logo
ha1
 
hhk
gl gax
karg
1 2 3 4 5 6 7

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Ընդհանուր Ժողովի 46-րդ նիստը տեղի ունեցավ «Արծվատանը», որին մասնակցում էին  Կազմակերպության Նախագահության կազմը և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը Ընդհանուր Ժողովին ներկայացրեց ամփոփիչ հաշվետվություն` նվիրված «Հայոց Արծիվների» հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդարձին: Խաչիկ Ասրյանը ներկայացրեց «Հայոց Արծիվների» 5-ամյա գործունեության ամենամեծ ձեռքբերումները. 301 հիմնադրած մասնաճյուղեր-գրասենյակներ, իրականացրած 582 միջոցառում, Կազմակերպությանը անդամագրված 45.117 քաղաքացի: Պատմական նիստի ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց  մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին՝ կազմակերպության հայրենասիրական և ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար:
  Խաչիկ Ասրյանը «Հայոց Արծիվների» խորհրդանիշ «արծիվ» նվիրեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: /04.03.2015թ.

2015  թվականի  փետրվարի 27-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդարձը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Կազմակերպության 301 մասնաճյուղերից ժամանած 500 պատվիրակներ, ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, հասարակական, քաղաքական, պետական գործիչներ, զինվորականներ: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց Մեծ Եղեռնի՝ ցեղասպանության զոհերի և հայոց պետականության սահմանները անառիկ պահած և մարտիրոսված քաջորդիների հիշատակը:  Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառման ժամանակ ներկաները դիտեցին «Հայոց Արծիվների» կողմից տեսագրված փաստավավերագրական պատմությունը՝ «Ազգ, Հայրենիք, Պետականություն» խորագրով:  Ամենայն Հայոց Կաթողիկոս Տեր-Տեր Գարեգին 2-րդի օրհնանքի և շնորհավորանքի խոսքը հնչեցրեց Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը: Կազմակերպության հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդաձի առթիվ շնորհավորանքի խոսքով և հայտարարությամբ հանդես եկավ Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Կազմակերպության 4 փոխնախագահներ պարգևատրվեցին շնորհակալագրով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ կազմավորման 23-րդ տարեդարձի և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդարձի կապակցությամբ նախարարության գերատեսչական մեդալներով պարգևատրեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առավել ակտիվ անդամներին: Կազմակերպության հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդաձի առթիվ Խաչիկ Ասրյանը կազմակերպության խորհրդանիշ «Սպիտակագլուխ արծիվ» հուշանվերով  պարգևատրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և Կազմակերպության ամենատարեց անդամին՝ 90-ամյա Արշակ Հարությունյանին: /27.02.2015թ.