logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7

2013 թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Ընդհանուր   ժողովի 36-րդ նիստը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, որին մասնակցում էին   Կազմակերպության Նախագահությունը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արարատի մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները, Արարատի մարզի քաղաքային համայնքի ղեկավարները, հյուրեր (մասնակիցների ընդհանուր թիվը՝ 150 մարդ): Կազմակերպության մոտ 4 տարվա գործունեության հաշվետվությամբ ներկաների առջև հանդես եկավ Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը, ով նաև «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Կազմակերպության շնորհակալագրով պարգևատրվեց ՀՀ Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը: «Հայոց Արծիվներ» հհկ Նախագահության կողմից Արարատի մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններին տրվեց (նվիրվեց) գերմանական արտադրության «Պերֆեկտա» ֆիրմայի մեկական լրակազմ (կոմպլեկտ) օդաճնշիչ հրացաններ՝ թվով 115 լրակազմ հրացան:  Կազմակերպության Նախագահության կողմից թվով 72 օդաճնշիչ հրացանների լրակազմեր տրվեցին (նվիրվեցին) նաև «Փոքր Մհեր» կրթահամալիր ՊՈԱԿ-ին, Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանին, Ապարանի ռազմամարզական վարժարանին, «SIAS» միջազգային անվտանգության ակադեմիաին, «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ին, ՀՀ ՊՆ «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանին, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջին, Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին,  Երկրապահ կամավորական միությանը, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջին՝ յուրաքանչյուրի կողմից իրականացվող ռազմահայրենասիրական գործունեությունը էլ ավելի խթանելու և ակտիվացնելու համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը խորին երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց մեծ հայրենասեր հայորդի, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, «Մոնարխ» ընկերության հիմնադիր, ռուսաստանաբնակ, մեծ հայրենասեր, բարերար Սերգեյ Համբարձումյանին, մեծ հայրենասեր Արմեն Գինոսյանին, ինչպես Կազմակերպության հայրենասիրական գործունեությանը լրջագույնս աջակցելու, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 400 կրթօջախներին օդաճնշիչ հրացաններ գնելու և նվիրելու կապակցությամբ:  (12.12.2013 թ.)