logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7

«Հայոց   Արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպության   Նախագահության և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի այցը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամաս: Կազմակերպության Նախագահությունը կազմակերպել էր հայրենասիրական միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեվը, հյուրեր:  Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հաղթանակի տոնի կապակցությամբ ուժի և հզորության խորհրդանիշ սուր, ինչպես նաև Կազմակերպության խորհրդանիշ արծիվ նվիրեց ՌԴ  արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Թանկարժեք իրային նվերներով՝ ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով պարգևատրվեցին մի շարք սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հյուրեր: Տոնական շքերթից հետո տեղի ունեցավ հայկական, ռուսական հայրենասիրական համերգ՝ Երևան քաղաքի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի աշակերտ-աշակերտուհիների մասնակցությամբ:  /15.05.2014 թ.