logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7

2017 թվականի մարտի 4-ին Երեւան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ»-ի ծննդյան և գործունեության 14-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունորը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչեցումով: («Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2016 թվականի մարտի 4-ը կազմակերպել է 616 միջոցառում:«Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2002 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը կազմակերպել է 821 միջոցառում): Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին կազմակերպության 301 մասնաճյուղից ժամանած պատվիրակներ, բարձրաստիճան զինվորականներ, հասարակական, քաղաքական, պետական գործիչներ, հոգեւորականներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը (Ընդամենը՝ 700 մարդ): Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմաններն անառիկ պահած եւ մարտիրոսված քաջորդիների հիշատակը: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան և գործունեության 14-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառման մասնակիցները դիտեցին «Հայոց Արծիվներ»-ի անցած ուղուն նվիրված փաստավավերագրական տեսանյութը՝ «Ազգ, Հայրենիք, Պետականություն» խորագրով, որը պատմում էր «Արծիվներ»-ի 14-ամյա գործունեության ժամանակ իրականացված 1.437 միջոցառման մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի օրհնանքի եւ շնորհավորանքի խոսքի հնչեցումից հետո կազմակերպության ծննդյան և գործունեության 14-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց հանրապետության նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը: Կազմակերպության ծննդյան և գործունեության 14-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պետական պարգևներով ու շնորհակալագրերով պարգևատրվեցին կազմակերպության խորհրդի որոշ անդամներ: Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով պարգևատրվեցին կազմակերպության առավել ակտիվ անդամներ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով §Հայոց Արծիվներ¦ հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան և գործունեության 14-րդ տարեդարձի կապակցությամբ նախարարության գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին §Հայոց Արծիվներ¦ հայրենասիրական հասարակական կազմակերպության և «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի առավել ակտիվ անդամները: Եղավ նաև հուշամեդալների պարգևատրություններ Հայաստանի Հանրապետության մշակույթի ու կրթության և գիտության նախարարների կողմից: «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա և Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալներով պարգևատրվեցին Կազմակերպության Խորհրդի առավել ակտիվ անդամները: Կազմակերպության ծննդյան և գործունեության 14-րդ տարեդաձի առթիվ շնորհավորանքի խոսքով և հայտարարությամբ հանդես եկավ Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը: /04.03.2017թ.