logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ և Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող թվով 350 ուսանողների հետ միասին հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման զորավարժարան և համաձայն կրակային պատրաստության ծրագրի ինքնաձիգով կրակել են մարտական փամփուշտներով: /26.09.2015թ.

«Հայոց Արծիվներ››  հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության հերթական հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Կազմակերպության  Նախագահությունը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարեդարձի առթիվ և հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար: /18.09.2015թ.

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության հերթական այցելությունը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս: Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը: Տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի, թանկարժեք իրային նվերների (ձեռքի ժամացույցներ) պարգևատրություններ, ինչպես նաև հայրենասիրական տոնական համերգ: /18.09.2015թ.