logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7

«Հայոց   Արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպության   Նախագահության այցը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալասարանի կուլտուրայի ֆակուլտետ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ: Մեծ էկրանին ցուցադրվեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության մասին պատմող «Ազգ, Հայրենիք, Պետականություն» խորագրով փաստավավերագրական տեսաֆիլմը: Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը Խաչիկ Ասրյանին պարգևատրեց Հայաստանի Ազգային Պարարվեստի միության բարձրագույն պարգևով՝ «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ հուշամեդալով:   /15.05.2015 թ.

Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-րդ, Շուշիի ազատագրման և Պաշտպանության Բանակի 23-րդ տարեդարձների առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության հերթական այցելությունը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս: Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը: Տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի, թանկարժեք իրային նվերների (ձեռքի ժամացույցներ)  պարգևատրություններ:  /11.05.2015 թ.