logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7

2014  թվականի  մարտի 15-ին ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված   ՊՆ  Մարշալ Հ. Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարը՝ Կազմակերպության 300 մասնաճյուղերից ժամանած Կազմակերպության 1.070 պատվիրակներով: Կազմակերպության 3-րդ համագումարին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը, գրող, հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը, ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական, պետական գործիչներ, զինվորականներ: Կազմակերպության 3-րդ համագումարը բաց քվեարկությամբ Խաչիկ Ասրյանին միաձայն վերընտրեց Կազմակերպության  նախագահ:  Կազմակերպության 3-րդ համագումարը միաձայն ընտրեց Կազմակերպության ղեկավար կազմ՝ Խորհուրդ՝ 127 անդամներով, ինչպես նաև Վերահսկիչ Հանձնաժողով՝ 5 անդամներով:     Խաչիկ   Ասրյանը   ուժի   և   հզորության խորհրդանիշ  Սուր   նվիրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ինչպես նաև Կազմակերպության խորհրդանիշ Արծիվ նվիրեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Կազմակերպության բարձրագույն պարգևով՝ «Հայոց Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեցին գրող, հրապարակախոս Զորի Բալայանը և ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
       Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 4-րդ տարեդարձի կապակցությամբ գերատեսչական մեդալներով պարգևատրեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 17 անդամների:
      Համագումարի աշխատանքների ավարտից հետո բոլոր պատվիրակները կուռ շարքերով քայլեցին դեպի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանի հրաձգարան և համաձայն կրակային պատրաստության ծրագրի կրակեցին մարտական փամփուշտներով:  /15.03.2014թ.