասարակությանը ներկայացնելու մասին կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Պատմական նիստի ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար: Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, մեծ հայրենասեր Ռայֆ Յիրիկյանին, մեծ հայրենասեր և բարերար Լևոն Հայրապետյանին Կազմակերպության հայրենասիրական և ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար:
           Ուժի և հզորության խորհրդանիշ սուր և «Հայոց Արծիվների» խորհրդանիշ արծիվ հանձնվեց Յուրի Վարդանյանին, Ռազմիկ Զոհրաբյանին, Գագիկ Մելիքյանին, Հարություն Արշակյանին, Սամվել Մինասյանին, Սաշա Հակոբյանին:  /22.01.2013թ.          

`