logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7

2016 թվականի հունիսի 18-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ §Հայոց Արծիվներ¦ հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության 13-րդ տարեդարձը և 9-րդ համագումարը («Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 6 տարեկան է. 2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2016 թվականի հունիսի 18-ը կազմակերպել է 605 միջոցառում: «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2002 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը կազմակերպել է 821 միջոցառում): Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Կազմակերպության 301 մասնաճյուղերից ժամանած 477 պատվիրակ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, զինվորականներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, հասարակական, քաղաքական, պետական գործիչներ, հոգևորականներ: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հայոց պետականության սահմանները անառիկ պահած և մարտիրոսված քաջորդիների հիշատակը: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության 13-րդ տարեդարձի և 9-րդ համագումարի հանդիսավոր միջոցառման ժամանակ ներկաները դիտեցին «Հայոց Արծիվների» կողմից տեսագրված փաստավավերագրական պատմությունը՝ «Ազգ, Հայրենիք, Պետականություն» խորագրով, որը պատմում  էր  «Սյունյաց  Արծիվների» 7-ամյա և «Հայոց Արծիվների» 6-ամյա գործունեության ժամանակ իրականացրած 1.426 միջոցառումների մասին: Կազմակերպության 9-րդ համագումարը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ միաձայն վերընտրեց Խաչիկ Մայիսի Ասրյանին: Համագումարը ընտրեց նաև Կազմակերպության ղեկավար մարմնի՝ 135 անդամներից կազմված Խորհուրդ, ինչպես նաև Վերահսկիչ հանձնաժողով՝ երեք անդամներով: Կազմակերպության գործունեության 13-րդ տարեդաձի և 9-րդ համագումարի առթիվ շնորհավորանքի խոսքով և հայտարարությամբ հանդես եկավ Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Կազմակերպության ամենատարեց անդամը՝ 90-ամյա Արշակ Ռզգոյի Հարությունյանը պարգևատրվեց «Աշխատանքային վաստակի համար» պետական պարգևով, իսկ Կազմակերպության 4 ակտիվ անդամներ պարգևատրվեցին ՀՀ Նախագահի շնորհակալագրերով: ՀՀ վարչապետի կողմից գրող, հրապարակախոս, Կազմակերպության նախագահության անդամ Ռուզան Ասատրյանը պարգևատրվեց Վարչապետի հուշամեդալով, իսկ Կազմակերպության 7 ակտիվ անդամներ պարգևատրվեցին Վարչապետի շնորհակալագրերով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության 13-րդ տարեդարձի կապակցությամբ նախարարության գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի առավել ակտիվ անդամները:  /18.06.2016թ.