logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7

2014 թվականի փետրվարի 27-ին տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Ընդհանուր   ժողովի 38-րդ նիստը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, որին մասնակցում էին   Կազմակերպության Նախագահությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները, ռազմագիտության մանկավարժները, հյուրեր (մասնակիցների ընդհանուր թիվը՝ 200 մարդ): Կազմակերպության մոտ 4 տարվա գործունեության հաշվետվությամբ ներկաների առջև հանդես եկավ Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը, ով նաև «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանին: «Հայոց Արծիվներ» հհկ Նախագահության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններին տրվեց (նվիրվեց) գերմանական արտադրության «Պերֆեկտա» ֆիրմայի մեկական լրակազմ (կոմպլեկտ) օդաճնշիչ հրացաններ՝ թվով 250 լրակազմ հրացան: 
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը խորին երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց մեծ հայրենասեր հայորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայրենատեր նախագահ Բակո Սահակյանին և հայրենասեր հայորդի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ինչպես Կազմակերպության հայրենասիրական գործունեությանը լրջագույնս աջակցելու, այնպես էլ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր կրթօջախներին 250 օդաճնշիչ հրացաններ գնելու և նվիրելու կապակցությամբ:  (27.02.2014 թ.)